Կենսաբանություն 9

  10 սովորություն, որոնք վնասում են երիկամները


Երիկամներն ամենակարևոր զույգ օրգաններից են, որոնք կատարում են օրգանիզմի  համար կենսականորեն շատ կարևոր ֆունկցիաներ՝ դուրս են բերում մեզը, մաքրում են արյունը, պահպանում են թթվա-հիմնային բալանսը, արտազատում են հորմոններ ու կլանում են հանքանյութերը: Առանց երիկամների ճիշտ աշխատանքի, օրգանիզմը չի կարողանա լիարժեք աշխատել: Սակայն շատ քչերն են մտածում այն մասին, որ ամենօրյա սովորությունները կարող են օրգանիզմին հասցնել անուղղելի վնաս:


1. Ալկոհոլն ու ծխախոտը

Գիտնականներն արդեն բազմիցս ապացուցել են, որ ծխախոտն ու ալկոհոլը բացասական են ազդում մարդու առողջության վրա: Նրանք վատացնում են երիկամների աշխատանքը, որոնք ստիպված են լինում եռակի շատ աշխատել, որպեսզի կարողանան օրգանիզմը ազատել տոքսիններից:


2. Քնի պակասը

Երիկամների հյուսվածքները վերականգնվում են գիշերային քնի ընթացքում: Եթե դուք հաճախակի եք ուշ քնում ու վաղ արթնանում, ապա վերականգնումը լիովին չի լինում, որն էլ ի վերջո կարող է հանգեցնել օրգանի աշխատանքի խանգարման:

3. Կոֆեինի մեծ քանակություն

Մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումը, որը  առկա է ոչ միայն սուրճի, այլ նաև մի շարք այլ ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ, վնասակար է ամբողջ օրգանիզմի համար: Երիկամների համար դա ավելի քան վնասակար է: Կոֆինը  օժտված է միզամուղ հատկություններով, այդ պատճառով ստիպում է երիկամներին աշխատել ավելի արագ ու առաջացնում է  ծանրաբեռնվածություն:


4. Ոչ ակտիվ ապրելակերպը

Այսօր շատերը աշխատում են  նստակյած կենսակերպով, ինչի արդյունքում, ֆիզիկական ակտիվության դեֆիցիտի  հետևանքով, երիկամներում տեղի է ունենում գերբեռնվածություն: Այդ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս, արյան շրջանառությունը կարգավորելու համար, յուրաքանչյուր 1 ժամը մեկ կատարել մարզումներ:     5. Վիտամին B6-ի  դեֆիցիտը



Երիկամների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ վիտամին В6-ի քանակությունը կազմում է  մոտ 1.6-1.8 մգ կանաց համար և 2-2.2 մգ տղամարդկանց համար: Առավել շատ այն առկա է ցորենի  սերմերի, սոյայի, սպանախի,  բանանի, ավոկադոյի, ընկույզի, թեփի, հավի մսի, լյարդի ու ձկան մեջ:


6. Միզապարկի ոչ ժամանակին դատարկումը

Մեզը չի կարելի օրգանիզմում երկար պահել, քանի որ դա վտանգավոր է: Նման պահանջի առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես միզապարկը դատարկել, հակառակ դեպքում միզապարկում մեզի հաճախակի պահումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության ու միզարձակման պահպանման  հետ կապված խնդիրների:  


7. Նատրիումի ավելցուկ

Աղի ուտեստների սիրահարների մոտ կարող են առաջանալ առողջության հետ կապված մի շարք խնդիրներ, քանի որ աղը հանդիսանում է նատրիումի հիմնական աղբյուր և կարող է բացասաբար ազդել երիկամների վրա: Աղի չարաշահումը հանգեցնում է ջրաղային փոխանակության խանգարման, որի պատճառով էլ երիկամները կարող են չհաղթահարել իրենց առջև դրված խնդիրը: Հասուն մարդու օրկան անհրաժեշտ աղի նորման համարվում է մինչև 5-6 գրամ(1 թ/գ): Բացի այդ հարկավոր է  հաշվի առնել, որ աղը մեծ քանակությամբ առկա է նաև  շատ մթերքներում, այդ պատճառով չի կարելի ուտեստները առատ համեմել աղով, քանի որ դա կարող է  արդեն վնասակար լինել մարդու առողջության համար:

8. Սխալ դիետաները

Շատ խիստ դիետաները, որոնք ակտիվ այրում են ճարպը, խախտում են օրգանիզմի բնական բալանսն ու բացասական են ազդում երիկամների վրա:  Այսինքն երիկամները երկակի հարված են ստանում, քանի որ ֆիլտրում են արյունը  խախտված բալանսով ու չեն ստանում օգտակար նյութեր:

9. Չափից շատ սպիտակուցներ

Օրգանիզմում առկա բոլոր ավելորդ սպիտակուցները այնտեղից դուրս են գալիս երիիկամների օգնությամբ: Սպիտակուցներն ու նրա քայքայման հետևանքով առաջացած մթերքները ավելացնում են երիկամների ծանրաբեռնվածությունը: Իսկ երբ երիկամները չեն կարողանում   այդ նյութերը օրգանիզմից դուրս բերել, արդյունքում երիկամներում կարող են առաջանալ քարեր:

10. Քիչ ջուր

Խմեք մաքուր չգազավորված ջուր և կնկատեք,  թե ինչպես է օրգանիզմը սկսում ավելի լավ աշխատել, քանի որ հենց ջուրն է օրգանիզմից դուրս բերում բոլոր վնասակար նյութերը: Այսինքն ջուրը պարզապես անհրաժեշտ է երիկամների և մնացած օրգանների ճիշտ աշխատանքի համար:                                                                                                     Մաշկ , ողնաշարավոր օրգանիզմների արտաքին ծածկույթը, որը պաշտպանում է մարմինը արտաքին ազդեցություններից և ունի մի շարք այլ կարևոր ֆունկցիաներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Հանդիսանում է կաթնասունների մոտ ամենամեծ օրգանը։ Հասուն մարդու մաշկը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ (մազերեղունգներփետուրներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ թարմացվող եղջրային շերտը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց (ողնաշարավորներիգլխոտանի փափկամարմինների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ), մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։ Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։ Որոշ նյութերի՝ (աղերի) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում է առաջանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։ Մաշկում կա գունանյութ‘ մելանին, որը պահպանում է օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը՝ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։

Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

                                           Մենդելի առաջին օրենք






Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Ֆոտոսինթեզը






Ֆոտոսինտեզը արագակային լույսի էներգիայի փոխարկումն է է քիմիական կապերի էներգիայի; ինչը հիմնականոիմ ընթանում է կանաչ բույսերում: Ֆոտոսինթեզ իրականանում է նաև որոշ բակտերիաներում:
Բուբսական բջիջների քլորոպլաստերում պարունաակվում He քլորոֆիլի հատիկներ, որոնք ունակ են կլանելու լույսը և անցնելու էներգիայով հարուստ գրգռված վիճակի: Այդ էներգիայի մի մասն այնուհետև անցնում է ջրի լուսաքայքայման (ֆոտոլիզի) հետևանքով մշտաբես առաջացող H+ իոններին: Ջրի ֆոտոլիզի արդյունքում առաջանում են ջրի և թթվածնի մոլեկուլներ: Օ2-ը դուրս է գալիս մթնոլորտ հարստացնելով կենդանի օրգանիզմների համար անհրաժեշտ կարևոր նյութով: Ֆոտոսինթեզի լուսային փուլում առաջանում են ջրածնի ատոմներ, անջատվում է մոլեկուլային թթվածին և  սինթեզվում է ԱԵՖ: ԱԵՖ-ն էներգիայով հարուստ նյութ է և բջջում օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր:
Ֆոտոսինթեզի մթնային փուլում կապվում է CO2-ը, որը H ատոմների հետ փոխազդելով՝ առաջացնում է շաքար (գլյուկոզ) և այլ օրգանական նյութեր: Ֆոտոսինթեզի նշանակությունը կենդանի օրգանիզմների ցափազանց համար մեծ է: Սակայն, քանի որ ֆոտոսինթեզն ընթանում է դանդաղ, և նրա լույսի էներգիայի կլանման և օգտագործման արդյունավերությունը փոքր է, մշակում են եղանակներ, որոնք կարող են նպաստել մշակաբույսերում ընթացող ֆոտոսինթեզի արագության և բույսերի բերքատվության աճին. ինցը կարող է էական դեր ունենալ մարդու համար:

Սպիտակուցներ

Սպիտակուցների կառիցվածք












Բոլոր սպիտաուցները բաղկացած են թթվածնի, ածխածնի, ազոտի և ջրածնի ատոմներից։ Շատ սպիտակուցներ պարունակում են ծծմբի, երկաթի, ցինկի, պղնձի ատոմներ։ Սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Մարդու օրգանիզմում հանդիպում են տասնյակ հազարավոր տեսակի սպիտակուցներ։ Սպիտկուցները տարբսրվում են միմիանցից ամինաթթունեիի թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Տարբեր ամինաթթուների մոլոեկուլներում, մ մասը միատեսակ է։ Այն կազմված ամիմա խմբիցք և կարբոքսիլային խմբից իսկ մյուս մասը բոլորվամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ։ Սպիտակուցների մոլեկուլները կարող են լինել տարբեր ձևի, պարյուրաձև ծալքավոր կամ գնդաձև։ Ընդ որում դրանք ունեն կառուցքվածքային մի քանի մակարդակներ՝ առաջնային, երկրորդային, երրորդային, չորորդային։



  տես այստեղ                                                                                                                       https://www.youtube.com/watch?v=GFXU0i8AS2o&feature=youtu.be                                                                                                                                                       Ածխաջուր

Ածխաջրերը  քիմիական միացություններ են, որոնք կազմված են ածխածնից, թթվածնից և ջրածնի տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:                                                                                                                               Սպիտակուցներ
Սպիտակուցները կառուցված են ամինաթթուներից: Սպիտակուցներով է կառուցված ողջ կենդանի բնությունը:Մկաններում գործում են սպիտակուցային անտեսանելի զսպանակներ:Աչքի ներքևի մակերևույթը պատված է լուսազգային սպիտակուցի շերտով:Սպիտակուցներն են կառավարում օրգանիզմի սնուցումը, աճը,շարժումը, զգայունակությունը, գլխուղեղի աշխատանքը և այլն:Քլորոֆիլի սպիտակուցով է պայմանավորված ծառերի տերևների և այլ բույսերի կանաչ գույնը:Սպիտակուցը կլանում է արևի ճառագայթներն ու նրա էներգիայի օգնությամբ համեմատաբար պարզ նյութերից` օդի ածխաթթվական գազից ու ջրից, ստեղծում ավելի բարդ նյութեր` դրանցով կառուցելով բույսի կենդանի մարմինը:Կյանքի համար կարևոր է մեր արյան մեջ պարունակվող կարմիր սպիտակուցը` հեմոգլոբինը:Մեր  մարմնի յուրաքանչյուր բջիջ պարունակում է մոտ հազար սպիտակուց, և այդ սպիտակուցներից ամեն մեկը  կատարում է կյանքի համար կարևոր աշխատանք:
ԴՆԹ

Նուկլեինաթթուներըպոլիմերներ են, որոնց մոնոմենտները կոչվում են նուկլեոտիդներ:Այս նյութը առաջին անգամ հայտնաբերել է Ֆ.Միշերը 19-րդ դարում` բջջի միջուկում: Բջջում կան 2 տեսակ նուկլեինաթթուներ ` ԴՆԹ և ՌՆԹ: ԴՆԹ-ն ունի 2 մոլեկուլ:Նուկլեոտիդը 3 նյութից  կազմված միացություն է` ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից:ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը 1953 թվականին առաջարկել է ամերիկացի` Ջեյմա Ուոթսոնը և անգլյացի ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը:
ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբիզոն է, այլ ռիբիզոնը, այդ պատժառով է կոչվում ՌՆԹ: Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ , որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է: Դրանք են փոփոխվող ՌՆԹ-ները, նրանք չափով ամենափոքրն են, իրենց են կապում ամինաթթուները: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկության պահպանումն է, հաջորդ սերունդին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը: ԴՆԹ-ն ունի ինքնավերարտադրման հատկություն, որի շնորհիվ պահպանում է իր տեղեկատվությունը, իսկ ՌՆԹ-ները ապահովում են այդ տեղեկատվությունը:Նուկլեինաթթուներին է պատկանում օրգանիզմի ժառանգական հատկությունների պահպանման և փոխանցման դերը, այդ պատճառով նրան անվանում են ժառանգական նյութեր:

Բջիջ
Գիտնականները պարզել են, որ ամեն ինչը կազմված է բջիջներից:Բջիջների մեծ մասը կարելի է տեսնել միայն մանրադիտակով:Կան նաև հսկա բջիջներ` ձկնկիթը, հատիկը կամ հավկիթը:Բջիջը սովորաբար կազմված է  կիսահեղուկ ցիտոպլազմայից և ավելի խիտ, կլոր կամ ձվաձև կորիզից:Բջջի կորիզի թաղանթում անցքեր կան:Նրանց շուրջը խմբված են ` ռիբոսոմներ: Նրանք պատրաստում են այն նյութերը, որոնցից կազմված է բջիջը,  նաև այնպիսի նյութեր , որոնց պատրաստման համար օրգանիզմին անհրաժեշտ է հենց ինքը` բջիջը: Արյան սպիտակ գնդիկների ռիբոսոմները հակաթույն են պարունակում վնասակար  մանրեների և նրանց արտադրած թույների դեմ պայքարելու համար:Իսկ արյան կարմիր գնդիկների գնդիկների ռիբոսոմները արտադրում են հեմոգլոբին, որը կարմիր է ներկում մեր արյունը և ողջ մարմնով մեկ տարածում թթվածինը:Բջիջներն անհնդատ աշխատում են, դրա համար էլ մաշվում են և մեռնում: Բջիջներն ընդհունակ են կիսվելու, և մեկից առաջանում են երկուսը:Մարդու մարմնում շատ տարբեր  բջիջներ կան:Դրանց մի մասից գոյանում են ոսկորները, մյուսներից մկանները: Այդ բջիջները կարող են կշկվել, որի շնորհիվ  էլ մենք կարողանում ենք շարժվել: Արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը,կան նյարդային բջիջներ,որոնք ընկալում են ցավը, ջերմությունը, ցուրտը և այլն: Օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է` գլխուղեղի բջիջը: 

Комментариев нет:

Отправить комментарий