Պատմություն


Խորհրդային միության հասարակական-քաղաքական կյանքը 1920-30 ական թթ․-ին


Քաղաքացիական պատերազմի հաղթական ավարտից հետո, սովետական «վերնախավում» առաջացան տարաձայնություններ, ուղղված թե՛ սոցիալ-քաղաքական գաղափարախոսությանը, թե՛ մշակույթին և արտաքին քաղաքականությանը։ Այդ տարաձայնությունները հիմնականում վերաբերվում էին պետական կառավարման մոդելին և առաջին անգամ այդ հարցը բարձրացրեց Ռուսաստանի բանվորա-գյուղացիական բանակի ստեղծող ՝ Լեվ Տրոցկին, ով սովետական իշխանության բյուրոկրատիզացիան աններելի ու անարդյունավետ էր համարում։ Այսպիսով Տրոցկին առաջարկում է թուլացնել կենտրոնամետ իշխանությունը, որից հետո պրոֆսոյուզները կզբաղվեին պետական օրգաններով։ Տրոցկու առաջարկը մերժվեց բոլորի կողմից, սկսած Վլադիմիր Լենինից, ընդհուպ մինչև Զինովիեվ և Տոմսկի։ Պրոֆսոյուզների շուրջ քննարկումները բավականին երկար տևեցին, ուստի ՌԿ(բ)Կ-ի ներսում առաջացան տարաձայնություններ։ 1921 թվականին ՌԿ(բ)Կ-ի 10-րդ համառուսական խորհրդի ընթացքում ընդունվեց «կուսակցության միասնականության» ռեզոլյուցիան, որը հաջորդեց ՆԷՊ-ի  ընդունմանը։ Այս փաստաթղթով սովետական «էլիտան» փորձում էր ճնշել ներքին տարաձայնությունները, ուստի արգելվում էին յուրաքաչյուր ֆրակցիաների, խմբերի, կուսակցությունների, շարժումների ստեղծումը, որոնց գաղափարախոսությունը և ռազմավարությունը կտարբերվեր ՌԿ(բ)Կ-ի ռազմավարությունից։ Բացի այդ ամենից, սույն փաստաթղթով ԽՍՀՄ-ում դեյուռե հաստատվում էր միակուսակցական կարգ։ Սակայն այդ ամենը ճնշեց տարաձայնությունները մի քանի տարով։ Փաստաթղթի հաստատումից հետո սկսվեցին այլախոհության ճնշումներն ու բազմաթիվ դատերը այլախոհ քաղաքական ուժերի, ինչպիսին էին ՝ էսսեռների 1922 թվականի դատը, 1923 ՝ հակամենշևիկյան ճնշումները։
Երկրում քաղաքական իրավիճակը սրվեց  1924 թվականի հունվարի 21-ին, երբ մահացավ Վլադիմիր Իլիեվիչ Լենինը։ Այդ իրադարձությունը սկիզբ դրեց իշխանության համար պայքարը և դա կանխագուշակելով, Լենինը հրապարակեց դեռ իր 1922թ․ գրած նամակը խորհրդին, որով նա բնութագրում էր պոտենցիալ առաջնորդներին։ Լենինի մահից հետո, նրա կինը ՝Նադեժդան բարձրաձայնեց դրա պարունակության մասին ՌԿ(բ)Կ-ի 13-րդ խորհրդում։ Համառոտելով այդ նամակը, սահմանափակվենք ամենակարևոր դրույթով ՝ Ստալինի քննադատմամբ։ Բացի քննադատումից Լենինը առաջարկում էր «գահընկա» անել «ժողովուրդների հորը», հենց այդեղ էլ Կամենեվը առաջարկեց քվեարկություն կատարել, որի արդյունքներով մեծամասնությունը դեմ քվեարկեց այդ առաջարկին։ Կարևոր է նշել, որ այդ նամակով նա ոչ միայն քննադատում էր Ստալինին, նաև Տրոցկուն ավելորդ ինքնասիրության և նպատակասլացության մեջ, Բուխարինին ավելորդ փափկության մեջ և այլն, սակայն այդ ամենը այդքան էլ նշանավոր ու կարևոր չեն։
Լենինի պոտենցիալ հաջորդողներն էին ՝ Իոսիֆ Ստալինը,  Լեվ Տրոցկին, Կամենեվը, Զինովիեվը և Բուխարինը։ Նախքան Լենինի մահը Ստալինը, Զինովիեվը և Կամենեվը միասին պայքար էին մղում Տրոցկու դեմ, քանի որ նա Լենինի լիիրավ հաջորդողն էր և իր կուսակցական աշխատանքով բոլորից էլ ավելի արժեքավոր էր, մանավանդ Ստալինից։ 1925-1926 թվականներին միավորվեցին Տրոցկին, Զինովիեվը և Կամենեվը իսկ նրանց դիմաց ՝ Ստալինը, Բուխարինն ու Ռիկովը։ Այս անգամ տարաձայնությունները ավելի գաղափարախոսական էին, քանի որ «Տրոցկու բլոկը» կողմ էր համաշխարհային սոցիալիզմի, համաշխարհային հեղափոխության  հաստատմանը, իսկ «Ստալինյան բլոկը» ավելի հակված էր սոցիալիզմի կառուցմանը առանձին երկրում։ 1926թ․ սկսած Տրոցկոկ ազդեցությունը կտրուկ սկսեց թուլանալ, իրեն հավատարիմ կարմիր բանակում կատարվեցին փոփոխություններ, նրան զրկեցին պաշտոններից, իսկ 1928թ․ աքսորեցին Ղազախստան, իսկ հաջորդ տարի աքսորեցին ԽՍՀՄ-ից։ Երկար ճանապարհորդելով երկրեերկիր Տրոցկին հասավ մինչև Մեքսիկա, որտեղ էլ սպանվեց սովետական ՆԳԺԿ-ի ագենտներից մեկի ձեռքով, 1940 թվականին։ Տրոցկու «պարտությունից» հետո, Ստալինը նույն սցենարով կուսակցությունից դուրս շպրտեց թե՛ Զինովիեվին, և թե՛ Կամենեվին։ Նրանք մեղադրվում են Տրոցկիզմի մեջ, որից հետո 1936թ․ գնդակահարվում են։
Հ․Գ․ Հետաքրքիր փաստ է այն, որ Կամենեվի և Զինովիեվի հետ, գնդակահարեցին նաև հայ տրոցկիստ Վաղարշակ Տեր-Վահանյանին, ում աշխատանքները ուղղված էին յուրաքանչյուր մշակույթի ոչնչացման, ընդհում հայկական գրի ու մշակույթի․․․


Կոլեկտիվացումը և սովետական արդյունաբերությունը 1927-1933 թվականներին, 1931-1932 թվականների սովը


Կոլեկտիվացումը դա առանձին գյուղատնտեսների կամ գյուղատնտեսական համայնքների միավորման պրոցեսն է, որը իր առջև նպատակ է դնում սոցիալիստական արտադ

,րության գիտությունը տարածել գյուղատնտեսության մեջ։ Կոլեկտիվացումը ինչպես ռազմական կոմունիզմը, այդպես էլ ՆԷՊ-ը, միանշանակ չէ և բավականին հակասական է։ Այն սկիզբ առավ 1927 թվականին, ՌԿ(բ)Կ-ի 15-րդ խորհուրդից հետո ՝ Ստալինյան փոփոխությունների ամենաթեժ տարիներին։ Կոլեկտիվացմանը նախորդող երկու տնտեսական կարգերն էլ չլուծեցին հացի ու ցորենի խնդիրները, ուստի սովետական «էլիտայի» դիմաց դրված էր միայն տնտեսական խնդիր, քանի որ տգետ ու աղքատ գյուղացին ոչ ՛ 1921-1922թթ․ սովից բողոքեց, ոչ էլ ՛ հաջորդող էլ ավելի սաստիկ ու սարսափելի սովերից։ Սովետական իշխանությունը լուծումը գտավ ՝ գյուղացու սեփականությունն ու իրավունքը խլելու մեջ, որը մեղմացնելու նպատակով կոչում ենք ՝ Կոլեկտիվացում։ Ենթադրվում էր, որ գյուղատնտեսական համայնքները միավորելով և արտադրական ուժերը միավորելով տնտեսությունը ավելի արդյունավետ կլինի, իսկ տնտեսական աճը անխուսափելի կլինի, սակայն սովետական «էլիտան» հաշվի չէր առել, որ գյուղացուն վերջին ցորենի կույտից զրկելով դժվար թե տասնամյակների սովի հարցը լուծվի։ Մեկ այլ նպատակ էր ՝ գյուղացիական աշխատանքով ու չարչարանքով երկրի արդյունաբերականցումն ու ուրբանիզացումը ապահովելը, խոշորաթիվ գործարանները պահանջում էին նրան համապատասխան համայնքներ ու ենթակառուցվածք, ուստի սովետական իշխանությունը ուներ գյուղատնտեսական ապրանքների մեծ կարիք, նորաստեղծ քաղաքներն ու խոշոր կենտրոնները հացով ու սննդով ապահովելու համար։ Կրկին վերադառնանք ՌԿ(բ)Կ-ի 15-րդ հավաքին և ուսումնասիրենք դրա բովանդակությունը։ Բոլշևիկները իրենց առջև նպատակ էին դնում ՝ ցորենի և մսի գործարանների ստեղծում, գյուղատնտեսական ու անասնապահական նորագույն տեխնիկայի համար հարմարավետ պայմանների ստեղծում, կուլակների, միջին գյուղացիների ու աղքատների ապադասականացում։ Այդ ամենի իրականացումը պահանջում էր անթիվ և անհամար ռեսուրսներ ու մարդկային ուժ, որոնցից առաջինին ԽՍՀՄ-ն չէր տիրապետում։ Գյուղացիները հրաժարվում էին իրենց հաշվին ստեղծել քաղաքներ և խոշոր կենտրոններ, քանի որ այդ ընթացքում սովելու էր ոչ թե՛ քաղաքացին, այլ ՛ գյուղացին, ով իր ցորենը կվաճառեր աննախադեպ ցածր գնով, իսկ հրաժարվողներին որպես «կուլակ» կպիտակավորեին, որից հետո նրա կյանքը կկործանեյին։ Այսպիսով բռնի ուժով կոլեկտիվացումից հետո, ուրբանիզացիան կտրուկ վերելք ապրեց, 1928-1931 թվականներին քաղաքացիների թիվը աճեց 12,4 միլլիոնով։ Այդ ամենը ստեղծեց սովետական տարիների ամենասարսափելի սովերից մեկը, որը կարող է միայն համեմատվել 1946 թվականի հետպատերազմական սովի հետ, 1931-1932 թվականների սովը․․․
Քանի որ գյուղացիները կոլխոզներից ու սովխոզներից սկսեցին գողություններ կատարել, քանի որ անհրաժեշտ էր գոյատևել, իսկ նրանք գողանում էին իրենց իսկ արտադրած ցորենը և միսը։ Բոլշևիկները դա անընդունելի համարեցին և սկսեցին տարբեր օրինագծերով և համայնքային ոստիկաններով շտկել իրավիճակը։ Տարբեր թվեր ունենք այդ սովի վերաբերյալ նվազագույնը 20-25 միլիոնն է, առավելագույնը ՛ 40-45-ը։





Իմ տունն իմ ամրոցն է



 Տուն, ընտանիք սրանք կարծես այն բառերն են, որոնք ասելիս ակամայից ժպիտ է առաջացնում և ներսդ լցնում ջերմությամբ։ Մենք մեծանում ենք ժամ առ ժամ, րոպե առ րոպե և գնալով հեռվանում տնից (մի պահ ետ նայեք, և կտեսնեք, որ դա իրոք այդպես է)։ Մեծանալով, մեր առօրյան լցվում է զանազան հանդիպումներով, գործերով, խնդիրներով, և երազանք է դառնում մեկ օր ամբողջովին տանը մնալը։ Անկախ տարիքից մենք բոլորս ձգտում ենք դեպի տուն, դեպի այն վայր, որտեղ բոլորն իրական են, և մենք նույնպես։

Ընտանիքն առանց ավանդույթների նման է անգույն նկարի։ Իմ ընտանեկան ներկապնակում կան բազմաթիվ գույներ, սակայն ամենասիրելին ինձ համար դրանք ճամփորդական գույներն են։
Արդեն 5 տարի է ինչ ամբողջ ընտանիքով, օգոստոսի երկրորդ կիրակի օրը բարձրանում ենք Ղալթախչի Սուրբ Հովհաննես մատուռ։ Հնարավոր է անհետաքրքիր թվալ ամեն տարի նույն վայր գնալը, սակայն կարող եմ ասել, որ դա նման է գրքի։ Վերընթերցելով գիրքը, դու գտնում ես նոր իմաստ, բացահայտում ես քո փոփոխությունները, կարողանում ես համեմատել անձդ մի քանի տարի առաջ և հիմա։ Դրանք բավականին նման են իրար։ Ամեն տարի բարձրանալով հասկանում եմ, որ փոխվել են նպատակներս, փոխվել եմ ես, այն ճանապարհը, որ մի քանի տարի առաջ թվում էր բարդ և անանցանելի, ապա այժմ դարձել է հեշտ և հաճելի։
Տուն, ընտանիք փոխկապակցված բառեր են։ Տունն առանց ընտանիք արժեզրկվում է՝ վերածվելով դատարկ քարե կառույցի։ Իսկ ընտանիքը ձևավորում և ձեռք է բերում յուրօրինակություն ավանդույթների, հիշողությունների, վառ զգացողությունների շնորհիվ։

Առարկայական ամփոփում. [Պատմություն]

Առարկայական ամփոփում` պատմություն: Ընդհանուր եզրակացնություն, կատարած աշխատանքների ընդհանուր փաթեթ: 



«Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել»: 
«Պարույր Սևակ» 


Պատմություն առարկան` ինքնին արդեն կարևոր առարկա է: Բավականին հետաքրքիր, համեմված տարբեր իրադարձություններով, պատմություններով, ճակատագրական որոշումներով և այլն: 
Պատմության մեթոդաբանությանը հետաքրքրող կարևոր հարցերից մեկն այն է, թե որն է հասարակական պատմության առարկայական ոլորտը, որոնք են դրա գործառույթները և հիմնական մեթոդները: Հասարակական պատմության առարկայական ոլորտը բնութագրելիս թվում է, թե դրանում ոչ մի դժվարություն չկա. դա անցյալն է իր դրսևորումների ողջ որոշակիությամբ, անհատականությամբ ու բազմազանությամբ: Ներկայումս թերևս չի կարելի խոսել պատմության ընդհանուր ուսմունքի գոյության մասին: Դեռ պետք է ուսումնասիրվեն առանձին բնագավառների պատմությունները, դրանց կառուցվածքային-մեթոդաբանական առանձնահատկությունները և համադրության միջոցով բացահայտվեն ընդհանրություններն ու տարբերությունները: Եվ այդ առանձնացված ընդհանրությունները պետք է դառնան պատմություն՝ որպես ընդհանուր գիտության յուրահատկություններ: 
Առայժմ դա չունենք, և հիմնականում ընդունված է պատմություն ասելով հասկանալ անցյալի հասարակության, մարդու, նրա անհատականության, սոցիալական, քաղաքական, իրավական, տնտեսական, հոգևոր, հոգեբանական, մշակութային հարթությունների, տարածության-ժամանակի մեջ դրանց փոփոխման, կարելի է պնդել՝ օրինաչափ փոփոխման առանձնահատկությունների բացահայտումը, նկարագրությունն ու բացատրությունը: 
Պատմության էջերում ամրագրված անցյալի փորձն ունի նաև ինքնուրույն նշանակություն: Այն, վերստեղծելով մարդկային հասարակության անցյալի պատկերը, կատարում է սոցիալական հիշողության գործառույթ: Այդ իմաստով պատմությունը մարդկային հասարակության գոյության և հետևողական զարգացման անհրաժեշտ նախադրյալ է: 
Ոչ մի սերունդ չի սկսում զրոյից:  Յուրաքանչյուրը պատմական ասպարեզ է դուրս գալիս՝ այս կամ այն չափով յուրացնելով անցյալի փորձը, և իր հասարակական գործունեությունը կատարելիս հենվում է դրա վրա: Պատմական գիտությունը միջնորդավորված դիրք է գրավում անցյալի և ներկայի միջև: Անցյալի փորձը, որն ամրագրված է ժողովրդի հասարակական հիշողության մեջ, ունի բարձրագույն արժեք և համապատասխան պայմաններում կարող է վերածվել իրական քաղաքական ուժի: 
Պատահական չէ, որ ժողովուրդների կյանքի շրջադարձային փուլերում մեծանում է նրանց հետաքրքրությունը պատմության նկատմամբ: 
Հավաքելով, պահպանելով, տարածելով անցյալի մասին կոլեկտիվ հիշողությունները՝ այսօր, հարկ եմ համարում ներկայացնել 2019-2020թ. Ուս. Տարվա կատարած բոլոր առաջադրանքները, որոնք կատարել, վերլուծել, հետազոտել եմ այս ուս. Տարվա ընթացքում: 

Կիլիկիայի թագավորություն

Կիլիկիայի թագավորություն: 
Կիլիկիայի թագավորության իրադարձությունները, անկումը և այլն: 




Բյուզանյդիայի վարած քաղաքականության պատճառաով 11-րդ դարում Մեծ Հայքում սկսվեց մեծ թվերով հայերի արտագաղթ, որոնցից շատերը գալիս էին Կիլիկիա։ Այս գաղթը ավելի շարունակվեց, երբ սելջուկ – թուրքերը արշավանք կատարեցին դեպի Մեծ Հայք։ Կիլիկիա տեղափողվում էին ոչ միայն ժողովորդը, այլ նաև թագավորներն ու իշխանները։ Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկայում, ուր ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:
 Ռուբեն I – ն հիմնադրեց մի իշխանություն, որը կայացավ մեծ վերելքների ուղղով։ Նա հիմնեց այնտեղ մի արքայատոհմ հենց իր անունով՝ Ռուբինյաններ։ Այս տոհմի մասին շատ տեղեկություններ չկան։ Հայ պատմիչները նրան վերագրում են ինչպես Գագիկ Բ – ի բարեկամ կամ արյունակից։ Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց՝ Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն I-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը, նա ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:
  Կոնստատինին հաջորդեց նրա որդի՝Թորոս I-ը: Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, գրավեց՝ Սիս և Անավարզա քաղաքները՝վերջինս մայրաքաղաք դարձնելու: Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն I-ը: Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկյային: Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հասան Միջերկրական ծով: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Լևոնին հաջորդեց Թորոս II-ը: Իր շուրջը համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին և Տարսոնին: Կիլիկիա մտած բյուզանդական մի մեծ բանակ` պաշարեց Մսիս քաղաքը: Նա հարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս II-ին հաջորդըց նրա եղբայր Մլեհը: Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից հետ գրավեց Դաշտային Կիլիկիայի քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և դարձրեց երկրի մայրաքաղաք:
 Թորոս Առաջինը խորամանկ էր, քանի որ օգտվելով այն բանից, որ մահմեդական պետությունների ուժերի մեծ մասը պայքրում էր խաչկիրների դեմ և հաղթանակ կրեց այդ կռվի ժամանակ։ Այստեղից կարելի է նաև ասել, որ շատ արի էր, քանի որ սելջուկ – թուրքերը այդ ժամանակներում ամենահզոր ցեղերից էին՝ մոնղոլական ցեղերից հետո։
 Լևոն Առաջինի օրոք Դաշնային Կիլիկիայի համար մղված պայքարը ավելի սրացավ, որը վկայում է իր համառության մասին։ Այս պայքարը հասավ այն նշանակետին, որին որ ուզում էր հասնել, մաքրել Դաշնային Կիլիկիան բյուզանդացիներից և խաչակրերից։ Բայց շուտով՝ Բյուզանդացիները նորրից գրավեցին Կիլիկիան՝ գերեվարերով Լեվոն I – ին և երկու ավագ որդիներին։
 Թորոս Երկրորդը՝ Լևոն I – ի ավագ որդիներից մեկը, կարողացավ փաղչել գերությունից, և իր երկու կրտսեր եղբայրերի հետ միասին ջաղջախեց բյուզանդացիներին, սելջուկ թուրքերին և խաչկիրներին։
 Լևոնը ժառանգներ չուներ, ուստի հայոց արքունիքը որոշեց գահը հանձնել նրա հորաքրոջ որդուն՝ Գվիդոն Լուսինյանին: Լուսինյանները ֆրանսիական ծագում ունեին և թագավորում էին Կիպրոսում: Նրանց իշխանությունը Կիլիկիայում կարճ տևեց: Շուտով հայոց գահն անցավ Հեթումյանների ազգակից Նղրեցիների ձեռքը, որոնք մի պահ կարծես թե կարողացան վիճակը կայունացնել:
 Սակայն Կիլիկյան Հայաստանի վիճակը մնում էր ծանր: Մամլուքների ու թուրքմենների չդադարող արշավանքներն արդեն սպառնում էին պետության գոյությանը: Մամլուքները 1360թ. գրավեցին Տարսոն և Ադանա քաղաքները և այնուհետև պաշարեցին մայրաքաղաք Սիսը: Մարտերում իրենց սխրագործություններով աչքի ընկան Լիպարիտ սպարապետը, Հեթում և Զարմանդուխտ ամուսինները: Հայերը մեծ դժվարությամբ կարողացան վերացնել մայրաքաղաքի պաշարումը:
 Գիտակցելով, որ քրիստոնյա երկրները չեն օգնելու Կիլիկիային, Մեսրոպ Արտազեցի կաթողիկոսը Սիս քաղաքում հրավիրեց եկեղեցական ժողով, որը չեղյալ հայտարարեց Սսի և Ադանայի ժողովների որոշումները:
 1373թ. հայոց արքունիքը թափուր գահը որոշեց հանձնել Գվիդոն Լուսինյանի եղբորորդի Լևոն Ե-ին, որն այդ ժամանակ գտնվում էր Կիպրոսում: 1374թ. նա մեծ դժվարությամբ հասավ Սիս և օծվեց թագավոր: Այդ ժամանակ մամլուքները և թուրքմենները կրկին պաշարել էին մայրաքաղաքը: Պաշարվածները դրսից ոչ մի օգնություն չստանալով հրկիզում են քաղաքը և քաշվում միջնաբերդ: Համառ դիմադրությունից հետո, ռազմամթերքի և սննդամթերքի վերջանալու պատճառով, 1375թ. ապրիլի 16-ին Սիսն ընկավ: Գերյալների թվում էին Լևոն Լուսինյանն ու նրա ընտանիքը և Պողոս Սսեցի կաթողիկոսը, որոնց տարան Կահիրե: Սուլթանը Հայոց կաթողիկոսին թույլատրեց վերադառնալ, բայց Լևոնին արգելեց թողնել Կահիրեն: Հետագայում նա ևս գերությունից ազատվեց, տեղափոխվեց Եվրոպա և նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու անհաջող փորձ կատարեց: Լևոն Ե Լուսինյանը մահացավ 1393թ. Փարիզում:

Սսի անկումից հետո Լեռնային Կիլիկիայի որոշ շրջաններում հայ իշխանական տները դեռևս երկար ժամանակ պահպանում էին իրենց կիսանկախ վիճակը: Որոշ տվյալների համաձայն թագավորությունը կրճատված տարածքով շարունակեց գոյատևել մինչև 1420-ական թթ.:

Եզրակացություն՝
 Ըստ իս՝ եթե Կիլիկիան թագավորները չհետևեին լատին-եվրոպական արտաքին քաղաքականության, ապա երկիրը չէր գնա կործանման, իսկ գլխավոր Կիլիկիայի  թագավորները իրենցից հետո թողեցին՝ ապահով երկիր շուրջ 70000 քմ, ցավոք, պատճառներից էր՝ Հեթում  Բ-ի և Լևոն Գ-ի որդիների միջև ծագած հարցերը. երկրի մյուս  թագավորները չկարողացան պահել՝ իրենց պապերի արյունով պահած երկիրը:

Պատմություն` հեռավար ուսուցում #2

Ուսումնասիրել պատմության ընթացքում մարդկության ապրած խոշոր համաճարակները
Պատմություն` հեռավար ուսուցում #3 
Լուսանկարը` Անուշ Թադևոսյանի 



Տիֆ

Տիֆը բնորոշ է նրանով, որ զարգանում է միայն նեղ, խիտ պայմաններում: Միայն 20-րդ դարում այդ հիվանդությունից մահացել է 1 միլիոն մարդ: Հաճախ տիֆի բտնկում է եղել ռազմաճակատներում և համակենտրոնացման ճամբարներում:

Խոլերա

Խոլերայի առաջին դեպքն արձանագրվել է Հնդկաստանում և վարակման գլխավոր պատճառը կյանքի հակասանիտարական պայմաններն էին: Տարիներ առաջ խոլերայից 40 միլիոն մարդ մահացավ:

<<Իսկպանական գրիպից>> վարակվել է շուրջ 550 միլիոն մարդ՝ այդ ժամանակվա բնակչության մոտ 30%-ը, և մահացել է 41 միլիոն մարդ։ 1918-1919 թթ. աշխարհում թափառող համաճարակը սկսվել է Առաջին համաշխարհային պատերամի վերջին ամիսներին և մահացածների թվով գերազանցել պատերազմի կորուստներին։ Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է ԱՄՆ-ում։
Այն տեղի է ունեցել 1918 թ., երբ ԱՄՆ բանակի առաջին զինվորը հիվանդանոց ընկավ սարսափելի ախտանիշներով։ Մի քանի ժամում վարակվեց ավելի քան 100 զինվոր։
Իսկ ապրիլին ամերիկյան զորքերը, որոնց թիվը գերազանցում է 2 միլիոնը, մուտք գործեց Եվրոպա՝ մահացու վիրուսն իր հետ բերելով։ Այդ վաղ շրջանում հիվանդությունը քիչ էր ուսումնասիրված, իսկ մահացությունը վերագրում էին թոքաբորբին։ 

Կորոնավիրուս 

Վարկածներ կան, որ առաջին անգամ Կորոնավիրուսը հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։ Սակայն մեր օրերում <<Կորոնավիրուս>> անվանմամբ հիվանդությունը դարձավ համաճարակ: Կորոնավիրուսը սկիզբ է առել Չինաստանից, այնուհետև տարածվել ամբողջ աշխարհով մեկ: Գրանցվել է 6,455 մահ, սակայն այս համաճարակից բուժվել է 76, 590 մարդ: Նշեմ, որ Կորոնավիրուսը գրիպի մի ենթատեսակ է, որի բուժման, վերացման շուրջ տարվում են խիստ լուրջ աշխատանքներ: Գրիպի այս ենթատեսակը առաջացնւմ է ծանր շնչառական խնդիրներ: 

Եզրակացություն` 
Ըստ իս` ներքորոշյալ հիվանդոթյունների հիմնական պատճառ է հանդիսանում` ոչ հիգենիկ պայմանները: Ներկայումս արդիական հիվանդությունը` Կորոնավիրուսը, գրեթե դարձել է համաճարակ: Նշեմ, որ Կորոնավիրուսը սկիզբ է առել Չինաստանից այնուհետև տարածվել ամբողջ աշխարհով մեկ: Ամբողջ աշխարհի մասշտաբներով, համացանցային լրատվական կայքերով, խորհուրդ է տրվում պահպանել հիգենիա: Կորոնավիրուսը կանխելու դեմ տարվում են աշխատանքներ: Յուրաքանչյուրիցս հասնում է միայն պահպանել կանոները, Կորոնավիրոսից զերծ մնալու համար:

Մայիսյան հերոսամարտ


Մայիսյան հերոսամարտ


  • Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
Կովկասյան ճակատում ընթացող պատերազմի ավարտական փուլում հայ ժողովուրդը և նրա ռազմական ուժերր մնացել էին միայնակ թուրքական բանակի, քուրդ, թուրք և թաթար ավազակախմբերի դեմ, որոնք հարվածում էին թե´ ճակատից և թե´ թիկունքից: Երեքշաբաթյա համառ մարտերից հետո 1918թ ապրիլի 10-ին, թուրքական զորամասերը գրավեցին Սարիղամիշը, այնուհետև ուղղություն վերցրին դեպի Կարս:
Անդրկովկասի կառավարությունն ընդունեց թուրքական հրամանատարության պայմանները և համաձայնվեց դատարկելու Կարսի մարզը, զորքերը հետ քաշելու մինչև Ախուրյան գետը, ոչնչացնելու գետի աջ ափին գտնվող Ալեքսանդրապոլի ամրությունները: Ապրիլի 12(25)-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: 

  •  Սարդարապատի ճակատամարտը
Սարդարապատի ճակատամարդը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր: Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար: 

  •  Բաշ Ապարանի ճակատամարտը
Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։
Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։ 
  •  Ղարաքիլիսայի հերոսամարտը
Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Իզուր չէ, որ թուրք հրամանատարթ ասել է`   «Ղարաքիլիսայում հայեռը ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինորները»:
Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները
Այս Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

  • Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական 
ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում 
վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին 
հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

Հերավար ուսուցում` պատմություն


Հեռավար ուսուցում` պատմություն 
<<ՀՀ առաջին հանրապետության  արտաքին կապերը և միջազգային դրությունը>>
Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և շրջափակումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։ Անդրկովկասյան Դաշնության փլուզումից հետո տարածաշրջանի երեք երկները անկախություն են հռչակել՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 26-ին, իսկ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը՝ 1918 թվականի մայիսի 28-ին։    
Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիանիսկ 1920թգարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։  Արցախ-Սյունիքի հայությունը միանշանակ չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ իր ազատության ու մայր հայրենիքին միանալու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերություններըշահագրգռված լինելով Բաքվի նավթովավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրաորպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ ԱյդուհանդերձՀայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին՝ «Ղարաբաղը համարելով անբաժանելի մասը Միացյալ և Անկախ Հայաստանի Հանրապետության: 

Комментариев нет:

Отправить комментарий