Ուսումնական Հոկտեմբեր

Գործնական աշխատանք

31․
Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր։ Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է։ Վերջապես ավտոբուսը եկավ։ Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սևեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել։ Նա կրկին տեսավ այն աղջկան, ով մի քանի օր առաջ, նույն վայրում, նույն հայացքով նայում էր իրեն։ Տղան մի թույլ հայացք գցեց աղջկա կողմը՝ ի պատասխան  նրա հայացքին և բարձրացավ ավտոբուս։ Աղջկա հայացքը ջերմ էր, լի կարոտով և սպասումով, սակայն ո՞վ էր նա և ի՞նչ էր սպասում,  տղայի համար անհասկանալի էր։ Մի քանի ամիս այս ամենը կրկնվում էր՝ նույն կանգառը, շտապող տղան, աղջիկն իր սպասող հայացքով, ավտոբուսը և նույն տարօրինակ զգացողությունը, որը տանջում էր տղային։ Տղայի համար աղջիկը կարծես հարազատ էր դարձել, սակայն չէր կարողանում մոտենալ, ինչ-որ բան ետ էր պահում նրան այդ մտքից։
Անցավ երկու տարի և ահա աղջիկն անհետացավ։ Օրերը դարձան մռայլ տղայի համար, ամեն անգամ ավտոբուս բարձրանալիս,իր կամքից անկախ, նայում էր հետ, փորձելով գտնել աղջկա հայացքը,  բայց աղջիկը չկար նա վաղուց էլ չէր գալիս, երևի հոգնել էր սպասելուց։ Սակայն ո՞վ էր նա, ինչո՞ւ էր գալիս և ո՞ւր է հիմա՝ մնում էր անհայտ։ Կա մի փաստ՝ տղան սովորել էր աղջկան տեսնել կանգառում յուրաքանչյուր եղանակի, նա սովոր էր նայել հետ, երբ բարձրանում էր ավտոբուս, նա սովոր էր ամբողջ ճանապարհին մտածել միայն այդ աղջկա մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ չի մոտենում նրան, ինչո՞ւ չի հարցնում թե ով է նա։ Աղջիկը էլ չկա, էլ պետք չի մտածել նրա մասին, նա էլ հետ չի գա։ Այսքան ժամանակ է անցել, եթե հետ չի եկել, հիմա էլ հետ չի գա։ Միայն մի փաստ է մնացել, որ տղան հասցրել էր սովորել և ինչու չէ, նայև կապվել այդ անհասկանալի, սակայն շատ գեղեցիկ հայացքով աղջկան։
32․
Եթե հիմա անեմ  դասերս, ապա երեկոյան կկարողանամ հանդիպել ընկերներիս։
Քանի որ դու խոստացար չպատմել ոչմեկին, հետևաբար ես պատմեցի քեզ նրա մասին։
Որովհետև եղանակը անձրևոտ էր, ուստի երեխաները չգնացին խաղալու։
Քանզի դու այս ամենը գիտես,ուրեմն կարող ես շուտ դուրս գալ դասարանից։
33․
Եթե վոգոնավարն ուրիշ ուղիներ փնտրի(չփնտրել), տրամվայը գծերից դուրս կգա(չեր գա)։
Այդ ուղտերին կտեսնեք(չեք տեսնի), եթե կենդանաբանականայգի գնաք(չգնաք)։
Եթե փղի վրա հարձակվեն(չենհարձակվում), նա էլ ժանիքը գործի կդնի(չիդնի)։
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում(չի ջրում) է իրեն,երբ շոգ է լինում(չի լինում)։
Եթե սագը սուզվում(չի սուզվում) է,ուրեմն անձրև է գալու(չի գալու)։ Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում(չի կանգնում) ու գլուխը թաքցնում(չի թաքցնում) թևի տակ ուրեմն սաստիկ ցուրտ է լինում(չի լինելու)։ Երբ սագերը դեպի հարավ են չվում(չեն չվում), ուրեմն ձմեռը մոտ է(չէ)։

Բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով

54. Բուժսպասարկում, խաչեղբայր, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր։
55. Գավառից գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ-կարմիր, ողջ-ողջ։
56. Քսանհինգամյա, կարծես թե, սև-սպիտակ, հլու-հնազանդ, դափնե վարդ։
57. Ազգընտիր, փոխարքա, դեպքից դեպք, երանգ-երանգ, լավ-վատ։
58. Ընկեր-բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով ժամանակով, դարից դար։
59. Կուժկոտրուկ, բառգիրք, ձորից ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի։
60. Ժամ-պատարագ, ծունր իջնել, լինել-չլինել, պարզից պարզ, իրարանցում։
61. Բերանքսիվայր, խուր-տրտում, հարյուր քսանմեկ, մինչևիսկ, վառ դեղին։
62. Դյուրըմբռնելի, կամաց-կամաց, մուգ կանաչ, ութ հարյուր, դեղ-դարման։
63. Զույգ-զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտաեվրոպական, ժող-գործիքներ։
64. Ողջ-առողջ, հարավ-արևմուտք, հարավաֆրիկական, ինչ որ  է, ծովից ծով։
65. Լույս ընծայել, կիսատ-պռատ, վայր ի վերո, հինգ հարյուր, մանր-մունր։
66. Քանի դեռ, գնացող-եկող, խորդուբորդ, տեղի-անտեղի, հարյուր հազար։
67. Դյուրընթեռնելի, գույնզգույն, բերանից բերան, հարյուր ութ, որոշիչ որոշյալ։
68. Ուսուցիչ ուսուցչուհի, ի սկզբանե, փոքր ինչ, տարուց տարի, գիշեր-ցերեկ։
69. Տեր-տիրական, երգարվեստ, առաջընթաց, հալվել-մաշվել, հարյուր մեկ։
70. Դաբնեպսակ, թև-թիկունք, հայ-պարսկական, գիտքարտուղար, քարից քար։
71. Ավարառնել, վաթսունմեկ, ըստ պատշաճի, գրական-գեղարվեստական, մի երկու։
72. Կեսբերան ասել, ի պաշտոնե, ասել-խոսել, հեռու-հեռու, գործընկեր։
73. Ջարդել փշրել, թփից թուփ, ի վերջո, գերծանր, վեր-վեր թռչել։
74. Շինվարչություն, հարյուր ութ, քաշել քաշքշել, երգիչ երգչուհի, ռազմածովային։
75. Կողք-կողքի, ոտքը ոտքին գցել, հայ-հունական, ռազմաքաղաքական, շիթ-շիթ։
76. Վաղուց ի վեր, ի շահ, ազգուտակ, կիսատ-պռատ, ռուս-ճապոնական։
77. Մի-մի, ի հճուկս, ներս առնել, առտնին, դուրսմղել։
78. Մուգ կապույտ, հականե-հավանե, իննսունութ, գենանցում, ծուռ-ծուռ նայել։
79. Դժվար ընթացք, հարյուր երեսունմեկ, դարից դար, գունդ-գունդ, գործընկեր։
80.  Եռուզեռ, փերթ-փերթ, զինգրքույկ, ըստիս, դափ-դատարկ։
81. Կիլովատտ ժամ, հայ-պարթևական, մերձարևադարձային, հարյուր ութ, լույսընծայել։
82. Հազար հինգ հարյուր, կերած-խմած, կանգ առնել, ափհանում, դյուրընկալ։
83. Դեմդիմաց, երկար-բարակ, փայտփորիկ, հորյուր չորս, ասած-չասած։
84. Խնդուներես, հարավ-աևելք, հեռու-մոտիկ, վաղուց ի վեր, կոհակ առ կոհակ։
85. Հարավ-արևելյան, չորս հինգ, վաթսունութ, կոհակ-կոհակ, դուրս քշել։
86. Թավալ-գլոր, վերընթացք, թոշնել թառամել, գող-գող, խոսքտալ։

Գործնական աշխատանք

Եթե նույն արմատը առանց փոփոխության երկու անգամ գրվում է դնում ենք գիծ:
Շուտ-շուտ, արագ-արագ, մեկ-մեկ, հազար-հազար…
Գծիկով են գրվում նաև այն բառերը, որոնց մեջ կրկնվող երկրորդ բառի առաջին կամ երկրորդ բառը հնչյունափոխվել է:
Մարդ-մուրդ, փոքր-մոքր, պստիկ-մստիկ, աման-չաման, կամա-ակամա, առոք-փառոք, ամախ-զամբախ, ակաս-պակաս, գոգլի-մոգլի, լոթի-պոթի…
Որոշ բառերի գերադրական աստիճանը կազմվում է ինքնուրույն գործածություն չունեցող մասնիկներով, որոնք գրվում են փ-ով և գծիկով:
Դափ-դատարկ, կափ-կանաչ, ճեփ-ճերմակ, սեփ-սև, դեփ-դեղին, լեփ-լեցուն, շիփ-շիտակ, քափ-քրտինք, նոփ-նոր, միս-մինակ…
Այն բառերը , որոնք առարկան բացատրում են երկու տարբեր կողմերից, գրվում են գծիկով:
Տուն-թանգարան, աղբյուր-հուշարձան, ցուցահանդես-վաճառք, մսուր-մանկապարտեզ, դպրոց-առողջարան, խաղ-հանելուկ, վագոն-ռեստորան…
Այն բառերը, որոնք մատնանշում են տարբեր լեզուների, ժողովուրդների հետ կապված հարաբերություններ, գրվում են գծիկով:
Հայերեն-անգլերեն, ռուս-ճապոնական, թաթար-մոնղոլական, ռուս-անգլերեն, թուրք-թաթարական…

Չարլի Չապլինի նամակը իր դստերը

  • Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր կարդացածիդ  մասին:

  • Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
Անկեղծ նամակը կարդալու ընդացքում հուզվել էի։ Չարլի վերջին հինգ նախադասությունները արցունքներիս պատճառը դարձան։
Մեջբերում եմ․ <<Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:>>։
Ինձ համար Չչառլիի ասելիքը մեկն էր իր աղջկան, որ յուրաքանչյուր իրավիճակում կարևորը մարդ մնալն է։ Նա տարբեր օրինակներ էր բերում թե′ իր երիտասարդ կյանքից, թե′ հասարակության մեջ առօրյա կատարվող իրադարձություններից։
  • Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ջերալսդիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
  • Ի՞նչ է նշանակում հարգել մեծերին: Դու ինչպե՞ս ես  հարգում քո շրջապատի մարդկանց:

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:
Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փար-ամ տերևներով զար-արված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովտանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:
Արծիվը՝ բարձրաբերձ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած
հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու անբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներն էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:
1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:
2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:
3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Комментариев нет:

Отправить комментарий