Հնչյունափոխություն: Առաջադրանք
1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ — մեջ, ե>ի, միություն, գինեգործ — գինի, ի>ե, կիսալուսին — կես ե>ի, թիավարել, վիպասան — վեպ, ե>ի, շինարարություն — շեն, ե>ի, հիվանդասենյակ, գիրանալ — գեր, ե>ի, գիտուն -ե>ի, վիրահատել -վերք, ե>ի, վիճահարույց -վեճ, ե>ի, գիսավոր -գես, ե>ի, հիանալի, լիություն, զինագործ -զեն, ե>ի, սիրավեպ — սեր, ե>ի, դիմաքանդակ -դեմ, ե>ի, կինոթատրոն։
2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։
Հնադարյան -հին, ի>ը, տնական, ջրավազան, ընչաքաղց -ինչ, ի>ը, ըղձական -իղձ, ի>ը, ընկուզենի, ազնվական -ազնիվ, ի>ը, գնորդ -գին, ի>ը, վեհապանծ, մտաբերել -միտ, ի>ը, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ -աղավնի, ի>յ, վիրակապ -վերք, ե>ի, քմային -քիմ, ի>ը, գարեհաց -գարի, ի>ե, ճգնել -ճիգ, ի>ը, թրթիռ, գունագեղ, միջանկյալ -մեջ, ե>ի, նշաձև -նիշ, ի>ը, գրակալ -գիր, ի>ը, թխամորթ, կրաման -կիր, ի>ը, նմանատիպ, սրտակից -սիրտ, ի>ը:
3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։
Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:
4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։
Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։
5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական, հրեղեն, աստղանիշ, գործունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։
Հնչյունափոխություն
Ժամանակակից հայերենում, եթե բառի վերջից ավելանում է նոր բաղա-
դրիչ, ապա շեշտը տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ տո՛ւն-
տ(ը)նակա՛ն։ Այն հնչյունը, որը կորցնում է շեշտը, կարող է փոխվել կամ սղվել։
Բերված օրինակում ու-ն փոխվել է գաղտնավանկի ը-ի։ Հնչյունի այսպիսի
փոփոխությունը, որը պայմանավորված է շեշտի դիրքի փոփոխությամբ, կոչվում է
շեշտափոխական հնչյունափոխություն։
Ժամանակակից հայերենում շեշտի դիրքի փոփոխության հետևանքով շեշտը
կորցնելիս հիմնականում փոխվում են է(ե), ի, ու, ը ձայնավորները։ Հնչյունա-
փոխվում են նաև ույ, յու, յա երկհնչյունները։
դրիչ, ապա շեշտը տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ տո՛ւն-
տ(ը)նակա՛ն։ Այն հնչյունը, որը կորցնում է շեշտը, կարող է փոխվել կամ սղվել։
Բերված օրինակում ու-ն փոխվել է գաղտնավանկի ը-ի։ Հնչյունի այսպիսի
փոփոխությունը, որը պայմանավորված է շեշտի դիրքի փոփոխությամբ, կոչվում է
շեշտափոխական հնչյունափոխություն։
Ժամանակակից հայերենում շեշտի դիրքի փոփոխության հետևանքով շեշտը
կորցնելիս հիմնականում փոխվում են է(ե), ի, ու, ը ձայնավորները։ Հնչյունա-
փոխվում են նաև ույ, յու, յա երկհնչյունները։
Комментариев нет:
Отправить комментарий