Եկավ «թագավարակ» անունով անտես թշնամին, ու շատ կարճ ժամանակում իմ, բոլորիս կյանքում փոխվեց ամեն ինչ։ Փոխվեց առօրյան, փոխվեցին ծրագրերն աշխատանքները, դրանց կատարման ձևերը։ Մեկուսացանք, բոլորս ինքնամեկուսացանք։ Չեմ էլ հիշում՝ երբ էր եղել կամ եղել էր երբևէ այդպիսի ժամանակ, որ ընտանիքում բոլորս ամբողջ օրը տանը լինեինք․ չէ՞ որ բոլորս ունենք մեր հստակ որոշված աշխատանքները, ծրագրերը, պարտականությունները։
Բայց նաև ձանձրալի էր։
Մեկուսացման օրերը արդյունավետ անցկացնելու համար որոշեցի կազմել իմ աշխակարգը՝ հեռավար դաս, ազատ ժամանակ, ընթերցանություն, ինքնակրթություն:
Դպրոցի առցանց դասերի հետ մեկտեղ ընտրեցի գրքեր և ֆիլմեր, որոնք կարող էին կարևոր դեր խաղալ իմ իմ ինքնակրթության գործընթացում:
Ինչպես ասում են, այս օրերի մեկուսացման լավագույն ընկերը գիրքն է․ սկսեցի կարդալ։ Եվ ես այս շաբաթների ընթացքում հասցրի ընթերցել Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն, որը մեծ տպավորություն է թողել ինձ վրա, այժմ կարդում եմ Շիրվանզադեյի «Քաոս» վեպը:
Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա, եթե անկեղծ, ես դրանք ավելի եմ նախընտրում, քանի որ ֆիլմերը նպաստում են իմ օտար լեզուների իմացությանը: Այս մեկուսացման օրերին հասցրել եմ նայել բազմաթիվ ֆիլմեր որոնցից մի քանիսը կցանկանայի, չէ՛, ուղղակի խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ նայեք:
1.«Green Book»
2.« Невидимая»
3.«Пеле »
Ես կարծում եմ, որ այս շրջանը ինքնակրթվելու և ինքնաբացահայտվելու մեծ հնարավորություն է տալիս:
Գրական խաղ
- Գրիր նշված գրողների իրական անուն-ազգանունները։
- Չարենց- Եղիշե Սեղոմոնյան
- Տերյան- Վահան Տեր-Գրիգորյան
- Բակունց- Ալեքսանդր Թևոսյան
- Սահյան- Հմայակ Գրիգորյան
2. Գրիր 5 հեքիաթի վերնաիր՝ նշելով հեղինակին։
- Պոչատ աղվես- Հովհաննես Թումանյան
- Պույ-պույ մկնիկը- Դերենիկ Դեմիրճյան
- Կիկոսի մահը- Հովհաննես Թումանյան
- Երեք խորհուրդ- Վիլիամ Սարոյան
- Խելոք ձին- Ստեփան Զորյան
3. Ճիշտ գտիր զույգերը։
- Մի կաթիլ մեղրը- չնչին բանից մեծ աղմուկ։
- Չարի վերջը- փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում։
- Պույ-պույ մկնիկը- ագահությունը հենց ագահության թշնամին է։
- Ճպուռն ու մրջունը- ծառի տակ պառկողի բերանը խնձոր չի ընկնում։
4. Լռացրու քառյակը։
Հիմա բացե՜լ են հանդես երգիչները իմ անտես․
Ջա՜ն հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ։
Ոնց է ժպտում իմ հոգին,
Չարուն, բարուն, ամենքին
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփին անմեկին։
5. Համացանցի օգնությամբ բացատրել հետևյալ դարձվածքները
- Իկարոսի թռիչք- Խորհրդանշում է մարդկային մտքի երևակայությունը, մարդու ձգտումը նոր բացահայտումների, նվաճումների:
- Արամազդի գոտի- Ծիածան
- Երկերեսանի Յանոս- Կեղծավոր մարդ
- Ֆորտունայի անիվ- Բախտի անիվ
- Գառան մորթով գայլ- Այս արտահայտությամբ բնութագրվում է երկերեսանիությունը, ինչպես նաև երբ մեկն իր չար մտքերը քողարկում է բարեգործի դիմակով:
Ուշքի արի ,աշխա´րհ․․․
Ուշքի արի ,աշխա’րհ․․․․
Հպարտ եմ, տխուր եմ, ցավում եմ…. Մենք , որ սփռված ենք աշխարհով մեկ, ինչ լավ ենք համախմբվում վտանգի պահին ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարի շուրջ՝ մեծ ու փոքրով, հարուստ ու աղքատով…Ապրելու է ժողովուրդն իմ, որովհետև 18-20 տարեկան մեր զինվորները գիտեն իրենց արյամբ սահման գծել, զոհվել, բայց չզիջել ոչինչ։
Հուսիկ Արա [Ազատության հրապարակ]
Պատերազմից հետո...>>
Մեր միջև օտարություն չկա հիմա, որովհետև ազգս մի մարդ է դարձել, որովհետև ազգս համախմբված է, որովհետև մենք երբեք էլ ՕՏԱՐ չենք եղել... Որովհետև միշտ խաղաղ ենք եղել ինչպես մեր լեռները:
Ես պատերազմի մասին ուղղակի լսել էի, կարդացել պատմության գրքերում, համացանցում...
Պատերազմի մասին միայն դասարանում եմ խոսել, որովհետև ոչ ոք չէր խոսում պատերազմից: Առհասարակ պատերազմն ինչ էր, որ խոսվեր... Մենք խոսում էինք, որովհետև էդպես
էր հանձնարարել ուսուցչուհիս, դասը դա էր: Պատմության դասերը կարդալիս ես չէի լալիս, ես չէի ընկղմվում խորը ցավի մեջ, որը քաղցկեղի նման ներսից լուռ քայքայելու էր հոգիս: Հիմա ես ապրում եմ պատերազմը, իմ աչքերի առաջ նոր պատմություն է կերտվում, որը նոր հերոսներ է ծնում... Փամփուշտները մարմիններ են խոցում, բայց ոգի խլել այդպես էլ չկարողացան... ժպիտներ են սառում ու քարանում են սպասումները...
Դարանու՜մ են սերերը խոցված...
... Նրանք գնում են ու մեռած են ապրում մնացողները...
... Պատերազմի ընթացքում աշխարհում ինչքան զգացմունք կար, ավելի մեծացավ ու ուժեղացավ: Սովորեցինք կարոտել, սովորեցինք սիրել, սեր խոստովանել, սովորեցինք գնահատել, սովորեցինք «Ուժեղների սիրով սիրել»...
Սովորեցինք ժպիտներին սիրահարվել ու ժպիտներ նվիրել, աչքերի լեզուն սովորեցինք ու հիմա բոլորս հերթով կարդում ենք դրանք ուսումնաՍԻՐԵԼՈՎ: Սկսեցինք հասկանալ խոսքի ուժը, նշանակությունը ու հիմա ավելի նրբանկատ ենք մեր խոսքերում...
...Ի վերջո պատերազմը շատ բան սովորեցրեց ու եռակի անգամ շատ ժպիտներ տարավ...
Ու մենք էլ առաջվանը չենք լինի... Պատերազմից հետո...
Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն: Այդպիսին նաև Տերյանի բանաստեղծությունները:
Վերջին ուղևորությունը - Նկարահանվել է 2012 թվականին։ Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։ Ֆիլմը տեղադրված է YouTube ինտերնետային կայքում Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ անվան տակ։
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
ԵՐԳ ՏԽՐԱԴԱԼՈՒԿ ԱՂՋԿԱՆ
ՃԱՄՓԻՆ...
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր — չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն...
Նախագիծ «Երգ երգոց»
Կոչեցի զնա՝ և ոչ ետ ինձ զձայն. …
Իւղ թափեալ է անուն քո…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո… վասնզի հզօր է իբրև զմահ սէր…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Գործնական աշխատանք
Իրար սրտից ջուր խմել –մտերիմ լինել ։
Հազար մաղով անցկացրած – աներես, անամոթ։
Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ, կարևոր գործից ուսհացող։
Գլխին կրակ թափել – մեկի վրա զայրանալ, կատաղել, փորձանք բերել։
Գլխին կրակ թափվել – փորձանքի մեջ ընկնել կամ էլ։
Կանաչ-կարմիրը կապել – աղջկան կամ տղաին ամուսնացնել։
Կոպեկի համար մեռած – ժլատ։
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ։
Փուշը մատից հանել – ուրիշին ոգնել
Շինծու, կարգազանց, առէջ, բարձրություն, անջրդի, տաղտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք,սիգապանծ, խորդուբորդ, կմախք, կցկտուր, ճեպընթաց, դշխոյական:
Խուլ խոտհարք սեզ հանդակ մասնիկ դիմակահանդես խոժոռ երաշտահավ մրջյուն անտանելի բեռ արծվաբույն
Խլահավ, սիզախոտ, հանդամազ, խոժոռադեմ, մրճնաբույն, բեռնատար
Ենթ անկյունագիծ նախ շրջադարձ հար գլխագին արտ տևողություն վեր մշտավառ առ սահմանապահ
ենթագլուխ, նախագիծ, հարատև, արտասահման, վերադարձ, առմիշտ։
7.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք 6 վերջածանցավոր բառ: .
Ցանցաթաղանթ ուք խաչագող ան կալվածատեր ոն քսայուղ յալ հավելավճար կեն կովկիթ ույթ
Ցանցկեն, գողոն, տիրույթ, քսուկ, հավելյալ, կթան։
Խոհական — այլատարր ։ այլախոհ
զմայլելի — մեծահոգի ։ հոգեզմայլ
որակազրկում — բարձրաբերձ ։ բարձորակ
դրամապանակ – հիմնավոր ։ հիմնադրամ
արշավախումբ — հաղթական ։ հաղթարշավ
պատվարժան – ինքնամեծար ։ մեզապատիվ
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր, նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ, նոխազ
Արշալույս-այգաբաց, անդրավատիկ- տաբաթ, ամանոր-նավասար, թափակ-բարձանք, արփի-արեգակ։
Առաջադրանքներ
2. Պահանջվում էն հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
- Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
2. Այդ գործին նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատին։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։
Ուղղագրական աշխատանք
Վաղորդայնի հետզհետե արթնացող ճառագայթների տակ խախտվում էր գյուղաքաղաքի խաբուսիկ անդորրը, անէանում, և վայրկյանների ընթացքում փողոցները լցվում էին աշխատանքի շտապող մարդկանց զվարթ աշխույժով։ Ահա ճռռոցով բացվեց հանդիպակած տան դարպասը, և ճռնչյունով դուրս եկավ մի սայլ՝ բեռնված սմբուկով, ստեպղինով, դեղձով, սերկևիլով, խաղողի հյութեղ ողկույզներով։ Թափանցիկ օդում տարածվեց ծոթրինի, անանուխի, գրգռիչ բույրը։ Կողքի տնից դուրս եկավ մի կին՝ կրծքին սեղմած թմբլիկ աղջնակին, և հապշտապ ուղղվեց դեպքի մանկապարտեզ։Պատշգամբում կանգնած՝ ակնդետ հափշտակված դիտում էի յուրաքանչյուր մանրուք։ Գինևետ անդաստանները ոսկևորվել էին հրաշեկ լուսատուի կենսաթրթիռ ճառագայթներով։ Ամենուրեք հուռթի կանաչ, խաղողի փարթամ որթատունկեր, ճյուղատարած ընկուզենիներ, բերրի արտեր։ Ճգնում էի խեղդել հուզմունքս, թեև բերկրանքի փղձուկը սեղմել էր կոկորդս։ Տարտամորեն հիշում էի երեսուն տարի առաջվա աղքատիկ գյուղակը, հյուղակները, բարձիթողի փողոցները՝ խորդուբորդություններով, պղտոր կեղտաջերով։Իջա սանդուղքներով և ուղղվեցի հրապարակ՝ խառնվելու վխտացող ամբոխին, զգալու կյանքի տրոփյունը, ունկնդրելու նրա շառաչուն ձայնը, ըմբոշխնելու ծննդավայրում լինելու բերկրանքը։
Ձգտում էի նպատակաուղղված անցկացնել եռօրյա հանգիստս և ձեռբազատվել առօրյական հոգսերից։
Ձգտում էի նպատակաուղղված անցկացնել եռօրյա հանգիստս և ձեռբազատվել առօրյական հոգսերից։
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար
Տերյանի կանայք
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
Վարժություններ
Գործնական քերականություն
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի
Комментариев нет:
Отправить комментарий