четверг, 23 апреля 2015 г.

Գուրգեն Մահարի Կենսագրություն


Կենսագրություն
  Այդ երիտասարդ Գուրգեն Մահարի էր: Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Ծնվել էր Վան քաղաքում 1903թվականին և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թարքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան և վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին այնքան սիրում էր, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետո Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում: 

Ինձ դուր եկած հատվածը.
 Գուլպան ձեռքին, նա արագ-արագ գործում էր, տող-տող ասում յուրօրինակ եղանակով, և ես կրկնում էի.

Դու անթառամ ծաղիկ ես,
Վարդի նման հոտով ես,
Փունջ մանուշակ ազնիվ ես,

Աստվածածին մեղա քեզ…

Գուրգեն Մահարի 
Գուրգեն Մահարին իր մանկության մեծ մասը անցկացրել է իր տատիկի հետ:Գուրգեն Մահարին հումորասեր էր,հետաքրքրասեր էր:Նա նույնիսկ իր տատիկի անունը վերլուծեց հետաքրքրասիրությունից:Նա իր կյանքում մեծ մարդ դարձավ:Իմ կարծիքով,որ բոլոր երեխաները այսպիսին լինեն մեր ազգը ավելի և ավելի կբարելավեր:

Комментариев нет:

Отправить комментарий