воскресенье, 13 октября 2019 г.

Կոմիտասի մասին

 
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։
Ավետիք Իսահակյան
Երբ լսում եմ Լոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ։
Արամ Խաչատրյան
Կոմիտասը վեմն է հայ երաժշտության, հիմնաքարը։ Կոմիտասը այն իմաստուն ստղծագործողն է, որ մեծապես հասկացավ ժողովրդական աղբյուրների կենսալից ուժը և իր նյութը վերցրեց այնտեղից։ Եվ այսօր Կոմիտասն այն երաժիշտը չէ, որին մենք սոսկական «արժանավորների հարկը» մատուցանելու համար միայն հարգանքի խոսք ասենք։ Այսօր արդեն պարզ է ամեն երաժշտի համար, որ մեր ժողովրդական երգի վրա հիմնվող նրա երաժշտությունը Կոմիտասից է սկսվում։
Դերենիկ Դեմիրճյան