Հայոց լեզու

                                                                                                  Վանդակում երգել չի լինում   

Սիամի արքան ուներ յոթը դուստրը 6դուստրները շատ չարաճճի են իսկ յոթերորդ մի խելացի աղջիկ էր նա  մի գեղեցիկ թութակ ուներ նրան կերակրում էր խնամում եվ մի օր նա տեսավ,որ թութակներ սատկել էր Արքայադուստրն հեկեկալով լացում  էր։Մի ծիտիկ իր համար երգում էր եվ Արգայադստերը տեսավ լացելուց եվ ասեց ես կարող եմ քո համար երգել նա ծիտիկի հետ մոտիկացավ նա ուտում էր արքայադստեր ամանից արքայադստրոջ բաժակից։Արքայադստրեր քույրերը իմանում են,որ իրենց քրոջ թութակը խոսել կարողանում է եվ որոշում են,որ նրան պետք է պահել վանդակում եվ այդ միտքը ասում են իրենց քրոջը, եվ արքայադուստրը թութակին գցում է մի ոսկյա վանդակի մեջ եվ ասում էր,որ կատուներից քեզ ապահով եմ պահել նրան ասեց իմ համար մի երգ դայլալի նա ասեց ես չեմ կարող այս պայմաններում երգել ինձ բաց թող,արքայադուստրն բանի տեղ չդրեց եվ չհանեց վանդակից։Եվ մի օրը տեսնում է,որ թութակը անգիտակից ընկած է արքայադուստրն վանդակից հանում է եվ լացում է արցունքի կաթիլներ ընկնում նա թութակին վրա եվ թութակներ վերակենդանանում է եվ ասում է թող ինձ ես ունեմ եվ կարողանամ հանգիստ երգել                                                                                         Մարդու աչքը  
Մի անգամ մի չքավոր մարդ մի իր գտավ: Ո՛չ ընկույզ էր, ո՛չ ադամանդ: Չտեսնված-չլսված իրը վերցրեց և տարավ տուն: Ոչ ոք չգիտեր, թե դա ինչ իր է, և լուրը հասավ թագավորին: Թագավորը գեղջուկին հրամայեց վերցնել այդ իրը և գնալ իր մոտ: Գեղջուկը վերցրեց այդ անհասկանալի իրը և տարավ թագավորի մոտ: Թագավորը ձեռքերի մեջ այս ու այն կողմ տարավ այն և հարցրեց, թե ինչ է ուզում գեղջուկը իրի դիմաց: Գեղջուկը պատասխանեց, թե ուզում է իրի կշռով ոսկի: Թագավորը համաձայնվեց, և գնացին գանձարան՝ իրը կշեռելու փորձ անելու: Գանձապահը վերցրեց ամենափոքր կշեռքը ,մի նժարին դրեց իրը, մյուսին՝ ոսկու մի փոքր կտոր, բայց նժարները չհավասարվեցին: Գանձապետը անընդհատ ավելացնում էր ոսկին, բայց նժարը չէր բարձրանում: Նա կանչեց իր երկրի բոլոր իմաստուններին, բայց ոչ ոք չկռահեց՝ ինչ իր է դա: Թագավորը ցասկոտեց և հրամայեց գլխատել իմաստուններին: Հետո թագավորը հրամայեց դրանիկներին, որ գնան աշխարհով մեկ և գտնեն այն իմաստունին, որ  գիտի, թե ինչ իր է դա: Վերջապես նրանք գտան մի զառամյալ իմաստունի, որ գիտի նրանց հուզող հարցի պատասխանը: Ծերունին խնդրեց, որ իրեն հող և փոքր կշեռք տան: Կշեռքի մի նժարին նա դրեց իրը, իսկ մյուսին լցրեց մի փոքր հող: Կշեռքի նժարները հավասարվեցին, և իմաստունն ասաց.
-Սա մարդու աչք է, այն ոսկով չի կշտանա: Նրան միայն հողը կհագեցնի:
                                                                                             Արյան կանչով
Տիկրանովների ընտանիքը սկզբում եղել էր Տիգրանյանների ընտանիք, որովհետև նրանք հայկական ծագումով ընտանիք էին, բայց հետո փոխվել է 
Ռուսականի՝ Տիկրանովների:Նրանք ապրում էին Պետերբուրգում: Տան մեծը՝ Ասյա Արտեմովնան, երբ փոքր էր, կտրվել էր հայրենիքից և հավերժ մոռացել իր մայրենի լեզուն: Տատիկի թոռնիկը՝ Տիգրանը սովորում էր Պետերբուրգի երաժշտական դպրոցում: Մի անգամ երբ նա երաժշտական դպրոցում նվագում էր, նրան Վեռան հայտնեց, որ նրա տատը վատառողջ է, որ հազիվ է շնչում: Տիգրանը վազքով գնաց տատի մոտ: Տիգրանը զարմացած նայեց տատին, որովհետև նա զառանցում էր հայերեն՝Ղարաբաղի բարբառով: Թոռնիկը զարմացավ, որովհետև տատիկը փոքր ժամանակվանից չէր խոսում մայրենի լեզվով, և տղային թվում էր, որ տատը արդեն մոռացած կլինի հայերենը: Այդ պահին տատիկը ջուր ուզեց: Թոռնիկը բերեց ջուրը և տվեց տատին: Ջուրը խմելուց հետո տատը ոչ ամբողջովին սթափվեց և Ղարաբաղի բարբառով բառեր ասաց: Տատը իր քաղցր մայրենի լեզուն չեր մոռացել և երբեք չի մոռնա:
                                                                                   Սարդուրի Երրորդը                                                                  Վանի թագավոր Սարդուրի Երրորդը գահակալել է մեր թվակությունից առաջ 645-635 թվականներին: Մի անգամ նրան տեղեկացրին, որ Տուշպա մայրաքաղաքի  մի բնակիչ տասնութ զավակների մայր է: Պալատականներից մեկը ասաց, որ Վանուհու ավագ որդիները ծառայում են իրենց բանակում ՝ ամեն մեկը մի-մի  հսկա և արժե տասը զինվոր: Նրանք հերոսներ են: Ասում են նաև, որ ունեն մի քույր ՝ գեղեցիկ և խելքի տեր մի օրիորդ:
Սարդուրի արքան շատ  զարմացավ ու ափսոսաց, որ իր քաղաքում այդպիսի ընտանիք է ապրում, իսկ ինքը այդ մասին տեղյակ չէ: Կանչելով գանձապահին՝ հրամայեց, որ կառուցեն մի տուն այդ տասնութ հերոսների համար, իսկ կառքերի մեկը հատկացնել բազմազավակ մորը: Այդպիսի մոր ոտքը պետք է քարին չդիպչի:
Սարդուրին այդ ժամանակ դեռ ամուսնացած չէր: Շատ աղջիկներ կային շրջապատում, բայց նա ոչ ոքի չէր հավանում: Նա ասաց, որ երկրի թագուհին պիտի լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև իմաստուն, որ ամեն րոպե կարողանա կանգնել թագավոր ամուսնու կողքին և օգնել խորհուրդներով:
Օրիորդը, որի անունը Օրաչ էր՝ չքնաղ մի էակ էր:  Սարդուրին երբևէ այդիսի գեղեցիկ աղջիկ չէր տեսել: Նրան թվաց, որ աղջիկը միանգամից կհամաձայնվի լինել իր կինը, բայց այդպես չէր, Օրաչը ասաց, որ նա կհամաձայնվի դառնալ նրա կինը միայն այն դեպքում, եթե վազքի մրցույթում հաղթի:
Արքան քմծիծաղ տվեց և ընդառաջելով աղջկան ցանկությանը, բազմության աչքի առջև նրա հետ մրցույթի դուրս եկավ: Սկզբում մրցուղում առջևից վազում էր Օրաչը, հետո արքան առաջ անցավ ու հաղթեց օրիորդին:
Այս վազքից հետո, կատարելով իր խոստումը, օրիորդ Օրաչը համաձայվեց հարս գնալ արքունիք: Բայց, չգիտես ինչու, աղջիկն անըդհատ ձգձգում էր հարսանիքը: Սարդուրի արքան օրիորդին հարցրեց, ինչու՞ է անըդհատ ձգձգում հարսանքիը: Չէ՞ որ նա կատարել էր աղջկա ցանկությունը: Բայց Օրաչը ասաց, որ  դու չես հաղթել , այլ միայն իմ ցանկությունն ես կատարել, և առաջարկեց գնալ մարդկանց աչքի հեռու մի տափարակ տեղ և վազել այնտեղ:
Սարդուրին համաձայնեց և կառքը նստելով բավականին հեռվացան Վանից: Այս անգամ հաղթեց Օրաչը:
Սարդուրին ընդունեց իր պարտությունը և հարցրեց ինչու՞ մրցույթի ժամանակ պարտվեց, իսկ աղջիկը ասաց, որ չուզեցավ հաղթել, որովհետև հպատակների առջև արքան միշտ հաղթող պիտի լինի:
Աղջկա այդ պատասխանը հիացրեց Սարդուրին և նա ասաց, որ Օրաչը ոչ միայ գեղեցիկ է , այլև իմաստուն:
Եվ մի քանի օր հետո Օրաչը դարձավ հայոց թագուհի:
                                                                                                                                                                                             Անառակ որդու վերադարձը
Մի մարդ երկու որդին ուներ: Մի օր որդիներից կրտսերը եկավ հոր մոտ ու ասաց, որ արդեն ինքը չափահաս է և ցանկանում է տեսնել աշխարհը, թող հայրը բաժանի իր ունեցվածքը և տա նրան: Սկզբում հայրը տխուր էր, չէր ցանկանում, որ իր տղան գնար: Բայց մի օր, կանչեց որդիներին ու իր ունեցվածքը բաժանեց տղաների միջև: Կրտսեր տղան վերցրեց ամեն ինչ և գնաց ուրիշ երկիր: Ծնողներից հեռու գտնվելով, նրանց տիրապետության տակ չլինելով, տղան անխնա ծախսում էր իր գումարը խնջույքներում: Արդեն մի դրամ էլ չուներ, ոչ էլ ինչ-որ արհեստ կամ մասնագիտություն: Տղան նման չէր առաջվա երիտասարդին: Նրա շորերը պատռված էին, կոշիկներն էլ մաշված: Սրա-նրա տանը բանվորություն էր անում, որ կարողանար գումար հավաքել մի կտոր հացի համար: Այդ ծանր վիճակը նրան ուշքի բերեց: Տղան սկսեց մտածել, որ նրա հայրը ամեն ինչ ունի, իսկ ինքը այստեղ սովամահ է լինում: Մտածեց ու որոշեց գնալ հոր մոտ: Հայրը հեռվից տեսավ որդուն: Վազելով եկավ դեպի նրան ու փաթաթվեց: Հոր աչքերից արցունքներ էին թափվում: Որդին աղաչեց և ասաց, որ արժանի չի նրա որդին լինելու: Բայց հայրը, չբարկացավ որդու վրա: Կանչեց ծառաներին և ասաց, որ մաքուր հագուստ ու մույկ բերեն: Ախորից ամենագեր եզին հանեն ու մորթեն: Ուրախություն էր տանը: Այդ պահին նաև վերադարձավ ավագ որդին: Այդ ուրախությունը տեսնելով, ծառայից հարցրեց, թե ինչ է պատահել: Իմանալով, որ իր կրտսեր եղբայրը վերադրաձել է չմտավ ուրախության սրահը: Հայրը տեսավ ավագ որդուն, մոտեցավ նրան: Տղան հորը ասաց, որ նրա միշտ կատարել է իր հրամանները: Բայց, նրա համար երբեք մի եզ մոթած չկա, իսկ իր եղբայրը ամբողջովին մատնել է նրա ունեցվածքը: Հայրը պատասխանեց, որ մի դժգոհի, դրամը ձեռքի կեղտ է, կլվացվի կանցնի: Ուրախ լինենք, որ եղբայրդ տուն է վերադարձել: 
Եվտերպ ամուսիների խանութը գտնվում է քաղաքի գերեզմանատան մոտակայքում: Խանութի վրա մեծ, ոսկեգույն տառերով գրված էր <<Սգո պարագաներ>>: Մի օր սգո սրահ է այցելում մի հաճախորդ և ցանակնում է տեսնել ծաղկեպսակները: Տիկին Եվտերպը ցույց է տալիս ծաղկեպսակնեը, մետաղյա դափնիները, չթառամող վարդերը, անմոռուկները և սգո մանուշակագույն ժապավենները, որոնց վրա գրված էր <<Անզուգական քույրիկից>><<Անկրկնելի փեսայից>><<Հրաշք մայրիկից>> : Ծաղիկներն և ծաղկեպսակները ցույց տալուց հետ, խանութի տիրուհին մեղմ ձայնով հարցնում է, որ հանգուցյալը կին է թե տղամարդ: Հաճախորդը պատասխանում է որ, տղամարդ է և պահանջում է ամեն մի ծաղկեպսակից մեկ հատ: Տիկին Եվտերպը զարմացած ետ-ետ է գնում կարծելով, թե սխալ է լսել, սակայն հաճախորդը կոպիտ ձայնով ասում է, որ ամեն մի ծաղկեպսակից մեկական պատրաստեք և արագ, քանի որ տաքսին խանութի մոտ սպասում է: Կինը պատրաստեց բոլոր ծաղկեպսակները և տեղավորեց հետևի նստատեղին: Երեկոյան, երբ ամուսնու հետ միասին հաշվում էին օրվա եկամուտը, կինը պատմեց օրվա միջադեպի մասին: Նրանք երկուսով սկսեցին մտածել, թե ինչու է հաճախորդը գնել այդքան ծաղկեպսակներ և եկան մի հայտարարի, որ այդ մարդը  ողճրագործ է և ցանկանում է մոտ օերս սպանել իր բոլոր հարազատներին: Կինը սարսափած զանգում է ոստիկանություն և պատմում է կատարվածի մասին: Ոստիկանները պատասխանում են, որ Օրենցգրքում օկա այնպիսի կետ, որ արքելի քաղաքացուն գնել  մեծ քանակով ծաղկեպսակներ: Տիկին Եվտերպը մեկ ամիս գնում էր թերթեր, որպեսզի տեղեկացված լինի հենց այդ սպանության մասին, սակայն սպանության մասին ոչինչ գրված չէր թերթերում: Մի օր երբ Տիկին Եվտերպը նստած էր խանութի արջեվ տեսավ <<հրեշին>>: Տիկինը սկսեց հետևել նրան և տեսավ, որ նա մտնում է հյուրանոց: Մինջ <<հրեշը>> կփորձել բացել սենյակի դուռը տիկին Եվտերպը ցատկեց նրա առջև և մտավ սենյակ: Սենյակ մտնելուն պես նա տեսավ ծաղկեպսակներ, որոնք դրված էին պատի տակ: Խանութի տիրուհին նայելով հաճախորդին բղավեց, որ թույլ չի տա, որ նա սպանի մարդկանց: Հաճախորդը թեթև ժպիտով պատասխանեց, որ ծաղկեպսակները իր համար են, այլ ոչ թե բարեկամների: Հաճախորդը պատմեց իր տխուր պատմությունը, որ նա շուտով մահանալու է և չունի բարեկամներ: Տիկինը լսելով այդ ամենը շատ հուզվեց և հրավիրեց հաճախորդին ընթրիքի: Այդ օրվանից հաճախորդը դարձավ  Եվտերպ ամուսիների ընտանիքի ամենամոտիկ բարեկամը: Երբ մահացավ հաճախորդը նրա դիակարգի ետևից քայլում էին միայն Եվտերպ ամուսինները: Դիակարգը զարդարված էր չթառամող վարդերով, ծաղկեպսակներով, անմոռուկնեիով, իսկ ամենավերևում մի մեծ ծաղկեպսակ կար, որի վրա գրված էր. <<Լավագույ գնորդին>>:
Մեդեա

Յասոնը,հին Հունաստանում ճանանչված հերոս էր: Մի օր, նա իր «Արգո» նավով գնում է Կողքիս քաղաք: Յասոնը Կոսքիս գնացել էր ոսկե գեղմ բերելու: Նա ոսկե գեղմին չէր տիրանա, եթե չօգներ կախարդուհի Մեդեան: Կախարդուհին Յասոնին տեսնելու պես սիրահարվում է:
Մեդեան և Յասո ամուսնանում են: Բնակվում են Կորնթոս քաղաքում և ունենում են երկու զավակ: Յասոնը Մեդեայի հետ ամուսնացել էր երախտագիտությունից ելնելով:
Անցավ երկար ժամանակ: Յասոնը մի օր տեսավ Կորնթոսի արքայադստրին տեսավ: Նա մոռացավ ամեն ինչ` իր կնոջը, իր զավականերին և իր տված խոստումները, որ միշտ կսիրեր և հավատարիմ կմնար: Սիրուց կուրացած Յասոնը գնաց արքայի մոտ, որպիսի աղջկա ձեռքը խնդրեր: Արքան զարմացած հարցրեց Յասոնից, որ նա ամուսնացած է, բայց Յասոնը պատասխանեց, որ պատրաստվում է բաժանվել նրանից: Մեդեան իմացավ Յասոնի սիրո մասին: Նա ոչ ուտում էր, ոչ էլ լսում Յասոյի սփոփանքները:
Արքան գիտեր, որ Մեդեան Յասոնից վրեժ կլուծեր, դրա պատճառով Մեդեայից խնդրեղ, որ լքի Կորնթոսը, եթե չգնա, ապա զավակները կմեռնեն: Նա պատասխանեց, որ առավոտյան կգնա, իսկ զավակները կմնամ Յասոնի մոտ: Կրեոնը համաձայանվում է:
 Բայց մինչ հեռանալը, Մեդեան ասաց, որ ցանկանում է Գլավքեի հետ ընկերություն անի և նրա համար նվեր է պատրաստել: Մեդեան Գլավքեին մի գեղեցիկ հագուստ և թագ էր ուղարկել: Գլավքեն այդ տեսնելուց հետո, անմիջապես ցանկացավ փոձել: Նա գաղափար չուներ, որ Մեդեան թույնով է պատել ամբողջ հագուստն և թագը: Գլավքեն հագավ հագուստը, իսկ վրայի թույնը վառեց նրան: Հայրը տեսնելով աղջկա մահը, փորձեց նրան գրկել, բայց թույնը քսվում է արքային և նա նույնպես մահանում է: Յասոնն լսում է զավակների ճիչերը: Մեդեան սրով սպանում էր իր զավակներին: Յասոնն ինչքան ծեծում է դուռը, խնդրում է Մեդեային, բայց նա դուռը չի բացում: Վիշապներով երկանիվ կառքը հայտնվեց, քանի որ Մեդեան Հելիոս աստծո թոռնուհին էր:Մեդեան իր զավակների գլուխները դրեց կառքի մեջ և փախավ:

Ջրհորի մոտ

Այդ դեպքը կատարվել է Առաջին Համաշխարհայինի ժամանակ: Ավստրալիայի կողմերն էին: Ամբողջ օրը կռվում էին ավստրալացիների հետ, բայց մնում էինք նույն դիրքում: Բացի դրանից շոգ էր, ու բոլորը ահավոր ծարավ: Մի տակառ կա, որի շնորհիվ ամբողջ զորամասի մարդիկ ջուր էին խմում: Հանկարծ մի օր այդ տակառի ջուրը ավարտվեց: Բոլորի բերանները չորացել էր: Ավստրալացիների ու նրանց դիրքերում մի ջրհոր կար: Ծարավ մարդիկ այդ ջրհորին նայում էին այնպես, ինչպես սոված մարդը հացին: Ջորը մոտներս է, բայց մենք այսպես ծարվան ենք, մի զինվոր ասաց: Մի կտրիչ լիներ, որ մեզ համար ջուր բերեր: Մի զինվոր ասեց, թե կատակը մի կողմ, եկեք փորձենք: Թղթերի վրա անուններ գրեցին ու գցեցին գլխարկի մեջ, վիճակ արեցին: Մի զինվորի ընկավ իր անունը: Նա վախենում էր, և մտածում էր, որ այս երկու տարվա մեջ չի մահացել հիմա պետք է ջուր բերելուց մահանա: Բայց նա ոչինչ չասեց, քանի որ չէր ուզում ցուցաբերել իր վախկոտութույունը: Սողեսող գնում էր: Բարձր խոտերով էր շրջապատված տարածքը և մտածեց, որ միգուցե ավստրալացիները չեն տեսնում նրան: Հասավ ջրհորի մոտ: Հանգստացավ, բայց հասկացավ որ ջրհորից ջուր հանելը ավելի բարդ է: Զինվորը միայն իր թաշկինակի մասին էր մտածում: Հանեց, և սկսեց թափ տալ: Ջուր հանեց և նորից թաշկինակը թափ տալով վերադարձավ դիրքեր: Հետ նայեց ու տեսավ, թե ինչպես էին ավստրալացիները ծիծաղում նրա վրա: Մի վեց հոգի խմեց այդ ջուրը և նորից պրծավ: Զինվորին ասեցին, թե էլի գնա: Բայց նա մտածում էր, այս մի անգամը թողեցին, բայց երկրորդ անգամ չեն թողնի: Մեկ անգամ էլ գնացել: Ավստրալացիները նորից նույն ձև վարվեցին: Մեկ էլ նրանք նկատեցին, որ ինչ որ ավստրալացի էր մոտենում իրենց զորամաս: Սպիտակ թաշկինակը թափ տալով և ձեռքին էլ մի աման: Տղերքը խմբով գնացին ջուր բերելու: Ջրհորի մոտ բոլորը խառնվել էին իրար: Ավստրալացիները նրանց հաց էին տալիս, նրաք ծխախոտ էին տալիս: Ընկերացել էին, ավստրալացիները ասում էին «գուդ, գուդ» իսկ մենք «խարաշո, խարաշո»Վերադարձան դիրքերԱյդ ամենից հետո էլ չգիտեին ինչպես պատերազմեին իրար հետՄտածեցինեթե դիմացինները տեսած չլինենապա պետք չի կռվելԵվ հանկարծ լսվեց կրակեք:

Զղջում


Ձմռան մի գիշեր էր: Վեդիի գյուղերից մեկում մի որսորդի էին հյուր ընկալել: Որսորդը տխուր մի մարդ էր: Այտը կապած: Հյուրասիրվելուց հետո նրանից հարցրեցին, թե ինչ է պատահել նրա երեսին: Տանտերը միանգամից հանեց դեմքի վիրակապը: Նրա աչքը չկար: Դրա տեղը միայն երևում էին ոսկորները: Անհարմար լռությունը շեղելու համար տանտերը սկսեց խոսել: Նա պատմում էր որ, որսորդություն շատ էր սիրում և մի օր հրացանը ձեռքին վազում էր աղվեսի հետևից: Ու հանկարծ նա ընկավ մի փոսի մեջ: Շատ էր տանջվում, ցանկանում էր դուրս գալ այդ փոսից, բայց չկարողացավ: Նա շարունակում էր պատմել, որ այդ փոսի մեջ օձ նկատեց: Օձ չէր, այլ մի վիշապ էր: Վախից քարացել էր: Չգիտեր ինչ աներ: Օձը անդադար նայում էր որսորդին: Հետո սկսեց շարժվել դեպի որսորդը: Նայեց, նայեց, իսկ հետո ամբողջ մարմնով փաթաթվեց նրան: Որսորդը մտածեց, որ օձին իր մարմնի ջերմությունն էր դուր եկել: Սարսափից դեռ քարացած մնացել էր, բայց հիշեց, եթե օձին չնեղացնես, նա կբարեկամանա քեզ հետ: Օձը քնեց: Երբ արթնացավ, սկսեց անդադար նայել որսրոդին: Իսկ հետո ձեռքը լիզեց: Որոսորդը վախվխելով շոյեց օձին: Կեսօրի մոտ, օձը սողաց փոսից դուրս: Որսրոդը կրկին փորձեց դուրս գալ, բայց չկարողացավ: Մեկ ժամ անց նա ձայն լսեց: Օձը վերադարձավ մի նապաստակ բերանի մեջ: Որսը գցեց իր դիմաց: Օձը որսորդին հասկացնում էր, որ կեր այս նապաստակը: Սկզբում մտածեց, եթե չոր խոտերից կրակ անի, որ նապաստակը խորովի, ապա օձը կարող է ուրիշ բան մտածել: Նա մեկ օր սպասեց, երբ օձը դուրս եկավ փոսից նա խորովեց նպաստակը: Կեսը նա կերավ, կեսն էլ օձի համար պահեց: Նրա համար օձը երեք օր միս էր բերում, բայց արդեն ծարավ էր: Օձը տեսնում էր թե որսորդը ինչպես է, լացում: Նայեց նայեց, ու սողաց դեպի որսրոդը: Պոչից բռնվեցի ու թափով որսորդին դուրս հանեց այդ փոսից: Ու հասցրեց դեպի գյուղը: Արդեն մեկ ամիս էր անցել: Օձ հավաքողները լսելով որսորդի պատմությունը գյուղ էին եկել: Նրանք իրենից հարցրեցին օձի տեղը,  բայց սկզբում որսրոդը ոչինչ չասեց: Իսկ հետո գումար առաջարկեցին և որսրոդը գայթակղվեց:
Այդ կենդանուց ամաչում էր: Նա թաքնվեց թփերի մեջ, որպիսի օձը նրան չտեսնի: Օձին բռնեցին և փակեցին երկաթյա մի վանդակում: Օձը նկատում է որսորդին, ֆշշցնում ու թքում է որսրոդի երեսին: Դրանից հետո նրա դեմքի միսը սկսեց փթել ու թափել:

Օձի դեմքը դեռ չի մոռացել: Երևի օձն էլ նրան է հիշում և մտածում է, որ նա մարդ չէր, նրան գումարի դիմաց  ծախեց:                                                                                                                                                       
Դանկոյի սիրտը
Դարեր առաջ տափաստանում ուժեղ և համարձակ մարդիկ էին ապրում: Տափաստանը շրջապատված էր անանցանելի անտառներով: 
Մի օր Տափաստան եկան ուրիշ ցեղեր: Եվ նրանք բնիկներին քշեցին անանցանելի անտառի խորքերը: Անտառը զուրկ էր արևի ճառագայթներից: Այնտեղ կար նեղած ճահիճներ և նույնիսկ առաջ գնալու ճանապարհ չկարՄարդիկ այդ պայմաններից սկսում էին մահանալԿարոտ լույսին և մաքուր օդին նրանք սկսեցին նեղվելԵվ որոշեցին գնալ թշնամու ոտքը: Բայց նրանց մեջ մի խիզախ երիտասարդ կարՆրա անունը Դանկո էրԴանկոն ասացոր ինքը կարող է մարդկանց օգնել ճիշտ ճանապարհը գտնելՄարդիկ համաձայնվեցին և ճանապարհ ընկան: Ծառերի ճյուղերը իրենց ճանապարհը դժվարացնում էր: Բայց Դակոյին դա չէր խանգարում: Նա հպարտ քայլում էր: Եվ հանկարծ անտառում փոթորիկ սկսվեց: Անտառը ավելի մռայլացավ: Մարդիկ խուճապի էին մատնվել և մեղադրում էին Դանկոյին այդ ամենի համար:  Նրանք շրջապատեցին Դանկոյին և ասում էին, որ Դանկոն նրանց կորցրեց այդ անտառի մեջ: Դակոն նյարդայնացավ: Նրան ավելի շրջապատեցին: Եվ այդ պահին Դակոն պատրեց իր կրծքավանդակը ու հանեց իր սիրտը: Սիրտը պահեց գլխից վեր: Արևից պայծառ սիրտ ուներ և ամբողջ անտառը լուսավորվեց: Մարդիկ զարմացել էին: Դակոն շարունակեց իր ճանապարհը և մարդկանց հասրեց լուսավոր և մաքուր օդով մի վայր: Հպարտորեն ժպտալուց հետո նա ընկավ և մահացավ: Իսկ նրա սիրտը իր կողքին դեռ վառվում էր: 
Զվարթնոց (փոխադրություն)
643 թվականն էր: Գարուն արդեն լիիրավ կերպով մտել էր իր պարտականությունների մեջ: Վաղարշապատում արդեն շոգ էր: Մայր տաճարի դիմաց գտնվող վեհարանի սենյակներից մեկում, սեղանի մոտ նստած զրուցում էին երեք տղամարդ: Մեկը բարձրահասակ, կապույտ աչքերով տղամարդ էր: Նա հայոց Ներսես Երրորդ Իշխանցի կաթողիկոսն էր: Մյուսը կաթողիկոսի տեղպահ Անաստաս Ակորեցին էր: Իսկ երրորդը աշխարհական էր: Երակր մազերով, խելացի և յուրօրինակ հագուստով: Նա հայոց աշխարհում ճանաչված ճարտարապետ էր: Ճարտարապետը մի տաճարի նախագիծ էր ցուցադրել կաթողիկոսին: Կաթողիկոսը վստահ էր, որ այդպիսի տաճարը նման չէր այլ տաճարներին: Եվ Մասիսների համայապատկերների վրա շատ գեղեցիկ կլինի: Նա հարցրեց, թե քանի տարի կտևի տաճարի կառուցումը: Ճարտարապետը պատասխանեց, ո, տասը կլոր տարի, եթե նրան բանվորներ տրամադրեն: Ներսես Երրորդն արդեն նամակներ էր պատրաստել, որպեսզի ուղարկեր նախարարներին, օգնություն պահանջելու նպատակով:
 Ներսես Երրորդը շրջել ու գտել էր տաճարի վայրը: Դարեր առաջ Վաղարշապատից 3կմ հարավ, կանգնած էր մի հեթանոսական տաճար: Տասը տարի առաջ դա փլուզվել էր: Կաթողիկոսը ընտրեց այդ տարածքը: Եվ մի պատճառ էր, որ հեթանոսական հետքերը ջնջվեին և ստեղծել նոր քրիստոնեական տաճար:  
Սկսվեց Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Այն եռահարկ, շքեղ մի կառույց էր: Հինգ մուտքերով, միմյանց շատ մոտիկ պատուհաններով:  Տասը տարի աշխատում էին հազարավոր մարդիկ: Նրանց ոչ Արարատյան դաշտի անտանելի շոգը, ոչ ձյունը և ոչ էլ անձրևը չէր խանգառում: Հայ մեծագործ վարպետներին բնակիչները ուտելիք և քաղցրահյութ գինի էին ուղարկում: 652 թվականին ավարտվեց տաճարի կառուցումը: Վաղարշապատ տանող ճանապարհին ասեղ գցելու տեղ չկար: Գալիս էին ձիերով, սայլերով, ոտքով, երգով ու նվագով: Ահա և ժամանեց հոգևոր դասը: Սկսվեց տաճարի օծման արարողությունը: Գմբեթի տակ տարածվեց խնկի անուշ բույրը: Այդպես հիմադրվեց Սուրբ Գրիգոր եկեղեցին և հայտնի չէ հետագայում ինչպես վերանվանվեց Զվարթնոց: Երջանիկ արքայազնը (փոխադրություն)
Քաղաքից վեր, երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը: Ամբողջությամբ պատված էր ոսկու թերթերով: Մի ծիծեռնակ գիշերը քաղաքի վրայով թռչում էր: Նրա ընկերերները վեց շաբաթ առաջ չվել էին Եգիպտոս:  Ծիծեռնակը սիրահարված լինելով մի եղեգնիի, ուշացել էր և չէր հասցրել թռչել նրանց հետ: Ընկերերներին հասնելու համար ծիծեռնակը մի ամբողջ օր թռավ և գիշերը որոշեց մնալ քաղաքում: Ծիծեռնակը կանգ առավ արքայազնի արձանի ոտքերի մոտ: Երբ գլուխը դրեց թևի տակ, որպիսզի քնի, ջրի մի կաթիլ ընկավ վրան: Հետո երկրորդ կաթիլը, երրորդ կաթիլը: Նայեց երկնքին,ամպի կտոր չկա, բայց անձրևում էր: Նայեց ու տեսավ, որ  արքայազնի աչքերից կաթիլները գլորվում էին ոսկյա այտերից ցած: Արքայազնից հարցրեց, թե ինչու է լաց լինում: Արքայազնը պատասխանեց, որ երբ նա մարդկային սիրտ ուներ, չգիտեր` արտասունքն ինչ բան է: Ապրում էր պալատում, պալատից դուրս չգիտեր ինչ կար: Նա շարունակում է պատմել, որ իր կանգնած տեղից տեսանելի է ամեն ինչ: Մի աղքատիկ տնակ է տեսնում: Պատուհանի մոտ նստած էր կին: Կինը ծեր էր, կնճիռներով, ձեռքերը կոշտացած, ասեղներով ծակծկված: Այդ կինը թագուհու զգեստի համար ծաղիկներ էր կարում: Սենյակի անկյունում նրա հիվանդ տղան էր պառկել: Նա ջերմում էր և նարինջ էր ցանկանում: Արքայազը ծիծեռնակից խնդրում է, որ իր սուրհանդակը դառնա: Բացատրեց, որ նա տեղից չի կարողանում շարժվել և ցանկացավ, որ իր աչքի շափյուղներից մեկը վերցնի և հասցնի այդ ընտանիքին: Ծիծեռնակը ասաց, որ նրան սպասում են Եգիպտոսում, բայց չմեռժեց արքայազնին: Նա թռավ, հասավ աղքատ ընտանիքին: Շափյուղը դրեց մատնոցի կողքին և վերադարձավ: Ծիծեռնակը կիսվեց, որ շատ տարօրինակ է, որ չի մրսում այս ցրտին: Արքայազն պատասխանեց, որ բարի գործ է կատարել:
Հոջորդ գիշերը արդեն լիալուսին էր: Ծիծեռնակը ցանկացավ գնալ, բայց արքայազն խնդրեց, որ այս գիշերն էլ մնար նրա հետ: Պատճառաբանեց, որ քաղաքի ծայրի ներքևի հարկում մի երիտասարդ է տեսել: Նա ցանկանում է աշխատել, բայց սառել է: Նա խնդրեց, որ աչքի մյուս շափյուղն էլ կտուցով հաներ և հասցներ այդ երիտասարդին: Ծիծեռնակը ասաց, որ նրա ընկերները արդեն բույն են հյուսել, նա անկարող է: Ծիծեռնակը այս գիշերն էլ մնաց և կատարեց արքայազնի խնդրանքը: Վերադառնալով, նա նկատեց, որ արքայազն արդեն  կույր է: Որոշեց այլևս Եգիպտոս չգնար: Արքայազն կույր լինելով, չէր տեսնում, թե ինչ է կատարվում քաղաքում: Խնդրեց, որ ծիծեռնակը թռչի քաղաքով և տեսնի ում է օգնություն պետք: Նա ասաց, որ իր վրայի ամբողջ ոսկին թերթ առ թերթ բաժանի մուրացկաններին և անապահով ընտանիքներին:
Եվ ծիծեռնակը թերթ առ թերք պոկեց: Հասրեց ոսկու կտորները բոլորին: Արքայազնը խամրեց ու գորշ տեսք ստացավ:

Մի օր էլ առատ ձյուն տեղաց: Ցրտի պատճոռով ծիծեռնակը չդիմացավ: Այքարազնին սիրելով` չէր լքել նրան: Անշնչացած ընկավ արքայազնի ոտքերի տակ: Եվ այդ պահին ինչ որ ճարճատյուն լսվեց: Արքայազնի կապարե սիրտը ճաքեց և երկու կես եղավ: Աշխարհում իսկապես ցուրտ էր... 
Չքնաղ Շահանդուխտը (փոխադրություն)
Աղվանքի գահերի իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներԴստեր անունը  Շահանդուխտ էր: Նրա չքնաղ գեղեցկությունը զարմանք էր պատճառում բոլորին: Մի օր Շահանդուխտին հարս խնդրեցին Թորգոմյան ընտանիքից: Նա դուրս գալով հայրենի աշխհարից, ուղևորվում է իր նոր բնակավայրը: Անցնում էր քարքարոտ վայրերով:  Երբ նազելիին ուղեկցող խմբով անցնում էին ժայռի գլխով, հանկարծ նրանց վրա հարձակվեցին ահասուռ կերպարանքով զինյալները: Իսմայելացիները Շահանդուխտի գեղեցկության պատճեռով ցանկացան հափշտակել նրան: Նրանք սրերը քաշած կոտորեցին հեծելագունդը:
Թե ինչպես այդ ամենը պատահեց, Շահանդուխտի գրված նամակում պատմել էր նա: Ասում էր, որ ավելի լավ էր նա մահանար, քան այլազգիների ձեռքով կորել: Եվ նա հեծնում է իր ձին, խաչակնքվում  և քարաժայռից թռչում: Բարեբախտաբար, Շահանդուխտը և ձին իջնում են ձորի խոր-խորատը: Շահանդուխտը որոշեց այստեղից երբեք դուրս չգար: Շինեց մի մատուռ, որտեղ ապրեց իր ամբողջ կյանքը: Ծնողները և Թորգոմյան ընտանքիը շատ խնդրեցին, որ Շահանդուխտը վերադառնար, բայց նա չցանկացավ: Կանչեց նա եպիսկոպոսին և տվեց իր ամբողջ ունեցվածքը, որպիսզի բաժաներ կարիքավորներին: Շահանդուխտը ապրելով երեսուն տարի` մահանում է:

 Տաթևի վանքի ճիշտ դիմացը` ձորի վրա, կախված է մի քարաժայռ: Ասում են, որ դա այն քարաժայռն է, որի վրայից թռել էր Շահանդուխտը: Այդ տեղից էլ քարաժայռը անվանվում է «Շահանդուխի քար» :                                                                                                                      Հայկ և Բել (փոխադրություն)

Հայկը գանգուր մազերով, հաստ բազուկներով, վառվռուն աչքերով մի քաջ տղամարդ  էր: Հայկը չցանկացավ այլևս ենթարկվել Բելին: Մի օր նա հավաքում է ծառաներին, ընտանիրքներին և հեռանում է: Նրանք գնում են, հասնում են մի լեռան ստորոտ և բնակվում են այդտեղ: Ստորոտի այդ հատվածը անվանում է Հայք: Նաև շինում է մի գյուղ և անունն էլ դնում Հայկաշեն: Հայկը ապրում էր շատ խաղաղ, ոչ մեկին ոչ մի վատություն չէր անում: Բայց Բելը գիշերները չէր կարողանում քնել և ամբողջ օրը մտածում էր, թե ինչպես Հայկին ծնկի բերեր: Բելը որոշում է, որ իր պատվիրակներին ուղարկի Հայկի մոտ: Պատվիրակները գնում են Հայկի մոտ և փոխանցում են, որ նա պետք է ենթարկվի ն Բելին, բայց որտեղ ուզում է թող բնակվի: Հայկը մերժում է, նրանց հետ ուղարկում: Դրանից հետո Բելը որոշում է Հայկի դեմ դուրս գալ: Բելը հավաքում է մոտ երեք հարյուր զինվոր և գնում է Հայքի սահմանները: Հայկը այդ ամենը տեսնելով` հավաքում է բոլորին և գնում մի կանաչապատ լեռնահովիտ: Բելը գալիս է, կանգնում է իր զորքերով: Հայկը անվախ դուրս է գալիս Բելի զորքի դեմ: Նրանք շրջապատում են Հայկին, բայց Հայկը պարաստում է իր աղեղը: Ամուր կանգնում է և աղեղի մի հարվածով սպանում  Բելին: Բելը ընկնում է և դրանից հետո բոլորը վախեցած փախչում են Հայկից: Դրանից հետո Հայկը իր սերունդների հետ խաղաղ ապրում էր լեռներում:



Հողի բույրը (փոխադրություն)

Երեք անբախտ ընկեր, երեք երաժիշտ,երեք տարագիր, լքում են իրենց հայրենիքը: Երաժիշտներից մեկը կույր էր, երկուսն էլ արդեն մաշվել, ծերացել էին հայրենիքի կարոտից:
Ամեն օր նրանք նվագում էին օտարների համար, որպեսզի կարողանային վաստակել մի կտոր հաց: Մի օր թագավորը լսում է եռյակ երաժիշտների մասին: Նրանց կանչում է իր պալատը, նրանց հրամայում է, որ ամեն օր թագավորի համար երգեն: Հայրենիքի կարոտի պատճառով նրանց բոլոր երգերը շատ տխուր էր և տրտում: Նրանց երգերը թագավորի համար ուրախ չէին:


Մի օր թագավորը բարկացած  հրամայում է, որ, եթե երեք երաժիշտները միչև արևածագը չլքեն թագավորի երկիրը, նրանց կգլխատեն: Ճարահատյալ երաժիշտները հեծնում են իրենց ձիերը և ճանապարհ ընկնում: Մութ երկինքը արդեն լոսավորվում էր և երաժիշտները շատ վախեցած էին, որովհետև չէին հասցնի հասնել իրենց երկիրը: Հավի ձայնը լսելով, երաժիշտները ավելի վախեցած էին, նրանից մեկը ասեց, որ մենք մեր երկրից շատ հեռու ենք, և մահը մեզ մոտ է: Նրանց հետևում կանգնած էին թագավորի զինվորները, որպեսզի գլխատեն: Բայց երաժիշտներից մեկը, ով կույր էր ասեց, թե ինձ մի կտոր հող տվեք: Երկու երիտասարդ երաժիշտները նրան տվեցին մի բուռ հող: Հոտոտելով հողը, կույրը հասկանում է, որ արդեն իրենց հայրենիքում են: Երաժիշտը ոգեշնչված ասում է, որ սա մեր երկրի հողի բույրն է,  իրենք փրկված են: Այդ ամեն լսելուց հետո զինվորները չհամարձակվեցին մոտենալ երաժիշտներին:                

Комментариев нет:

Отправить комментарий