Ժողովրդագրական հիմնախնդիր
Համամոլորակային հիմնախնդիրները կամ Գլոբալ խնդիրները ՝ արդիականության համամարդկային խնդիրներն են , որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։ Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակչության ժողովրդագրական իրավիճակի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության լայն տարածումը։ Նրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների (ինչպես զարգացած և հարուստ, այնպես էլ թույլ զարգացած և աղքատ) համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհիվ։
Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.
- Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
- բնապահպանական հիմնախնդիրը՝ կապված բնական միջավայրի խախտման հետ,
- զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
- թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
- մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
- նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
- համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
- տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
- կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման համար ամենաբարձր մակարդակով հստակ քաղաքականություն մշակվեց Ռուսաստանում: 2001թ. առաջադրանքներ դրվեցին Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ, նշվեցին դրանց իրագործման մեխանիզմները: Այս առումով Ռուսաստանն իրոք անհանգստանալու հիմքեր ուներ: Տարեկան կտրվածքով բնական աճը բացասական էր 600 հազար մարդով, և նման շարունակության պարագայում, ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական քաղաքականության մասնագետների, 2025թ. նրա բնակչության թիվը կկազմեր 130 մլն, իսկ 2050թ.` 110 մլն մարդ, որը Ռուսաստանի նման երկրի համար պարզապես կործանում է:Ուստի, ինչպես վկայում են վիճակագրական փաստերը, ազգային ծրագրի շրջանակներում ընդգրկված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերից ելնելով` յուրաքանչյուր երկրորդ երեխայի պարագայում 400 հազար ռուբլու հատկացումը տվել է իր առաջին դրական արդյունքները: Արդեն իսկ 5 մլն ռուս ընտանիք օգտվել է մայրական կապիտալի տրամադրած միջոցներից: 2012թ. սկսած Ռուսաստանում ծնունդները սկսել են գերազանցել մահերին, և բնական աճի ցուցանիշը դրական է: Բացի այս առաջին իսկ երեխայի ծնվելու պարագայում ՌԴ կառավարությունը յուրաքանչյուր երեխայի համար ամսական մոտ 170 դոլարին համարժեք գումար է հատկացնում:
Հայաստանի Հանրապետությունում ևս շրջանառության մեջ է դրվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը, որով 1 մլն դրամ է նախատեսված յուրաքանչյուր երրորդ երեխայի ծննդյան համար, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ տրամադրվում է ծննդաբերության սերտիֆիկատ: 2016-2018թթ. ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության մեջ է ընդգրկված նաև երիտասարդ նորակազմ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու միջնաժամկետ ծրագիրը: Սակայն ընդունված հայեցակարգերը բավարար արդյունք չեն ապահովում, իսկ կյանքը ցույց է տալիս, որ հստակ ժողովրդագրական քաղաքականության բացակայությունը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գտնվում է անկայուն աշխարհաքաղաքական գոտում, ունի ներքին և արտաքին բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Իսկ սրա արդյունքում Հայաստանում արձանագրվում է այն իրողությունը, որ մեր երկիրը կարող է դասվել վերարտադրողական տեսանկյունից անկարողունակ երկրների շարքում, որը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը:
Մի խոսքով՝հիմնվելով համամոլորակային խնդիրներին լուծումներ գտնող երկրների փորձի վրա,խելամիտ օգտագործելով հնարավորությունները պետք է միավորվել համաշխարհային հասարակության հետ ու քայլ առ քայլ մոտենալ այն կետին որտեղ մոլորակի ու մարդկանց շահերը համընկնում են:
Աշխարհագրական թաղանթի ոլորտները.հետազոտական, վերլուծական աշխատանք
- որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները/ թվարկել ու համառոտ նկարագրել/
Համամոլորակային մեծ էկոլոգիական խնդիր է աղբը և աղբի վերամշակումը։ Շատերն են մտահոգված այդ հարցով և կան մարդիկ ովքեր հավաքում են ծովերի և օվկիանոսների կամ անտառների մոտակայքում գտնվող աղբը և մեկնաբանում, որ <<Սա իմ աղբը չէ, բայց սա իմ մոլորակն է>>։ Շատ ու շատ պետություններում մեծ ուշադրություն են դարձնում վերամշակմանը և օրինակ Գերմանիայում բոլոր աղբարկղերը այնպես են պատրաստված, որ բնակիչները արդեն աղբը դեն նետելուց, իմանան ինչը որտեղ գցեն։ Գերմանիայում ապրող բարեկամները պատմել են, որ իրենց շենքի բնակիչները աղբը չէին դասակարգել և աղբատար մեքենան հրաժարվել էր տանել։ Այսինքն մարդիկ մտահոգ են իրեն պետության մաքրության և ինչու չէ գեղեցկության համար։ Այս հարցը անտեսելու պատճառով նաև լրջանում է ջրի աղտոտման հիմնախնդիրը։ Շատ ձկնատեսակներ և ջրային բույսերմվերացել են և շարունակում են վերաանալ չափից դուրս կեղտոտ լինելու պատճառով։ Մեծ գլոբալ խնդիր է ջրի պակասը։
ջրի հիմնախնդիր
կլիմայի գլոբալ տաքացում
կլիմայի գլոբալ տաքացում
- ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները
- աշխարհագրական թաղանթի ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ
- նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար
- մասնավորեցնել մեր երկրի օրինակով
Комментариев нет:
Отправить комментарий