Հայոց լեզու գրականություն


Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն: Այդպիսին նաև Տերյանի բանաստեղծությունները:


Վերջին ուղևորությունը - Նկարահանվել է 2012 թվականին։ Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։ Ֆիլմը տեղադրված է YouTube ինտերնետային կայքում Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ անվան տակ։



ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

ԵՐԳ ՏԽՐԱԴԱԼՈՒԿ ԱՂՋԿԱՆ



ՃԱՄՓԻՆ...

Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:
Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:
Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր — չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն...







Նախագիծ «Երգ երգոց»

… Խնդրեցի զնա՝ և ոչ գտի,
Կոչեցի զնա՝ և ոչ ետ ինձ զձայն. …
Իւղ թափեալ է անուն քո…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Ռաֆայելյան նշանավոր Աստվածամոր նախատիպը եղել է մի հասարակ հացթուխի աղջիկ` Մարգարիտ անունով, որին սիրում էր Ռաֆայելը: Կգրվե՞ր, արդյոք, «Աստվածային կատակերգությունը», եթե չլիներ Բեաթրիչեն` Դանթեի հոր ընկերոջ դուստրը, որին սիրում էր նա: Պետրարկայի սոնետները ներշնչեց Լաուրան, իսկ Բոկկաչոն իր «Դեկամերոնի»  համար պարտական է Ֆիամետային…
Եվ, վերջապես, ինչպե՞ս կգրվեր «Մարիենբադյան էլեգիան», եթե 73-ամյա Գյոթեն չհանդիպեր 19-ամյա Ուլրիկային…
Կամ էլ չլիներ դարերի խորքից կենդանություն  առած Սողոմոն իմաստունի սիրելին, պարտիզպանի սևահեր դուստրը:
Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ…
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո… վասնզի հզօր է իբրև զմահ սէր…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
Աստվածաշնչում Սողոմոն Իմաստունը ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական, փիլիսոփայական, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Նրան են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (Ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի, Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։
Երգ  Երգոց որ է Օրնություն Օրհնությանց ասացեալ Սողոմոնի արքայի Իսրայէլի
Գլուխ Ա.
Հարսն ասէ։  Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ. զի բարի են ստինք քո քան զգինի,  եւ հոտ իւղոց քոց քան զամենայն խունկս։ Եւղ անոյշ հեղեալ է անուն քո. վասն այսորիկ աւրիորդք սիրեցին զքեզ,  եւ ձգեցին զքեզ։ Զհետ հոտոյ իւղոց քոց ընթասցուք մեք։
Աւրիորդացն պատմէ հարսնն վասն փեսային՝ զոր ինչ շնորհեաց նմա։
Տարաւ զիս արքայ ի սենեակ իւր։ Հարսինն պատմեալ աւրիորդացն. Եւ նոքա ասեն։ Ցնծասցուք՝ եւ ուրախ լիցուք մեք ի քեզ. եւ սիրեսցուք զստինս քո քան զգինի։ Աւրիորդքն հարսինն բարբառին զանուն փեսային։ Ուղղութիւն սիրեաց զքեզ։ Հարսնն ասէ։  Սեաւ եմ ես եւ գեղեցիկ դստերք Երուսաղէմի, իբրեւ զվրանս Կեդարու, եւ իբրեւ զխորանն Սողոմոնի։  Մի հայիք ընդ իս, զի ես սեւացեալ թխացայ։ Քանզի խեթիւ հայեցաւ ընդ իս արեգակն։ Որդիք մաւր իմոյ մարտեան ընդ իս, եւ եդին զիս պահապան այգեստանի. զի զայգին իմ ոչ պահեցի։ Հարսնն ցփեսայն ասէ։  Պատմեա ինձ զոր սիրեաց անձն իմ. ո՞ւր հովուես, ո՞ւր հանգուցանես ի միջաւրէի. գուցէ լինիցիմ իբրեւ զընկեցեալն յերամակս ընկերաց քոց։ Փեսայն ցհարսնն ասէ։  Եթէ ոչ ծանիցես զանձն քո գեղեցիկդ ի կանայս. ելեր դու զհետ գարշապարացն հաւտից, եւ արածես զուլս քո ի վրանս հովուաց։  Երիվարացն իմոց ի կառսն Փարաւոնի նմանեցուցի զքեզ մերձաւորդ իմ։ Օրիորդքն ցհարսն ասեն։  Քանզի գեղեցկացան ծնաւտք քո իբրեւ զտատրակի. պարանոց քո իբրեւ զմանեակս։  Նմանութիւն ոսկւոյ արասցուք քեզ՝ հանդերձ կիտուածովք արծաթոյ,  մինչեւ արքայ ի գիրկս իւր ընկալցի զքեզ։ Հարսնն ցիւր անձնն եւ ցփեսայն ասէ։ Նարդոս իմ ետ զհոտ իւր.  ծրար ստաշխին է եղբաւրորդին իմ ինձ. ի մէջ ստեանց իմոց հանգիցէ։  Ողկոյզ նոճոյ է եղբաւրորդին իմ ինձ. ի մէջ այգեստանեացն Ենգադդայ։ Փեսայն ցհարսն ասէ։  Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւոր իմ. ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք։ Հարսնն ցփեսայն ասէ։  Ահաւադիկ կաս բարենշան եղբաւրորդեակ իմ. այլ եւ գեղեցիկ առ գահոյս մեր հովանաւոր։  Գերանք տանց մերոց մայրք. դարաւանդք մեր նոճք։
Գլուխ Բ.
Փեսայն ցիւր անձնն եւ ցհարսնն ասէ։
Ես ծաղիկ դաշտաց՝ շուշան հովտաց։  Իբրեւ շուշան ի մէջ փշոց. այնպէս մերձաւորդ իմ ի մէջ դստերաց։ Հարսնն ցփեսայն ասէ։  Իբրեւ խնծորի ի փայտս անտառի, այնպէս եղբաւրորդիդ իմ ի մէջ ուստերաց։ Ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել՝ եւ նստայ. եւ պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։ Ցօրիորդսն հարսնն ասէ։  Մուծէք զիս ի տուն գինւոյ, կարգեցէք ի վերայ իմ զսէր.  հաստատեցէք զիս իւղով. կուտեցէք յիս խնձոր. զի խանդակաթ եմ ես սիրով։  Ձախ նորա ընդ գլխով իմով. եւ աջ նորա պատեսցէ զինեւ։ Հարսն ցաւրիորդսն ասէ։  Երդմնեցուցանեմ զձեզ, դստերք Երուսաղէմի, ի զաւրութիւնս եւ յուժգնութիւնս անդաստանի, եթէ յառնիցէք՝ զարթուսջիք զսէրն մինչեւ կամեսցի։ Լուաւ զձայն փեսային եւ ասէ։  Ձայն եղբաւրորդւոյ իմոյ. ահաւասիկ սա եկն վազս առնու ի վերայ լերանց՝ խաղաղացեալ ի վերայ բլրոց։  Նման է եղբաւրորդին իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց Բեթելայ։ Հարսնն նշան տայ աւրիորդացն զփեսայէն, եւ ասէ։ Ահաւասիկ սա եկաց յայնկոյս որմոյն մերոյ, կարկառեալ ընդ պատուհանս, հայեցեալ ընդ վանդակապատն։  Պատասխանի տայ եղբաւրորդին իմ ինձ՝ եւ ասէ, արի եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ։  Զի ահա ձմեռն անց. անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան.  ծաղիկք երեւեցան յերկրի մերում. ժամանակ եհաս յատանելոյ՝ ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում։  Թզենի արձակեաց զբողբոջ իւր. որթք մեր ծաղկեալք ետուն զհոտ իւրեանց։ Արի եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ,  աղաւնի իմ՝ եւ եկ դու աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ։ Երեւեցո ինձ զերեսս քո, եւ լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է՝ եւ տեսիլ քո գեղեցիկ։ Ցաւրիորդսն փեսայն ասէ զայս ինչ։  Կալարուք մեզ աղուեսունս մանրկունս զապականիչս այգեաց. եւ որթք մեր ծաղկեսցեն։ Հարսն ասէ զայս ինչ։  Եղբաւրորդին իմ ինձ՝ եւ ես նմա որ հովուէն ի մէջ շուշանաց՝  մինչեւ տիւն լուսաւորեսցէ՝ եւ ստուերքն շարժեսցին։ Դարձիր նմանեաց դու, եղբաւրորդի իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց խնկաբերաց։

Գործնական աշխատանք


3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –մտերիմ լինել ։
Հազար մաղով անցկացրած – աներես, անամոթ։
Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ, կարևոր գործից ուսհացող։
Գլխին կրակ թափել – մեկի վրա զայրանալ, կատաղել, փորձանք բերել։
Գլխին կրակ թափվել – փորձանքի մեջ ընկնել կամ էլ։
Կանաչ-կարմիրը կապել – աղջկան կամ տղաին ամուսնացնել։
Կոպեկի համար մեռած – ժլատ։
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ։
Փուշը մատից հանել – ուրիշին ոգնել
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շինծու, կարգազանց, առէջ, բարձրություն, անջրդի, տաղտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք,սիգապանծ, խորդուբորդ, կմախք, կցկտուր, ճեպընթաց, դշխոյական:
5.Կազմեցե’ք 6 բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ.:
Խուլ խոտհարք սեզ հանդակ մասնիկ դիմակահանդես խոժոռ երաշտահավ մրջյուն անտանելի բեռ արծվաբույն

Խլահավ, սիզախոտ, հանդամազ, խոժոռադեմ, մրճնաբույն, բեռնատար
6.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ` կազմեցե’ք 6 նախածանցավոր բառ:
Ենթ անկյունագիծ նախ շրջադարձ հար գլխագին արտ տևողություն վեր մշտավառ առ սահմանապահ
ենթագլուխ, նախագիծ, հարատև, արտասահման, վերադարձ, առմիշտ։
7.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք 6 վերջածանցավոր բառ: .
Ցանցաթաղանթ ուք խաչագող ան կալվածատեր ոն քսայուղ յալ հավելավճար կեն կովկիթ ույթ

Ցանցկեն, գողոն, տիրույթ, քսուկ, հավելյալ, կթան։
8.Տրված զույգ բառերից ընտրեցե’ք մեկական արմատ և կազմեցե’ք մեկական բարդ բառ:
Խոհական — այլատարր ։ այլախոհ
զմայլելի — մեծահոգի ։ հոգեզմայլ
որակազրկում — բարձրաբերձ ։ բարձորակ
դրամապանակ – հիմնավոր ։ հիմնադրամ
արշավախումբ — հաղթական ։ հաղթարշավ
պատվարժան – ինքնամեծար ։ մեզապատիվ
9.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր, նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ, նոխազ
Արշալույս-այգաբաց, անդրավատիկ- տաբաթ, ամանոր-նավասար, թափակ-բարձանք, արփի-արեգակ։

Առաջադրանքներ

Գտնե՛լ համաձայնության սխալները։1. Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում էն հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
  1. Գտնե՛լ խնդրառության սխալները։
    1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
    2. Այդ գործին նա չի մասնակցել։
    3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
    4. Նկարը փակցրեց պատին։
    5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։



Ուղղագրական աշխատանք


Վաղորդայնի հետզհետե արթնացող ճառագայթների տակ խախտվում էր գյուղաքաղաքի խաբուսիկ անդորրը, անէանում, և վայրկյանների ընթացքում փողոցները լցվում էին աշխատանքի շտապող մարդկանց զվարթ աշխույժով։ Ահա ճռռոցով բացվեց հանդիպակած տան դարպասը, և ճռնչյունով դուրս եկավ մի սայլ՝ բեռնված սմբուկով, ստեպղինով, դեղձով, սերկևիլով, խաղողի հյութեղ ողկույզներով։ Թափանցիկ օդում տարածվեց ծոթրինի, անանուխի, գրգռիչ բույրը։ Կողքի տնից դուրս եկավ մի կին՝ կրծքին սեղմած թմբլիկ աղջնակին, և հապշտապ ուղղվեց դեպքի մանկապարտեզ։
Պատշգամբում կանգնած՝ ակնդետ հափշտակված դիտում էի յուրաքանչյուր մանրուք։ Գինևետ անդաստանները ոսկևորվել էին հրաշեկ լուսատուի կենսաթրթիռ ճառագայթներով։ Ամենուրեք հուռթի կանաչ, խաղողի փարթամ որթատունկեր, ճյուղատարած ընկուզենիներ, բերրի արտեր։ Ճգնում էի խեղդել հուզմունքս, թեև բերկրանքի փղձուկը սեղմել էր կոկորդս։ Տարտամորեն հիշում էի երեսուն տարի առաջվա աղքատիկ գյուղակը, հյուղակները, բարձիթողի փողոցները՝ խորդուբորդություններով, պղտոր կեղտաջերով։
Իջա սանդուղքներով և ուղղվեցի հրապարակ՝ խառնվելու վխտացող ամբոխին, զգալու կյանքի տրոփյունը, ունկնդրելու նրա շառաչուն ձայնը, ըմբոշխնելու ծննդավայրում լինելու բերկրանքը։
Ձգտում էի նպատակաուղղված անցկացնել եռօրյա հանգիստս և ձեռբազատվել առօրյական հոգսերից։

Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար

Մարտիրոս Սարյանը յոթերորդ երեխան էր ընտանիքում, նա ակտիվ էր ու ժիր: Սարյանի es-ashxatum-em-2-36-Recovered (1)մանկությունն անցել է Սամբեկ գետի ափին` Մերձազովյան տափաստանի խրճիթներից մեկում: Նրա սերը բնության հանդեպ սկիզբ է առել դեռ այն ժամանակ, երբ  առաջին անգամ տեսել է տափաստանի վրա տարածված երկնքի կապույտը, լուսինն ու աստղերը, երբ վազել է թիթեռների հետևից` կարծելով, որ դրանք թռչող ծաղիկներ են: Սա այն հեքիաթն էր, որում նա ապրում էր մանուկ հասակում, և որը հետագայում իր արտացոլումը գտավ նրա վաղ ժամանակաշրջանի ստեղծագործության մեջ` «Հեքիաթներ և երազներ» շարքում:
Սարյանների ընտանիքում մեծ հարգանքով էին վերաբերվում մեծերին, ծնողներին: Երեխաների մեջ աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ հարգանք էին դաստիարակում։ Սարյանն այս ավանդույթները տեղափոխեց նաև իր ընտանիք: Նա կարծում էր, որ հենց աշխատանքով մարդը կարող է հաղթահարել կյանքի դժվարությունները:
Սարյանն ավարտեց Նոր Նախիջևանի հայ-ռուսական ուսումնարանը: Դեռ դպրոցում նա նկարչության դասեր էր վերցնում Բախմուտսկի ազգանունով ուսուցչի մոտ, աշխարհագրության դասերին սիրում էր քարտեզը գունավորել: Ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատանքի ընդունվեց ամսագրերի ու թերթերի բաժանորդագրության գրասենյակում: Ազատ ժամանակ նկարում էր իրենց գրասենյակի այցելուներին: Շատերը դեռ այն ժամանակ էին հիանում նրա տաղանդով ու նկարչի ապագա կանխատեսում:
big_15 (1)
Մեկ տարի անց նրա ավագ եղբայր Հովհաննեսը 16 տարեկան Մարտիրոսին ուղարկեց Մոսկվա` կրթություն ստանալու: Սարյանն ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարան: Ընտանիքում ոչ բոլորն էին ողջունում այս որոշումը, կասկածներ ուներ նույնիսկ մայրը: Ինչպե՞ս է որդին մի կտոր հացի փող վաստակելու և ընտանիք պահելու: Չէ՞ որ այն մասնագիտությունից, որը նա էր ընտրել, մայրն այնքան էլ չէր հասկանում: Ի՞նչ է նշանակում նկարիչ… Այն էլ ազատ…
Սակայն Մարտիրոսը գերազանցեց բոլոր սպասումներն ու մեծ նկարիչ դարձավ` այդպիսով հայտնի դարձնելով իր ամբողջ տոհմը:
Ջանալով օգնել Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից փրկված իր հայրենակիցներին` Սարյանը գնում է Էջմիածին: Այն, ինչ նա տեսնում է այնտեղ, հուսահատության է մատնում: Մոսկվայի հայ համայնքի ուժերով հավաքած դեղերի ու գումարի տեսքով օգնությունը, որ նա բերել էր իր հետ, մի կաթիլ սփոփանք էր վշտի ծովում: Մտահոգվելով Սարյանի հոգեկան առողջության մասին` ընկերներն ուղարկում են նրան Թիֆլիս:
Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրն էր` Լուսիկ Աղայանը: Աղջկան սիրահարվեց առաջին հայացքից։ Նա Մարտիրոսի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում:
Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս:
Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել` անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար»:
Սարյանը երկու որդի ուներ` ավագը` Սարգիսը (Սարիկ) և կրտսերը` Ղազարոսը (Զարիկ): Կնոջն ուղղված նամակներում, երբ երեխաները դեռ փոքր էին, Սարյանը գրում էր. «Երեխաների վրա մի’ բղավիր, մի’ պատժիր նրանց, համբերատար եղիր: Նրանք առավոտյան պետք է մարզանք անեն: Ստամոքսի համար տնական մածունը լավ է»: Նույն նամակում Մարտիրոս Սարյանը գրում է տնական մածուն պատրաստելու բաղադրատոմսը:
Սարյանն արեց ամեն ինչ, որպեսզի իր տղաները լավ կրթություն ստանան: Ավագ որդին` Սարգիսը, հայտնի բանասեր դարձավ, ուսումնասիրում էր իտալական վերածննդի գրականությունը: Մոսկվայում նա ավարտեց Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի բաժինը և թեկնածուական թեզ պաշտպանեց:
Կրտսեր որդին` Ղազարոս Սարյանը, կատարյալ լսողություն ուներ, միաժամանակ հրաշալի նկարում էր ու կարող էր նկարիչ դառնալ: Երբ Ղազարոսը պետք է կողմնորոշվեր, Սարյանը նրան խորհուրդ տվեց, «Եթե դու նկարիչ դառնաս, քեզ միշտ ինձ հետ են համեմատելու: Քեզ համար դժվար կլինի այս ասպարեզում առաջ գնալ, այդ պայքարը քեզ համար շատ դաժան կլինի»: Ու այդպես Ղազարոսն ընտրեց երաժշտությունը: Վերադառնալով մարտի դաշտից` նա ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիան ու այն ավարտելուց հետո կոմպոզիտոր դարձավ: Սակայն նրա հատուկ գունային մտածողությունն արտահայտվեց նաև երաժշտական ստեղծագործություններում` պարգևելով դրանց առանձնահատուկ սարյանական հնչողություն:

Տերյանի կանայք

Տերյանի կանայք. Անթառամ Միսկարյան` նրա քնքուշ սերը, Սուսաննա Պախալովա` նրա ճակատագրական սերը, Անահիտ Շահիջանյան՝ նրա ամոքիչ սերը
Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնցից ամեն մեկը այս կյանքն ընկալում էր յուրովի, այս կյանքից ուզում էր մյուսից տարբեր բան և, վերջապես, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:

Վահան Տերյանը եւ առաջին կինը Սուսաննա Պախալովան
Սուսաննա Պախալովա- Վ. Տերյանի առաջին կինը, 1911. Մոսկվա
Վ. Տերյանի երկրորդ կինը` Անահիտ Շահինջանյան, դստեր` Նվարդի հետ, 1921, Մոսկվա




Վարժություններ

Կետադրություն
Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը՝ վերից վար ծառաստանով շրջապատված, և կանաչների մեջ կորած, այգին՝ ատամներով, պարսպով ու բուրգերով գոտևորած։
Քիչ հետո երևաց Ավագ կամ,  ինչպես կոչվում էին, Վաղարշապատի  դուռը` զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ` բազմաթև արծվի զինանշանով։
Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ՝ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակփոշուց սպիտակած մազերով, բայց երտասարդաան առույգ կեցվածքով ու վեհատեսիլ։
Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ․ դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էիր՝ միօրինակ ու տաղտկալի։
Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը՝ գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված։
Աղոթասրահ մտան երկու քահանա․ մեկը՝ տեր Սարգիսը՝ միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան․ մյուսը՝ տեր Հովսեփը՝ բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի։
Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ՝ ուսերից վրա թափող դարչնագույն զգեստով, մուգ շականակագույն մույկերով։
Մարգագետինը՝ պճնված հիասքանչ ծաղիկներով ու թավիշ կանաչով, ընդամենը մի քանի ժամ հետո պիտի տրորվեր զինվորների ոտքերի տակ։
Գողիաթը հագել էր ամուր զրահ՝ հյուսված մետաղալարից, գլխին ուներ սաղավարտ՝ արծաթյա ատամներով, ոտքերին՝ պողպատյա սռնապաններ, ձեռքին՝ վահան և սուր։
Դա մի երիտասարդ ինժեներ էր՝ քղաքացիական հագուստով, կարճլիկ մազերով, փարթամ մորուքով, նիհար ու արագաշարժ։
Այդ աղջիկը ամայի դաստում բուսած մի հատիկ մանուշակ է՝ հրապուրիչ, ինքն իր հեզությամբ և նուրբ բուրմունքով։

Գործնական քերականություն




Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. 
ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

2. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի


Չարենց Եղիշե

Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է. 
ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, 
տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք` Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: 1908–12 թթ-ին սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916–17 թթ-ին՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922 թ-ին, որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: 
Հեղափոխությամբ ոգևորված Չարենցը 1918–19 թթ-ին Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920 թ-ին` Հայաստանում՝ Մայիսյան, 1921 թ-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920 թ-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում՝ որպես արվեստի բաժնի վարիչ: 1922 թ-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու մասնակցությամբ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը:

Տերյանի կանայք

Տերյանի կանայք. Անթառամ Միսկարյան` նրա քնքուշ սերը, Սուսաննա Պախալովա` նրա ճակատագրական սերը, Անահիտ Շահիջանյան՝ նրա ամոքիչ սերը
Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնցից ամեն մեկը այս կյանքն ընկալում էր յուրովի, այս կյանքից ուզում էր մյուսից տարբեր բան և, վերջապես, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:

Վահան Տերյանը եւ առաջին կինը Սուսաննա Պախալովան
Սուսաննա Պախալովա- Վ. Տերյանի առաջին կինը, 1911. Մոսկվա
Վ. Տերյանի երկրորդ կինը` Անահիտ Շահինջանյան, դստեր` Նվարդի հետ, 1921, Մոսկվա

Գործնական քերականություն

Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. 
ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ
2. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

Թումանյանական բառարան

Աշուղ

բացատրությունաշուղի, [գոյական] (ժողովրդական)
Գուսան:
հոմանիշներ
գ. Գուսան, երգասան:
ռուսերեն թարգմանություն
 Ашуг, народный певец.
անգլերեն թարգմանություն
ashug,bard

Մուրազով

բացատրություն
մուրազի, [գոյական] (ժողովրդական)
Իղձ, փափագ:
 ռուսերեն թարգմանություն
ի (բրբ.) Заветное желание, мечта.

Բաբան

բացատրություն
բաբանի, [գոյական]
1. (պատմական) Պաշարողական ռազմական գործիք՝ ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար:
2. (տեխնիկա) Նավի տախտակամածից կամ այլ կարգի թռիչքային հրապարակից սավառնակը օդ հանելու հարմարանք (կատապուլտ):
3. (գավառական) Արասնգի:
հոմանիշներ
գ. 1. (պատմ.) Խոյ, մարտամեքենա, բալիստր, մանգդիոն, փիլիկոն, քարընկեց (պատերազմական մեքենաի: 2. Տատանոց, հեծանախաղ, (բրբ.) արասնգի, տրնկոզի (մանկական խաւի:
ռուսերեն թարգմանություն
ի (պատմ.) Катапульта.

Սոսկահար

բացատրություն
[ածական]
Սոսկումով՝ սարսափով լցված՝ պատված, սարսափահար:
ռուսերեն թարգմանություն
1. ա. Охваченный ужасом. 2. մ. В ужасе.

Մելամաղձոտ

բացատրություն
[ածական]
1. Մելամաղձությամբ տոգորված՝ համակված:
2. Մելամաղձություն պարունակող՝ արտահայտող:
3. Մելամաղձություն պատճառող:

հոմանիշներ
տես Մելամաղձիկ 2 նշան.:
 ռուսերեն թարգմանություն
ա. Меланхолический, меланхоличный.
անգլերեն թարգմանություն
melancholic

Զեփյուռ

բացատրություն
զեփյուռի, [գոյական]
Թեթև՝ ախորժելի քամի:

հոմանիշներ
գ. Քամի, հով, զով, հովիկ, . սյուք, (հնց.) շեր, զեփյուռոս, (բրբ.) սղոխ, էրան, պարզեղ:
ռուսերեն թարգմանություն
ի Зефир (устар. поэт.), ветерок.
 անգլերեն թարգմանություն

Արցախի կամ Ղարաբաղի բարբառ

Արցախի կամ Ղարաբաղի բարբառը հայերենի «ում» ճյուղի կենդանի բարբառներից ամենամեծն է, որը լեզվական ընդհանրություններ ունի «ս» ճյուղի Հադրութի, Շաղախ-Խծաբերդի, և Ուրմիայի, և «լ» ճյուղի Մարաղայի բարբառների և Գորիսի, Կապանի, Ղազախի, Գանձակի, Հավարիկի և այլն ենթաբարբառների հետ։ Ունի բազմաթիվ ենթաբարբառներ ու խոսվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից։
Այժմ այն խոսվում է Սյունիք և Տավուշի մարզերում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Անցյալ դարի վերջին Արցախի բարբառի սահմանները ձգվում էին մինչև Բաքու, Սումգայիթ, Գանձակ, Գետաշեն և Դաշտային Ղարաբաղի տարածքով մեկ։
Ասացվածքներ
1.Ուրուշու հետե փոս կըտրողը ինքյը կըղնե մաչը:
Ուրիշի համար փոս փորողը ինքը կնգնի:
2.Տղամարթ ում, խոսկես տարն ում:
.Տղամարդը իր խոսքի տերն է:
3.Ծակ վըդրումը ճյուր չի կենում, ծակ կըլխումը՝ խելք: –
Ծակ դույլի մեջ ջուրը չի մնում, ծակ գլխում` խելք:
4.Ճոտերը աշունքն ըն հըմբարում:
Ճտերը աշնանն են հաշվում:
5.Ապրել կա, մըռնելա բեթար ա:
Ապրել կա մռնելը ավելի վատ ա:
6.Տանը մըեծը տանը կուծի խոխանա:
Տան մեծը,տան փոքր երեխան ա:
7.Ճիրին պերածը՝ ճյուրը կըտանե:
Ջրի բերածը ջուրը կտանի
8.Ծուկունը հիբի իփիս թազայա:
Ձուկը երբ նոր ա:
9.Մին ծու իփիլավ մին ճոտ ըս խեխտում:

Շան զգացմունքները

Ուսումնասրության արդյունքում պարզել են, որ շները փոխում են իրենց զգացմունքները ի պատասխան մարդու ուշադրության, երբ գիտեն, որ մարդիկ իրենց են նայում ավելի շատ են արձագանքում, քան անուշադրության են մատնվում։
Անցորդներից մեկը նույնիսկ ասում էր, թե նկատել է, որ իր շներն իսկական զգացմունքներ են արտահայտում ինչպիսին է «Ես վախեցած եմ» և կեղծ զգացմունքներ ինչպիսին «Այդ ես չեմ»։
Մարդիկ նախկինում կարծում էին, որ շների զգացմունքները ինքնաբերաբար կատարվող հուզական դրսևորումներ են, քան գիտակցված հաղորդակցման փորձեր: Փորթսմութի համալսարանի կողմից անցկացված հետազոտությունը ուսումնասիրել է տարբեր ցեղատեսակների 24 շուն, և գլխավոր բժիշկը կարծում է, որ շների արտահայտությունները ընտելացման արդյունք են:

Թագավորն և իր ծառան

Մի թագավոր կար։ Նա ապրում էր անհոգ՝ իրեն չէր ծանրաբեռնում գործերով, այլ յուրաքանչյուր օր տոնում էր ու զվարճանում։ Նա ուներ մի խելացի ծառա։ Ծառան զարմանում էր թագավորի անհոգությունից։
Եվ ահա նա չդիմացավ ու մի անգամ նախատեց թագավորին։
— Ձեր ձեռքերում է մարդկանց կյանքը թագավոր, իսկ դուք չեք մտածում պետության գործերի մասին, չեք անհանգստանում ձեր պատվիրականության համար։ Միշտ զվարճանում եք։
Թագավորը զայրացավ և ցանկացավ պատժել ծառային, բայց մտափոխվեց․
— Եթե դու այդքան խելացի ես, որ ինձ ես սովորեցնում, ապա պատասխանի՛ր այս երեք հարցերին։ Պատասխանիր հարցերին համարձակ, իսկ եթե ոչ, ապա կթռչի քո խելացի գլուխը։ Ասա, հնարավո՞ր է խմել ծովը, որքա՞ն ժամանակ է պետք, արևելքից արևմուտք գնալու համար և որքա՞ն ժամանակ ես կիշխեմ։
Այսպես պատասխանեց իմաստուն ծառան թագավորին․
— Դուք կարող եք խմել ծովը, եթե կանգնեցնեք այն գետերի հոսքը, որոնք թափվում են ծովի մեջ։ Արևելքից արևմուտք ոչ դուք, ոչ ես, ոչ մյուսը ոտքով չի անցել, իսկ արևը անցնում է մի օր։ Ինչ վերաբերվում է, թե որքան ժամանակ դուք կիշխեք, այո, չվիրավորվեք խոսքերիցս, Ձեզ ոչ ոք չի գնի և ոչինչ չի տրվի։
Թագավորը բարկությունից կարմրեց, բայց ոչինչ անել չէր կարող, նա ստիպված էր ներել իմաստուն ծառային։
Կոմիտասի մասին
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[7]:
Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:
Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:
Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

«Ավետիք Իսահակյան»

Ավետիք Իսահակյան 1875-1957 Իսահակյանը քնարերգու բանաստեղծ է կյանքից ու աշխարհից ստացած բոլոր տպավորությունները անցնում են նրա սրտի միջով, դառնում զգացմունք հետո վերածվում բանաստեղծության։ Նրա բանաստեղծական առաջին աղբյուրը Հայրենի Շիրակ աշխարհն է, որին նվիրված բանաստեղծությունները հետագայում միավորվում են «Ալագյազի մանիներ» պոեմի մեջ։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը նվիրված են հայրենիքին և մորը։ Մորը նվիրված երգերից են «Մայրիկիս», «Պանդուխտ որդին»։ Սիրո երգերից են «հավերժական սերը» և «Ասպետի սերը» բալլադները և «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը։ Հայրենի հողը բալլադում ներկայացվում է Արևելյան մի լեգենդ։

Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , —  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

Քերականական աշխատանքներ

Բաղաձայնների ուղղագրությունը

․ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել,ջրարբի,համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։
 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոք, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերգ, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փաքցնել, թաքցնել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։
 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերթանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընթարմանալ։
4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանծք, դաղձ, դարձ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակած, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, ործալ, օձ, օձիք։
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար, գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիճել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն), հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մխկտալ, շաղկապ, շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ (սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք, քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փաղչել, սեղմել։
7.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թռթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կրճիկ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։
8. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր, զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն, ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, անֆիթատրոն, անբասիր, բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել, թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն, սիմֆոնիա, սմբակ, սուսանբար, փամփուշտ։
բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ, խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։
գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ, հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Շեշտը հայերենում

Գործնական աշխատանք
 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթեգետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քսանիերորդգիրքս, հեքիաթ, նույնպես:
2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Հոմանիշ և հականիշ բառեր

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական – վիթխարի,
ողորկ – հարթ,
դժվար – խրթին,
հավաքել – ժողովել,
հմայիչ – դյութիչ,
ծավի – բիլ,
դրվատել – գովել,
անպտուղ – ստերջ,
պարպել – դատարկել,
խոնավ – տամուկ։2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան – ծույլ,
ամպոտ – ջինջ,
ուսյալ – տգետ,
երկչոտ – համարձակ,
անջրդի – ջրարբի,
ապօրինի – օրինական,
արատավոր – անբասիր,
խորդուբորդ – ողորկ,
ստորոտ – գագաթ,
թանձր – նոսր։
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ զույգը։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Բարդությունների տեսակները

Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ, քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով բաղադրված 5-ական բարդություն:արև – արևածաղիկ, արևամուտ, արևածագ, արևայրուք, արևմտյան,
լույս – լուսամուտ, լուսարձակ, լուսանցք, լուսնոտ, լուսնկա, լուսացույց,
հող – հողագունդ, հողամաս, հողատարածք, հողատեր, հողմաղաց,
ջուր – ջրաղաց, ջրագիծ, ջրավազան, ջրհեղեղ, ջրվեժ,
նկար – նկարիչ, ծովանկար, գունանկար, գժանկար, դիմանկար։
 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանքեկամտաբերություն, ընկերություն, երկկողմանիտանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն, ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն, շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ, տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6 նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝ չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ, քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց, արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։
 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 


Թվական անուն


1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
Արաբական թվանշաններ – 3 (երեք), 641 (վեց հարյուր քառասունմեկ) – 661 (վեց հարյուր վաթսուն մեկ), 652 (վեց հարյուր հիսուներկու), 643 (վեց հարյուր քառասուներեք), 1905 (հազար ինը հարյուր հինգ), 4 (չորս), 6 (վեց)։
այբուբենի տառեր – Գ (երկրորդ),
հռոմեական թվանշաններ – X (տասերորդ),  IV (չորորդ) – V (հինգերորդ)
2. Գրե՛լ բառերով։
9 – ինը,
12 – տասներկու,
99 – իննսունինը,
50 – հիսուն,
60 – վաթսուն,
70 – յոթանասուն,
80 – ութսուն,
100 – հարյուր,
1938 – հազար ինը հարյուր երեսունութ,
II – երկրորդ,
III – երրորդ,
IV – չորրորդ։
3. Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ (արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Գործնական քերականություն


1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։
2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի – սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր, առու, բուրմունք, թև, զեփյուռ, կակաչ, ծաղիկ, ժայռ, քար, մութ։
Հոգնակի – դարեր, ժայռեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։
3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
4․ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ
5. Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագինգլխագին։
6. Նշի՛ր անհոգնական գոյականները.Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։
7. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.Մարզատոն – մարզատոններ,
հավատարմագիր – հավատարմագրեր,
ուղեցույց – ուղեցույցներ,
հիվանդայց – հիվանդայցեր,
մենապար – մենապարեր,
մեկնակետ – մեկնակետեր,
գիսաստղ – գիսաստղեր,
ճամփեզր – ճամփեզրեր,
հաղորդալար – հաղորդալարեր,
զորացույց – զորացույցեր,
նավթամուղ – նավթամուղներ,
ծիսակարգ – ծիսակարգեր,
հետնախորշ – հետնախորշեր,
կամարասյուն – կամարասյուներ,
մաքսանենգ – մաքսանենգներ,
ջրէջք – ջրէջքեր։
8. Առանձնացրո՛ւ գոյականները։
  • Ամուսինն անցյալ ամառ էր մեռել՝ ոչ մի ժառանգություն չթողնելով։
  • Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
  • Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
  • Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։

Գոյականի հոլովը

1․ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ 21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։
Ուղղական – լորեր, տաղեր,
Սեռական – ժողովրդի, գրքերի, գրչի,
Տրական – թռչնակի,
Հայցական – լորը, մանրանկարիչները, թռչունին, խորանը, կտուցները, ժողովուրդը,
Բացառական – թռչուններից,
Գործիական – գույներով,
Ներգոյական – դարերում, լուսանցքներում, Կիլիկիայում, գլխազարդերի մեջ, խոտերի ու տերևների մեջ։
2․ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը (եզակի և հոգնակի)։
Ուղղական – քաղաք, քաղաքներ
Սեռական – քաղաքի, քաղաքների
Տրական – քաղաքին, քաղաքներին
Հայցական – քաղաքին, քաղաքները
Բացառական – քաղաքից, քաղաքներից
Գործիական – քաղաքով, քաղաքներով
Ներգոյական – քաղաքում, քաղաքներում
Ուղղական – սենյակ, սենյակներ
Սեռական – սենյակի, սենյակների
Տրական – սենյակին, սենյակներին
Հայցական – սենյակին, սենյակները
Բացառական – սենյակից, սենյակներից
Գործիական – սենյակով, սենյակներով
Ներգոյական – սենյակում, սենյակներում
Ուղղական – ծառուղի, ծառուղիներ
Սեռական – ծառուղու, ծառուղիների
Տրական – ծառուղու, ծառուղիներին
Հայցական – ծառուղուն, ծառուղիները
Բացառական – ծառուղուց, ծառուղիներից
Գործիական – ծառուղով, ծառուղիներով
Ներգոյական – ծառուղում, ծառուղիներում
Ուղղական – թերակղզի, թերակղզիներ
Սեռական – թերակղզու, թերակղզիների
Տրական – թերակղզուն, թերակղզիներին
Հայցական – թերակղզուն, թերակղզիները
Բացառական – թերակղզուց, թերակղզիներից
Գործիական – թերակղզով, թերակղզիներով
Ներգոյական – թերակղզում, թերակղզիներում
3. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապահի սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայի միջից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)։
5. Ամբողջ օրը աշխատած վարպետն գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)

Խոսքի մշակույթ

Դարերի խորքից հպարտ ու արժանապատիվ քայլվածքով ահա դեպի մեզ է գալիս համառ ու անընկճելի մի ճամփորդ:
– Ո՞վ ես դու, ճամփո՛րդ:
– Հայկ դյուցազունն եմ ես, որ նախընտրեցի թողնել իմ բարեբեր դրախտավայրը և ապրել չոր ժայռերի վրա, միայն թե անկախ լինեմ և ազատ:
Մեսրոպ Մաշտոցն եմ, որ երեսունվեց տառ կտակեցի իմ ժողովրդին, որին մահ չկա, քանի դեռ նա հեգում է այդ տառերը:
Խորենացին եմ, որ հայոց պատմության վաղնջական ժամանակներից եկող հորդահոս գետը դրեցի հունի մեջ, որ նա, հավերժ հոսելով, խոսի մեր փոքրաթիվ ժողովրդի մեծ սխրանքների մասին:
Տրդատ ու Մանվել է անունս: Հայոց երկնամուխ լեռների կատարներին վեր խոյացող կոթողների ճարտարապետն ու շինարարն եմ ես: Գառնին եմ, Զվարթնոցը՝ իմ հողի վրա քարե անջնջելի ստորագրություն ու կնիք դնողը:
Նարեկացին եմ՝ հայոց լեռներից ժայթքած բանաստեղծական այն ամեհի հրաբուխը, որ իր դղրդոցով դարեր է սասանում:
Միջնադարի մռայլ երկնակամարը լուսավորած աշխարհիկ տաղերգուների աստղաբույլն եմ, երիտասարդ և ալեհեր գրիչն ու ծաղկողը, որ խնկաբույր վանքերի խցերում՝ մոմի լույսի տակ մատյաններ էր արտագրում՝ զարդարելով դրանք երփնավառ ծաղկանախշերով:
Աբովյանն եմ ես, որ երկրիս վերքը երգ դարձրի և անհետացա աղջամուղջում, որ չկորչի իմ քաջ Աղասու ցեղը:
Հայոց անաղարտ երգի հավերժական զանգահարն եմ՝ Կոմիտասը: Ես էի, որ մաքրեցի հայոց երգն ու մեղեդին օտար տիղմից և այն լսելի դարձրի արար աշխարհին:
Թումանյանն եմ …
  1. Շարունակի՛ր բնագրի անավարտ թողած միտքը 2-3 նախադասությամբ՝ պահպանելով տեքստի ոճական շարադրանքը: Տեքստից դուրս գրի՛ր անկանոն և պակասավոր հինգ բայ:Թումանյանն եմ, որ դարձա հայոց ամենայն բանաստեղծ։ Իմ ժողովրդին նվիրեցի բազմաթիվ խրատական պատմվածքներ և բանաստեղծություններ։
  1. Փոխակերպի՛ր Հայոց երկնամուխ լեռների կատարներին վեր խոյացած կոթողների ճարտարապետն ու շինարարն եմ ես նախադասությունը՝ նշելով երկրորդական նախադասության բնույթը:Հայոց երկնամուխ լեռների կատարներին վեր խոյացած կոթողների ճարտարապետն ու շինարարն եմ ես։ – Հայոց լեռներին վեր խոյացած կոթողների ճաարտարապետն ու շինարարն են։
  1. Գրի՛ր «դանայան տակառ» թևավոր խոսքին համարժեք մեկ այլ թևավոր խոսք և մեկնաբանի՛ր:
  1. Տեքստից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ արտահայտող երկու նախադասություն:1) … եկող հորդահոս գետը դրեցի հունի մեջ …
    2) … իմ հողի վրա քարե անջնջելի ստորագրություն ու կնիք դնողը:

Դերանուն

. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
2․ Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
3. Դո՛ւրս գրել անձնական դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:
4. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս, ամենքը, միևնույն:
5. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես, այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ
7. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Комментариев нет:

Отправить комментарий