Ուսումնական Սեպտեմբեր

ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏ՝ ՄԱՇՏՈՑ

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։
Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում: Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։
Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝ Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում։ Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական։
Հեթանոսության ժամանակ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, իսկ քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը։ Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մշակութային այդ շարժումը հայտնի է «ոսկեդար» անունով

ՇԵՇՏ

Գործնական աշխատանք
 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:
2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Ճայերը: Իլիաս Վենեզիս

Վերլուծություն
Պատմությունը մի ծերունու մասին էր ով որ մենակ ապրում էր ամայի կղզում, որտեղ բուսականությունը շատ քիչ էր: Նա ուներ երկու տղա, ովքեր գնացել էին պատերազմ և երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չկար: Նա սկսում է հոգ տանել երկու ճայերի մասին, որոնց անվանում է իր տղաների անուններով և ճայերը նրա հետ կապվում են: Ճայերը ամեն առավոտ գնում են և երեկոյան՝ վերադառնում: Մի օր ճայերը չեն վերադառնում, և ծերունին մտածում է, որ նրանք հեռու են և այդ իսկ պատճառով էլ չեն գալիս, բայց պարզվում է, որ ճայերին կրակել են: Այս պատմվածքը այն մասին է, որ մարդիկ իրենց կորուստները փորձում են փոխարինել տարբեր իրերով և զբաղմունքներով, որպեսզի սփոփեն իրենց կորուստը:

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասանությունը
հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվարություններ
չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրական
դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեէտ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։

 «Արա Գեղեցիկ և Շամիրամ»

Արա Գեղեցիկ և Շամիրամ»
Շամիրամը լսելով Արա Գեղեցիկի մասին ցանկանում էր տեսնել նրան, բայց հայտնիկերպով չէր համարձակվում որևէ բան անել: Արա Գեղեցիկի  մոտ պատգամավորներ է ուղարկումընծաներով ու նվերներով և խնդրում է գալ Նինվե` իր մոտ, կա՛մ իրեն կին առնել ու բոլորի վրաթագավորել, կա՛մ իր կամքը կատարել ու մեծամեծ նվերներով խաղաղությամբ վերադառնալ:  ԲայցԱրա Գեղեցիկը մերժում է Շամիրամի առաջարկը: Շամիրամը, դա իմանալով, գազազում է ևհավաքելով իր զորքը՝ գնում հասնում է Հայոց աշխարհ, որպեսզի ուժով տիրանա Արա Գեղեցիկին: Շամիրամը հրամայում է չսպանել Արային: Բայց կռվի ժամանակ նրանք չիմանալով, որ Արանկանգնած է իր զորքի մեջ, նրան ինչպես նաև իր զորքին ջախջախում են՝ սպանելով Արային: Շամիրամը, իմանալով Արայի զոհվելու մասին, հրամայում է նրա դին տանել դնել ապարանքիվերնատանը: Այդ ժամանակ Հայոց զորքը պատրաստվում է հակահարված տալ Շամիրամին՝ ԱրաԳեղեցիկի մահվան վրեժը լուծելու Շամիրամը, ցանկանալով դուրսգալ այդ իրավիճակից, ասում է. Ես իմ աստվածներին հրամայեցի նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա: Միևնույն ժամանակՇամիրամը դեռ հույս ուներ, որ Արան կապաքինվի: Բայց երբ դիակը սկսեց նեխել, Շամիրամըհրամայեց գցել նրան մի մեծ վիհի մեջ ու ծածկել: Իսկ իր սիրեկաններից մեկին զարդարեցինԱրա  Գեղեցիկի պես :Այսպիսով, Շամիրամը Հայոց աշխարհին համոզում է, որ Արա Գեղեցիկըկենդանի է: Տարիներ հետո  ծնվում է Կարդոսը՝ Արայի որդին:

Комментариев нет:

Отправить комментарий