понедельник, 20 мая 2019 г.

Համանուններ հարանուններ

Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

Առաջադրանքներ

.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկլողավազանհորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայրհացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
արև — արևագալ, արևահամ, արևմուտք, արևկող, արևելյան
լույս — լուսաստղ, լուսավոր, լուսարձակ, լուսամուտ, արշալույս
հող — հողագունդ, հողակույտ, սևահող, հողագործություն, հողատարածք
ջուր — ջրհեղեղ, ջրամբար, ջրափոս, ջրակույտ, ջրաղաց
նկար — նկարչություն, նկարագիր, նկարիչ, նկարչական, լուսանկար
3.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանքեկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինականվերավաճառքաշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրգառաբարյան վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմբեռգառդուռ, մաս, թոռլեռ, ծունկ, ծոռ, հարսսերմձուկմուկ,
նուռ։
2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի — Սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր, առու, թև, զեփյուռ, կակաչ, հով, ծաղիկ, ժայռ, քար, կատար։
Ոչ ոք քաղաքում այդքան ձյուն չէր տեսել։
Գարնան առաջին ծաղիկը բացեց դռները դեպի նոր աշխարհ։
Կակաչները տարածվել էին ամբողջ դաշտով։
Հոգնակի — Ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։
3.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Գործնական քերականություն

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Շունը հերոսաբար ցատկեց գայլի դիմաց` փրկելու տիրոջը և ոչխարի հոտը:
Նրա ասածը մասամբ ճիշտ էր, սակայն հաշվի առնելով իմ ներկայիս վիճակը ես չէի կարող այդպես վարվել:
Փոքր ինչ սասելուց հետո մենք գնացինք նրա ետևից:
Ընկերներս փնտրել էին ինձ ամենուրեք, և չգտնելով անհանգստացել էին։
Արամը լիովին հարմարվել էր ներկայիս վիճակին և իրեն լավ էր զգում։

Գործնական քերականություն

Գործնական աշխատանք1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջըփոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։       Վախթանգ Անանյան
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Համանուն և հարանուն բառեր

  1. Նա երկու օր ավել աշխատեց։- Շատ
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։- Մաքրելու պարագա
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում։- Մաքրում, թարմացում
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։- Յուղի մեջ
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով:- Կար անող
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։- Խելացի
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։-Քիմիական տարրերի փոխազդեցություն
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։-Խմորի մեջ
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ — Գնդակի հարված
  10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։- Ոչ տաք
2։ Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվելտրված բառակապակցություններն ու նախադասությունները։
  1. բարձր հարկ- 1.բարձր տուրք, 2.վերևի հարկ
  2. ավել գնել- 1.շատ գնել, 2.Մաքրելու ավել գնել
  3. ոչխարի հոտ- 1.ոչխարի խումբ, 2.ոչխարի բույր
  4. մետաքսի կտոր- 1.մետքասի կտորեղեն, 2.մի կտոր
  5. Նա ջրում է- 1.ջուր է լցնում, 2.ջրի մեջ է
  6. Նա գնում է- 1.շարժվում է, 2.առնում է
  7. Խավարում է- 1.Աստղը խավարում է, 2.խավարի մեջ է
Վարժություն 3։ Տրված համանուններով կազմելնախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Վարդանը սեր է խոստովանում Ալինային:
Կաթի սեր քույրս չի սիրում:
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետը հայերենում միջնակետ է, իսկ ռուսերենում ՝ վերջակետ:
Կետը ամենախոշոր կաթնասունն է, ինչպես նաև երկիր մոլորակի ամենախոշոր կենդանին:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Քանոնով չափեցի գիծը և տեսա, որ 2սմ. էր:
Մարաքույրս փոքր ժամանակ քանոն է նվագել:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Դողը մարմնի որևէ մասի ակամա շարժումն է:
Երևանում եղել է ավտոդողերի գործարան, որը երեսուն տարի է չի աշխատում:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Ուսուցիչը այնքան բարձր տոնով էր խոսում Լիլիթի հետ, որ նա հուզվեց:
Իմ ամենասիրած տոնը՝ իմ ծննդյան օրն է:
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններիցընտ-
րելով նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակու-
թյունըհրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկա-
նոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7.Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8.Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9.Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
Վարժություն 2։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։

ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍԻ ԵՎ ՁԵՎԻ

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
Հսկայական-վիթխարի
Դժվար-խրթին
Ողորկ-հարթ
Հավաքել-ժողովել
Ծավի-բիլ
Գովել-դրվատել
Դյութիչ-հմայիչ
Ստերջ-անպտուղ
Խոնավ-տամուկ
2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
Փութաջան-ծույլ,
ամպոտ-ջինջ,
ուսյալ-տգետ,
երկչոտ-համարձակ,
գագաթ-ստորոտ,
օրինական-ապօրինի,
անջրդի-ջրարբի,
նոսր-թանձր,
ողորկ-խորդուբորդ,
արատավոր-անբասիր։
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Կետադրական աշխատանք

ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ,
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը`
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն, կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում: