понедельник, 20 мая 2019 г.

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրգառաբարյան վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմբեռգառդուռ, մաս, թոռլեռ, ծունկ, ծոռ, հարսսերմձուկմուկ,
նուռ։
2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի — Սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր, առու, թև, զեփյուռ, կակաչ, հով, ծաղիկ, ժայռ, քար, կատար։
Ոչ ոք քաղաքում այդքան ձյուն չէր տեսել։
Գարնան առաջին ծաղիկը բացեց դռները դեպի նոր աշխարհ։
Կակաչները տարածվել էին ամբողջ դաշտով։
Հոգնակի — Ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։
3.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Комментариев нет:

Отправить комментарий