понедельник, 9 марта 2015 г.

Եղիշե չարենց «Պոեզոզուռնա» գրքից

ԵՐԵՎԱՆ

Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ։
Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել։
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին։
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե...
Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից...
Միևնույնն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ
Ու թախիծը՝ պար ու դժնի։
Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես—
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե ինձ, թե ձեզ...

Комментариев нет:

Отправить комментарий