Սեբաստացու սովորողի օրագիրը մեկուսացման օրերին

Եկավ «թագավարակ» անունով անտես թշնամին, ու շատ կարճ ժամանակում իմ, բոլորիս կյանքում փոխվեց ամեն ինչ։ Փոխվեց առօրյան, փոխվեցին ծրագրերն աշխատանքները, դրանց կատարման ձևերը։ Մեկուսացանք, բոլորս ինքնամեկուսացանք։ Չեմ էլ հիշում՝ երբ էր եղել կամ եղել էր երբևէ այդպիսի ժամանակ, որ ընտանիքում բոլորս ամբողջ օրը տանը լինեինք․ չէ՞ որ բոլորս ունենք մեր հստակ որոշված աշխատանքները, ծրագրերը, պարտականությունները։
Բայց նաև ձանձրալի էր։
Մեկուսացման օրերը արդյունավետ անցկացնելու համար որոշեցի կազմել իմ աշխակարգը՝ հեռավար դաս, ազատ ժամանակ, ընթերցանություն, ինքնակրթություն:
Դպրոցի առցանց դասերի հետ մեկտեղ ընտրեցի գրքեր և ֆիլմեր,  որոնք կարող էին կարևոր դեր խաղալ իմ իմ ինքնակրթության գործընթացում:
Ինչպես ասում են, այս օրերի մեկուսացման  լավագույն ընկերը  գիրքն է․ սկսեցի կարդալ։ Եվ  ես այս շաբաթների ընթացքում հասցրի ընթերցել Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն, որը մեծ տպավորություն է թողել ինձ վրա, այժմ կարդում  եմ Շիրվանզադեյի «Քաոս» վեպը:
Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա, եթե անկեղծ, ես դրանք ավելի եմ նախընտրում, քանի որ ֆիլմերը նպաստում են իմ օտար լեզուների իմացությանը: Այս մեկուսացման օրերին հասցրել եմ նայել բազմաթիվ ֆիլմեր որոնցից մի քանիսը կցանկանայի, չէ՛, ուղղակի խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ նայեք:
1.«Green Book»
2.« Невидимая»
3.«Пеле »
 Ես կարծում եմ, որ այս շրջանը ինքնակրթվելու և ինքնաբացահայտվելու մեծ հնարավորություն է տալիս:

Комментариев нет:

Отправить комментарий