Երևան «2800»

13633511890
Վայրը` Երևան
Հիմնադրվել է` 1985 թ.
Ճարտարապետ` Ջ. Թորոսյան
Եղիշե Չարենց 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ է: Հայ մեծ պոետը ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին:
Եղիշե Չարենցի հուշարձանը տեղադրվել է 1985-ին։ Այն կառուցված է բրոնզից. բարձրությունը 18,5 մետր է: Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»:

Комментариев нет:

Отправить комментарий