воскресенье, 13 октября 2019 г.

Կոմիտասի մասին

 
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։
Ավետիք Իսահակյան
Երբ լսում եմ Լոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ։
Արամ Խաչատրյան
Կոմիտասը վեմն է հայ երաժշտության, հիմնաքարը։ Կոմիտասը այն իմաստուն ստղծագործողն է, որ մեծապես հասկացավ ժողովրդական աղբյուրների կենսալից ուժը և իր նյութը վերցրեց այնտեղից։ Եվ այսօր Կոմիտասն այն երաժիշտը չէ, որին մենք սոսկական «արժանավորների հարկը» մատուցանելու համար միայն հարգանքի խոսք ասենք։ Այսօր արդեն պարզ է ամեն երաժշտի համար, որ մեր ժողովրդական երգի վրա հիմնվող նրա երաժշտությունը Կոմիտասից է սկսվում։
Դերենիկ Դեմիրճյան

вторник, 21 мая 2019 г.

Վահան Տերյան





Վահան Տերյան (իսկական անունը` Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (հունվարի 28 (փետրվարի 9), 1885ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն — հունվարի 7, 1920, ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան
), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը:
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Սահյանական օրեր

Երեք գույնով նկարագրել «Չես ասի ոչ մի բառով» բանաստեղծությունը:
Ի՞նչ անուն կտաս բանաստեղծության մեջ նկարագրվող տագնապին:
Ինչպե՞ս կբացատրես հետևյալ տողերը.
«Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար»:
«Չես ասի ոչ մի բառով» բանաստեղծությունը ոս կնկարագրեմ սև, սպիտակ և դեղին գույներով:
Բանաստեղծության մեջ նկարագրվող տագնապին կկոչեմ հեռացում:
Այդ հարկադիր ծիծաղը տխրությունը թաքցնելու նպատակով էր, իսկ թաքուն լացը իրական հուզմունքի և տխրության արտացոլանքը:

понедельник, 20 мая 2019 г.

Համանուններ հարանուններ

Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

Առաջադրանքներ

.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկլողավազանհորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայրհացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
արև — արևագալ, արևահամ, արևմուտք, արևկող, արևելյան
լույս — լուսաստղ, լուսավոր, լուսարձակ, լուսամուտ, արշալույս
հող — հողագունդ, հողակույտ, սևահող, հողագործություն, հողատարածք
ջուր — ջրհեղեղ, ջրամբար, ջրափոս, ջրակույտ, ջրաղաց
նկար — նկարչություն, նկարագիր, նկարիչ, նկարչական, լուսանկար
3.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանքեկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինականվերավաճառքաշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրգառաբարյան վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմբեռգառդուռ, մաս, թոռլեռ, ծունկ, ծոռ, հարսսերմձուկմուկ,
նուռ։
2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի — Սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր, առու, թև, զեփյուռ, կակաչ, հով, ծաղիկ, ժայռ, քար, կատար։
Ոչ ոք քաղաքում այդքան ձյուն չէր տեսել։
Գարնան առաջին ծաղիկը բացեց դռները դեպի նոր աշխարհ։
Կակաչները տարածվել էին ամբողջ դաշտով։
Հոգնակի — Ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։
3.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Գործնական քերականություն

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Շունը հերոսաբար ցատկեց գայլի դիմաց` փրկելու տիրոջը և ոչխարի հոտը:
Նրա ասածը մասամբ ճիշտ էր, սակայն հաշվի առնելով իմ ներկայիս վիճակը ես չէի կարող այդպես վարվել:
Փոքր ինչ սասելուց հետո մենք գնացինք նրա ետևից:
Ընկերներս փնտրել էին ինձ ամենուրեք, և չգտնելով անհանգստացել էին։
Արամը լիովին հարմարվել էր ներկայիս վիճակին և իրեն լավ էր զգում։