четверг, 3 сентября 2015 г.

Մատթեոս Զարիֆյանի

Ծնվել է 1894 թվականին Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. ՊոլսիՊերպերյան վարժարանում, որն ավարտել է 1913-ին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914-ին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Ադանա քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914-ին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառները՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-1921 թվականներին աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թվականին Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ 1921-ին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922-ին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956-ին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963-ին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981-ին այն վերահրատրակվել է[1]։

Комментариев нет:

Отправить комментарий