Ուսումնական Սեպտեմբեր


Գոյականի

  • Հոգնակի թիվը
  • Կազմությունը
  • Օրինաչափությունը։

տուն-տներ, ամպ-ամպեր, շուն-շներ, ձուկ-ձկներ,  գիրք-գրքեր
Միավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է /եր/ հոգնակերտ մասնիկով։

վանդակ-վանդակներ, ժամացույց-ժամացույցներ, մատանի-մատանիներ, աշակերտ-աշակերտներ
Բազմավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է /ներ/ հոգնակերտ մասնիկով։

Բացառություններ
Գրաբարում մի խումբ միավանկ բառեր ունեցել են /ն/ վերջնահնչյունը։ Այդ բառերը հոգնակիի կազմությամբ և բառակազմության ժամանակ /ն/ վերջնահնչյունը վերականգնում է։(բեռ-բեռներ-բեռնատար-բեռնակիր, ձուկ-ձկներ-ձկնորս-ձկնկիթ)

մուկ-մկներ
ձուկ-ձկներ
եզ-եզներ
գառ-գառեր
բեռ-բեռներ
մատ-մատներ
դուռ-դռներ
ծունկ-ծնկներ
ռուս-ռուսներ
հարս-հարսներ
դասագիրք,ծաղկեփունջ,գրչատուփ,ոտնաձայն,

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը: Հոգնակի թվի կազմությունը։ Օրինաչափություններ և բացառություններ:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական անուն կամ գոյական։ Պատասխանում են ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։
Ով, ովքեր- անձնանիշ գոյականներ
Անահիտ, Աշոտ, տղա, աղջիկ, կավագործ, ուսուցիչ
Ինչ,ինչեր-
Սեղան, գրքեր, դասարան, թախիծ, հուզմունք

Միատեսակ առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն(տղա, աղջիկ, քաղաք, ծով)
Միատեսակ առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն (Արամ, Աշոտ, Անահիտ, Կարինե, Ֆրիզ, Լոնդոն, Սև ծով, Կարմիր ծով, Արաքս գետ)
Հատուկ անունները կազմությամբ լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ հատուկ անունները կազմված են մեկ բառից և գրվում են մծատառ։ Դրանք մարդկանց, քաղաքների, կենդանիներին տրվող անուններն են։
Բաղադրյալ հատուկ անունները բառակապակցություններ են, որոնք ունեն երկտեսակ գրություն՝ կա′մ բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառ, կա′մ միայն առաջինը։

Բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում
  1. Մարդկանց անուն, ազգանուններում։ (Վիկտոր Համբարձումյան)
  2. Պետությունների անուններում։ (Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյան Նահանգներ, Իսպանիայի Թագավորություն)
  3. Ազգանունին փոխարինող մականուններում։ (Աշոտ Երկաթ, Գրիգոր Լուսավորիչ, Տիգրան Մեծ, Իվա Ահեղ, Գարեգին Բ)
  4.  Հատուկ անունների նախադաս որոշիչ լրացումներում։ (Մեծ Մասիս, Փոքր Մասիս, Կենտրոնական Ամերիկա, Արևմտյան Հայաստան, Կենտրոնական Ամերիկա, Նոր Նորք)

Մնացած դեպքերում մեծատառ գրվում է միայն առաջին բաղադրիչը։
Մեռիալ ծով, Դեղին ծով, Կարմիր ծով, Սև ծով, Սպիտակ ծով, Միջերկրական ծով, Հնդկական օվկիանոս, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հյուսիսային սառուցիալ օվկիանոս, Սառուցիալ օվկիանոս, Դարդանելի նեղուց, Պարսից ծոց, Վանա լիճ, Վայոց ձոր, Հայկական պար լեռնաշղթա։

Դ-Տ-Թ

ա․ աղոտ, աղոթք, անոթ, անօդ, արդուկ, հարթուկ, բրթել, բրդել, խրտնել, խրթին, խրտվիլակ, խայթել, խայտալ, խորդուբորդ, խորթություն, խորտկարան, խորդենի, երդվել, երթևեկություն, կարմրախայթ,խայթ, խայտաբղետ, որդ, որթ, երդիկ, երթուղի, զվարթ, զարդ, Զվարթնոց, գիրթ, բիրտ, գրտնակել, անթացուպ, անդամ, անդամալույծ, բաղդադել, Բաղդատ, որդի, որթատունկ, որդան կարմիր, կորնթարդ, ակնթարթ, արթուն,  արդուզարդ, Հարթագողի ճանապարհ, հարթավայր, փտել, փթել, տոթ, օդանցք, օթևան, հրանոթ, հօդս ցնդել, այդ, այտ, այդտեղ, այտուցվել, գթալ, գդալ, գդակ, վտարանդի, վթար, հարդարել, հարթաքանդակ, պայտար, վատթար, կրտսեր, վառոդ, անօթևան, անձրևորդ, առաջնորդ, վիթխարի, արդարև, ևեթ, Գեղարդ, թարթիչ, Դեբետ, թեպետ, փութկոտ, երդմնազանց, լուրթ, թրթուր, անդամակցել, ժանտադեմ, որոգայթ, ցարտաղբյուր, թատերգություն։

Գ-Կ-Ք

ա. Զիգզագ, Վարդգես, արևկեզ, շողոքորթ, թանկագին, թանգարան, մտահոգություն, երկրպագել, դիրքորոշում, հոգեհմա, հմայք, փափագել, պապակված, կարգ, կառք, փեղկ, փողք, Օգսեն, ակցան, ձայնակցել, նախկին, նախքան, չոքել, չօգնել, ծեք, հոգալ, ճաքել, ճկվել, առաձգական, եղերերգ, տաքտեղ, հեղգ, զուգարան, սերկևիլ, անողոք, մարքարտհուռ, ձգան, շնք-շնքան, բարվոքել, կարգապահ, հեգեպարար, հոգեհանգիստ, հանրօգուտ, օրակարգ, մոգական, ոքելից, մեղք, մեղկ, պատրույգ, վարագույր, արհավիրք, մակույք, մարգարեություն, պարգևատրել, առինքնել, պնակալեզ, պատարագել, երգել, երկնել, երաշխիք, վարագ, մարագ, դարակ, կարագ, նորոգել, բազրիկ, բողկ, անօգնական, ճտքավոր, անարգանք, անհարգի, հաստիք, դրասանգ, օրհներգ, սրնգակալ, այգևետ, գոգնոց, դիցուկ, վարգ ու բարգ, տարերք, համերգ, կողպեկ, մարգարտաշող, ճիգուջանք, մաքրասեր:

Բ-Պ-Փ

ա. գինարբուք,աղբակույտ, ամփոփել, ամպհովանի, երեսսրբիչ, աղբյուր,սփրթնել,սպրդել, թմբլիկ, դրմբոց, թրմփալ, թփրտալ, խաբկանք, խափշիկ, անխաբ, անխափան, անկապտելի, կապկպել, կափկափել, ձերբազատտվել, դարբին, ուրբաթ,   համբ երություն, շամփուր, ծոպավոր, Ծոփք, սրբապատկեր, ժայռակոփ, կոպ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ,  գռփել, հարբուխ, ըմբոշխնել, բամբ, բամփել, ամպշող, հուսախաբ, խծբծանք, արբենալ, Արփինե, դարպաս, սիբեխ, ըմբշամարտ, տրոփյուն, հպանցիկ, ներբան, ներբողել, տերփողել, տարփանք, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, աղբանոց, նրբիրան, կոփվել, շփերթ, ակնակապիճ, գիպս, շամփուր, ճամպրուկ, սփոփվել, գրաբար, որբևայրի,  ամբարիշտ, երբեմն, երփնագույն, աղբարկղ, թարփ, ծովափ իբրև, երբ, փափագ, պապակ, ճամփորդ, Համբարձումյան, լիրբ, թփթփացնել, երբեմնի, երբևէ, դափնեպսակ, թափք, ծփծփան, ողբաձայն, դափնեվարդ, ողբերգակ, խաբուսիկ, ցայտաղբյուր, տուրուդմբոց, թեպետ:
բ․երկնահուպ, թփուտ, աբշիռ,ամբարձիչ, ապշել, հապշտապ,հափշտակել, հապճեպ, խաբել, խարխափել, համբույր, ներամփոփ, ապստամբել, Հռիփսիմե, ձերբակալել, թմբկաթաղանթ, երփներանգ, հուպ տալ, վիրապ, քարակոպ, սեպ-սև, նրբանկատ, թափառաշրջիկ, ամենասուրբ, աղբահան, լեփլեցուն, շեղբ, ժպտուն, դեփ-դեղին, նրբաճաշակ, ոսկեծուպ, ոսկեծոպ, ալեծուփ, նրբին, աղբատար, նրբերշիկ, զամբիկ, հղփանալ, ողբերգություն, դաբնի, ճեպընթաց, Գաբրիել, շերեփուկ, հպվել, նրբանցք, թափանցիկ, հարբեցող, պարփակվել, փրփրադզ, ափսե, ափսոսալ, Սերոբ, խաբեբա, ճողոփյուն, հենացուպ, բորբ, համբակ, եղբայր, թափթփել, կառափնարան, ջրարբի, սրտատրոփ, բամբասել, գամփռ, ճեպ-ճերմակ, Քերոփյան, Արփիար, սթափվել, սրբազան, սրբագրիչ, շաբաթ, որբանոց, աբխազ, խոպան, խոպ, ծփծփալ, սարսափելի, սոսափյուն, շեփորահար, սերբական, սեփական, ծպտուն, սեպտեմբեր, երբևիցե, սաոր, սափրիչ, կափ-կանաչ, աղբահավաք, ամրակոփ, դաբնեվարդ, ողբանվագ, սրբավայր, գոմաղբ, թափթփուկ, նրբակազմ, աղբակալ, ակնաղբյուր,արամբի։

Ճայերը

Իլիաս Վենեզիսի <<Ճայերը>> պատմության մեջ կար հոգի։ Երբ կարդում էին պատմվածքը զգում էի ինձ այնտեղ՝ կղզում պապիկի կողքին։ Զգում էի այն ապրումները, որ ինքն էր զգում։ Պատմության գլխավոր հերոսը Դիմիտրոս պապն էր, ով կորցրել էր, իր երկու որդիներին շատ տարիներ առաջ և այժմ մենակ ապրում էր մի կղզում։ Նա միշտ աղոթում էր իր տղաների համար և հույս ուներ, որ նրանք մի օր կվերադառնան։ Ամեն օր ապրում էր հույսով և հավատով,սակայն ոչինչ չէր փոխվում նա միևնույն է մենակ էր։ Ձմեռային մի օր նա տեսնում է երկու փոքրիկ ճայերի, որոնք դեռ փետուր էլ չունեն, և խղճալով տանում իր տուն։ Պահում է, մեծացնում և անվանում է նրանց իր տղաների անունով։ Գալիս է ժամանակ և որոշում է, որ ճայերն արդեն մեծ են և ճիշտ չի նրանց պահել տանը՝վանդակում և բաց է թողնում։ Հետաքրքիրն այն էր, որ ճայերը առավոտյան գնում էին, իսկ երեկոյան վերադառնում պապի մոտ։ Պպապն իրեն մենակ չէր զգում, փորձում էր ճայերի օգնությամբ հագեցնել այն կարոտը, որն այսքա ժամանակ տածել է իր տղաների հանդեպ։
Սովորականի նման առավոտյան ճայերը գնում էին և երեկոյան վերադառնում։ Սակայն մի օր ճայերը գնացին և երեկոյան ետ չէկան։ Պապը փորձում էր հանգստացնել ինքն իրեն և մտածել, որ ճայերն ուր որ է կվերադառնան։ Սակայն ճայերը ետ չեկան, նրանց սպանել էին։ Պապը տխուր էր, կոկորդը լցված էր արցունքով, նա իր առջև տեսավ իր ապրած տարիները, իր տղաներին, որոնց մեծացրեց և կորցրեց, տեսավ իր ճայերին, որոնք արդեն չկայն։ Նրա օրերը դարձան կրկին միապաղա։ Նա մնաց մենակ ինչպես առաջ էր։
Պատմությունը շատ էմոցիոնալ էր։ Կարդում էին պատմությունը և ամե պահը զգում էի։ Իմ կարծիքով հեղինակը այս պատմության միջոցով ցանկանում էր ասել, որ պետք չէ հուսահատվել ամեն ինչ դեռ առջևում է։ Կյանքն անկայուն է և կարող է նվիրել մեզ և լավ և վատ պահեր։ Պապը կորցրել էր  իր երեխաներին, սակայն գտավ ճայերիին ովքեր, որոշ չափով լցրեցին նրա միապաղաղ առօրյան։ Ճայերը պապին ուժ և իմաստ էին տալիս ապրելու , օրերը լցնում էին գույնով և հետաքրքրությամբ։

Ենթակա ստորոգյալ

Ենթակա
Ստորոգյալ
  1. Անդամալույծն ամեն օր քնից զարթնում էր թե չէ, սկսում էր գոռալ և լաց լինել երեխալի պես։
  2. Որքան հրդեհն ընդարձավում էր, այնքան ամբոխի շարժուն օղակըմեծանում էր ու լայնանում։
  3. Սմբատին թվում էր բոլորն իրենց մտքում ծաղրում են կամ ցավակցումիրեն։
  4. Նա գնաց դեպի այգի՝ ինքն իրեն խորհելով։
  5. Հետևից գալիս էր Գադիշան։
  6. Վերջապես Ուշինարան կշեռքի վրա կանգնեց իր ամբողջ հոշոտված մարմնով։
  7. Սառան երկար ժամանակ հաշտ և համերաշխ ապրում էր իր ամուսնու հետ։


Տորք Անգեղ

Տորք Անգեղ, նաև Տուրք կամ Անգեղյա, հայ առասպելաբանության մեջ աստված կամ դյուցազն, Հայկի ծոռը։
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ  Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով Անգեղ են կոչել։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։

Հայոց պատմություն Մովսես Խորենացի

Պատմություն Հայոց» կամ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացու գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։
<<Հայոց Պատմություն>> երկը բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ «Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։ Խորենացու «Պատմություն Հայոց» երկը ներկայիս վիճակով բաղկացած է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր։
  • Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում  փառաբանում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։ Սյս անձինք աչքի են ընկել իրենց քաջությամբ, ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ։
  • Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։
  • «Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ.) ու Մեսրոպի (440 թ.) վախճանը։
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։

Բովանդակություն

Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը։

Комментариев нет:

Отправить комментарий