Էկոլոգիա


Պլաստիկ շշեր






Ներկայիս արդի թեմաներից է պլաստիկ շշերի օգտագործումը և դրանց անտարբերության մատնումը: Սննդաարդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկ տարաները, տոպրակները, էկոլոգիական խնդիր են ամբողջ աշխարհում: Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ դրանք որպես կենցաղային աղբ շպրտվում և ապականում են շրջակա միջավայրը։ Իսկ աղբավայրում դրանք այրելուց հետո շատ վտանգավոր նյութեր են արտադրվում: Ըստ միջազգային գնահատականների՝ 2025 թ. օվկիանոսներում պլաստիկ և ձուկ հարաբերակցությունը կլինի 1:3, իսկ 2050 թ. օվկիանոսներում պլաստիկը կգերազանցի ձկնապաշարները: Պլաստիկե աղբի պատճառով տարեկան տասնյակհազարավոր թռչուններ ու ծովային կենդանիներ են սատկում: Հայաստանում տարեկան կուտակվում է 6 հազար տոննա պոլիէթիլեն տերեֆտալատ (ՊԷՏ) թափոն։ Համաձայն ԵԱՀԿ-ի գնահատականի՝ Հայաստանում պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները ջրերի հիմնական աղտոտիչներն են։ Հայաստանում առաջացել է պլաստիկ շշերի վերամշակումը նույնպես, սակայն պլաստիկ թափոնների վերամշակման ոլորտում ներդրումներ կատարելուն խանգարում են բազմաթիվ տարբեր ռիսկեր եւ խոչընդոտներ, օրինակ՝ համապատասխան կառույցների եւ ենթակառուցվածքի բացակայությունը, պետական-մասնավոր ընկերությունների համագործակցության ցածր մակարդակը, ինչպես նաեւ թափոնների վերամշակման եւ կառավարման կարեւորության մասին տեղեկացվածության պակասը: Անհրաժեշտ է պլաստիկե տարաներով տարբեր հեղուկներ վաճառող ընկերություններին պարտավորեցնել ապահովել այդ տարաների հետ ընդունման գործուն մեխանիզմներ

Երևանի ճոպանուղի

Երևանի Չարենցի և Հերացու փողոցների անկյունում 1967 թվականին բացվեց Երևանի առաջին ու դեռևս վերջին ճոպանուղին: Ճոպանուղու ճաարտարապետներն էին՝ Բաղդասար Արզումանյանն ու Հովհաննես Մարգարյանը: Ճոպանուղու շենքը համարվում է Երևանի խոշոր խորհրդային մոդեռնիստական կառույց:


Երևանի ճոպանուղին գործել է 1967-2004 թվականներին։ Այն կապել է Հերացու փողաոցը Նորք թաղամասի հետ`օրական տեղափոխելով մոտ 500 ուղևոր։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն թաղամասի կառամատույցը((կայարան) մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին: 1990-ական թվականներին ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս:


Ճապանուղու ուղևորների մոտավորապես 20-30%-ը անվճար հիմունքներով էին երթևեկում ինչի հետևանքով  2003 թ. տվյալներով «Երևանի ճոպանուղի» ընկերության  պետական պարտքը  հասել էր 7,000,000 ՀՀ դրամի, որը կուտակվել էր դեռ 1999 թվականից ի վեր։

2004 թվականի ապրիլի 2-ին, Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկել է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից մահացել է հինգը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, մյուսները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:


Ներկայումս շենքը լքված և անխնամ վիճակում է, ծառայում է որպես կացարան անօթևանների համար։



Զբոսարջության ոլորտը կառավարության ծրագրում

Զբոսաշրջությունը ամենակարևոր ոլորտներից է յուրաքանչյուր երկրում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Աշխարհի շատ երկրներ տուրիզմի զարգացման շնորհիվ կարողացել են զարգացնել նաև տնտեսությունը ու աշխարհում մեծ հռչակ ունենալ:Ինքս էլ շատ ճամփորդելով՝ հասկացել եմ, որ չարժե գումար խնայել ճամփորդությունների համար, պետք է նոր բաներ տեսնել, սովորել:
Էկոլոգիայի ժամին ուսումնասիրում ենք կառավարության ծրագրի բնապահպանական ոլորտը, բայց ինձ շատ հետաքրքրեց նաև զբոսաշրջությունը, որը ճիշտ զարգացնելու դեպքում բնապահպանական շատ խնդիրներ կլուծի:
Այժմյան կառավարությունը հանրությանը ներկայացնում է ծրագիր, որում նշված են այն կետերը, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։
Կետեր՝
Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով,   համապատասխան  փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Տրանսպորտը այժմ առաջնային խնդիրներից է համարում Հայաստանում և կարծում եմ, որ մինչ ուղեցույցնեով կահավորելը նախ անհրաժեշտ է վերանայել և բարելավել տրանսպորտի հետ առաջած բոլոր խնդիրները և աշխատել նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ։ Տրանսպորտը քաղաքի դեմքն է: Հիշում եմ, Ստամբուլում միայն քաղաքային տրանսպորտից էինք օգտվում՝ մետրո, տրամվայ, ավտոբուս ու ինչքան հարմար էր: Զբոսաշրջիկների համար կային բոլոր պայմանները, հարմարավետ, մաքուր: Վարորդներն էլ կոկիկ հագնված ու աչքին՝ հաճելի: Թերևս ցուցանակներից առավել կարևոր սա եմ համարում:
Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցողզբոսաշրջայինենթաճյուղեր՝ էկոտուրիզմգաստրոտուրիզմէքստրիմտուրիզմէթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորվածդիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցողզբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելունպատակով։
Յուրաքանչյուր երկիր հետաքրքիր և տարբերվող է իր հնությամբ։ Այժմ մեր երկրում գերակշռում են նոր շենքերը, որոնք կառուցվել են՝ հները քանդելով։ Դա նշանակում է, որ մեր երկիրը կորցրել և շարունակում է կորցնել իր պատմական տեսքը և հետաքրքրությունը զբոսաշրջիկների համար։ Ինչքան, որ տեղյակ եմ Քաղաքապետարանը սկսում է նոր նախագիծ, որի շրջանակներում փորձելու են հնարավորինս չափով ետ բերել հին Երևանի տեսքը։ Եթե այս նախագիծը սկսվի և ունենա արդյուքն ապա կարծում եմ, որ այն մեծ դեր կխաղա զբոսաշրջության զարգացման մեջ։ Իսկ էկոտուրիզմի և տուրիզմի մյուս ուղղությունների զարգացումը միանշանակ անգնահատելի կլինի ու շատ կարևոր: Հետաքրքիր է զբոսաշրջիկներին հյուրասիրել հայկական լավաշ, մրգերի չրեր, որոնք գաստրոտուրիզմի վառ օրինակներ են:
Պետք է աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը:
Համայնքներում զարգացնել զբոսաշրջությունը և վերականգնել ավանդույթները շատ լավ որոշում է, սակայն պետք չէ մոռանալ այն խոշոր էկոլոգիական խնդիրների մասին, որն ունի յուրաքանչյուր համայնք և քաղաք։ Ամենագլոբալ և տարածված խնդիրը դա ջրի աղտոտումն է, որը վնասում է ոչ միայն տվյալ համայնքում և քաղաքում ապրող բնակիչներին  այլ նաև խթան է հանդիսանում այդ տարածքում զբոսաշրջության զարգամցամն համար։ Այսպիսով տվյալ կետը իրագործելու համար նախ պետք է լուծել բոլոր էկոլոգիական խնդիրները, որոնք ի դեպ հաջորդում են և կապկցված են միմյանց։ Համայքներում խնդիրները շատ-շատ են՝ ճանապարհներ, լուսավորություն, ջուր, հանքեր ու թափոններ…
Կառավարությունը կարևոր է համարում նաև՝ Հայաստան մուտքի վիզային ռեժիմների       ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։
Այս կետում ընդգծված հետագա բարեփոխումներին նաև պետք է ավելացվի Հայաստանից ուղիղ չվերթներ դեպի տարբեր երկրներ, որն ավելի հարմար կլինի զբոսաշրջիկների համար։Նաև չկան ցերեկային ժամերին թռիչքներ եվրոպական  տարբեր երկրներ, իսկ լինելու դեպքում կարծում եմ, որ այն միայն օգուտ կբերի։
Այսպիսով, լավ գիտակցելով, որ խնդիրները շատ են ու լուծումերն այդքան էլ շուտ չեն լինի, խորհուրդ եմ տալիս ճամփորդել, ձեր եղած վայրերի մասին պատմեք, ներկայացնրեք մեր երկրի առավելությունները, որը հաստատ կգրավի զբոսշրջիներին, չէ որ համացանցն այսօր շատ բան կարող է:


Համեմատել ներկայիս իշխանությունների ներկայացրած կառավարության ծրագրի դրույթները Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի հետ.
Ներկայիս իշխանությունների ներկայացրած կառավարության ծրագրի դրույթները համապատասխանում են Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի հետ։ Կառավարության ներկայացրած տեղական ավանդույթների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին չի նշվում Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրում, սակայն, եթե դիտարկենք այն Իմ Քայլը դաշինքի այն դրույթի հետ, որտեղ նշված է, որ աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի զբոսաշրջային բրենդի մշակումից եւ թիրախային շուկաներում դրա առաջխաղացմանն ուղեկցող արշավների իրականացումից սկսած՝ կարելի է նաև նշել, որ այդ մասին էլ է ներկայացվել նրանց կողմից, քանի որ Հայաստանի զբոսաշրջային բրենդը ենթադրում է տեղական ավանդույթների ներառում։
• Նշված կետերում խոցելի ի՞նչ դրույթներ եք տեսնում
2 ծրագրերում էլ խոցելի եմ համարում հետևյալ դրույթները․
Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։
Հայաստանի հասանելիությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում բարձրացնելու նպատակով բազմազանեցնելու ենք եւ առավել մատչելի ենք դարձնելու դեպի Հայաստան օդային եւ ցամաքային ուղիները եւ դյուրացնելու ենք Հայաստան մուտքի վիզային ռեժիմը։
• Որպես քաղաքացի արտահայտեք ձեր վերաբերմունքը ծրագրի այս ոլորտում ներկայացվածի վերաբերյալ:

Եթե չլիներ ջուրը

Ինչ է ջուրը, ինչ դեր է կատարում նա մեր կյանքում և նմանատիպ հարցեր վստահ եմ բոլորս գոնե մեկ անգամ ինքներս մեզ տվել ենք և փորձել ենք գտնել մեզ հուզող հարցի պատասխանը։ Այսօր ես ևս մեկ անգամ ինձ տվեցի այդ արցը և այժմ կփորձեմ հասկանալ ջրի անհրաժեշտությունը մեր կյանքում և աշխարհում։

Հանքարդյունաբերություն` տնտեսական շահից բնապահպանական աղետ

Հայաստանում այժմյան էկոլոգիական խնդիրներից ամենակարևորը և առաջնայինը դա հանքերի շահագործման խնդիրն է։ Հայաստանում հիմնականում շահագործվում են ոսկու, պղնձի, մոլիբդենի բաց հանքերը, որոնցից վերջին շրջանում ամենամեծ աղմուկը բարձրացրեց Ամուլսարի հանքի շահագործումը։ 2009 թվականից սկսած հանքը շահագործվում է  :



 Հայաստանում այժմյան էկոլոգիական խնդիրներից ամենակարևորը և առաջնայինը դա հանքերի շահագործման խնդիրն է։ Հայաստանում հիմնականում շահագործվում են ոսկու, պղնձի, մոլիբդենի բաց հանքերը, որոնցից վերջին շրջանում ամենամեծ աղմուկը բարձրացրեց Ամուլսարի հանքի շահագործումը։



Հանքը շահագործող ընկերությունը <<Լիդիան Արմենիա>> երկրաբանահետաոտական ընկերությունն է: 2012թ-ին ընկերությունը ձեռք բերեց բոլոր թույտվությունները հանքի շահագործման վերաբերյալ։ Ըստ Լիդիան Արմենիայի հավաստմամբ Ամուլսարի ոսկու հանքն ամենախոշորն է Հայաստանի Հանրապետությւոնում և այն կազմում  է մոտ 70տոննա։ Դեռևս 2009թ-ից, երբ սկսվել են նախապատրաստական աշխաանքները հանքի շահագործման վերաբերյալ։ Մոտակայքում գտնվող գյուղերը որոնցից են Գնդեվազը, Սարավանը, Գորայքը կրելով մեծ վնասներ և ստանալով դրանց դիմաց գումար լռել են և չեն բողոքել։ Սակայն որոշ ժամանակ անց գյուղացիների մի մասը սկսել է պայքարել և մինչ այսօր շարունակվում է պայքարը Ամուլսարի համար՝ <<Ամուլսարը հանք չի դառան>> խորագրով
Հանքի շահագործուման պատճառով առաջանում են խնդիրներ, որոքն ազդում են  ոչ միայն մոտակա գյուղերի  այլ նաև ամբողջ Հայաստանի վրա։ Առաջին և ամենակարևոր խնդիրից մեկը, դա օդի և ջրի աղտոտումն է, որն էլ հետագայում հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների ինչպիսին են ծննդաբերական անոմալիանրը։  Նաև հիշեցնեմ, որ ջրի աղտոտված լինելու պատճառով վտանգի տակ է դրվում ողջ գյուղատնտեսությունը և դրանից մեզ հասնող բարիքները ինչպիսին են՝ տարատեսակ բանջարեղենները, մրգերը, մսատեսակներ և կաթնամթերքները։
Մեկ ամիս առաջ  <<Խաղի կաննոները>>հաղորդուման ընթացքում բարձրաձայնվեց և քննարկվեց  Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը, իսկ որոշ ժամանակ անց մեկ ուրշ հաղորդման ժամանակ հանդիպում եղավ <<Լիդիան Արմենիա>>-ի տնօրի հետ:

Մի խնդրի երկու տարբեր բևեռները

Ջերմուկը Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղըՀետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և փոխարեն նոր գյուղ են կառուցելորը թարգմանաբար կոչել են ԻստիսուՋերմուկ է վերանվանվել1924 թվականին։ Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավարևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը։2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ջերմուկ քաղաքային համայնքին են միավորվել նաև ԳնդեվազՀերհեր և Կարմրաշեն գյուղերըԾնողներս, ծանոթներս պատմում են, որ նախկինում Ջերմուկ քաղաքը եղել է Հայաստանի կարևորագույն քաղաքներից մեկը: Եթե այսօր բոլորը մեծ տուրք են տալիս ծաղկաձորյան հանգստին, ապա նախկինում այդպիսի քաղաք է եղել Ջերմուկը: Ճամփորդության ժամանակ եղանք Ջերմուկի գալերեայում և խմեցինք այդ բուժիչ հանքայի ջուրը: Բոլորը պատմում են ջրի նշանակության մասին: Ասում են նույնիսկ խորհրդային միության տարբեր քաղաքներից հատուկ գալիս էին Ջերմուկ հանքային աղբյուրների համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ջերմուկը իր երբեմնի համբավը սկսել է կորցնել Ամուլսարի հանքի ենթադրյալ շահագոոոործման պատճռով: Երբ մենք Ամուլսարի պոստերում էինք, տեսանք որ հանքի տարածքից տեղափոխում են աշխատանքային գործիքները, մեքենաները, իսկ պոստերի պահապանները վստահեցնում էին, որ փորձաքննության արդյունքները ցույց կտան, որ  հանքի շահագործումը վտանգավոր է Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի, Արփա գետի ջրերի համար: Պոստերը պահող մարդիկ զարմանում էին, որ Սևանի ավազանի բնակիչները այս մասին չեն խոսում և որևէ գործողության չեն դիմում: Ցավալին այն է, որ Գնդեվազ, Սարավան գյուղերի և  Ջերմուկ քաղաքի բնակիչները կարծես երկու մասի են բաժանվել. մի մասը հանքում աշխատողներն էին, Լիդիանի սոցիալական ծրագրի մասնակիցները, մյուսները դեմ հանքի շահագործմանը:Ու հետաքրքիրն այն է, որ հանքի աշխատողները չէին ցանկանում ոչ մի հարցի պատասխանել: 

    Ջերմուկը այն տուրիստական քաղաքներից էր, որ տարվա բոլոր եղանակներին ունի մեծ թվով այցելուներ: Չնայած, որ քաղաքը բազմամարդ էր, այն մաքուր էր, աղբ չկար, աղմուկ չկար ու յուրօրինակ հանգստություն կար, որ լիցքաթափում էր և խաղաղություն հաղորոդում: Ներկայիս իշխանությունները իրենց բոլոր ելույթներում խրախուսում են, որ Հայսատնաը դառնա տուրիստական կարևոր կենտրոն ու չեն կարող անտեսել Ջերմուկի ունեցած դերը, որպես ռեկրեացիոն կենտրոն: Ուզում եմ նաև նշել, որ Ջերմուկից ստացած տպավորություններս մեծ էին։ Քաղաքի մաքրությունը, պարզությունը հիացնող էր, այստեղ ժամանակը շատ արագ էր անցնում: Ուրախ եմ, որ ունեցա հնարավորություն խնդրին հենց տեղում ծանոթանալու և համեմատելու համացանցային ինֆորմացիան իրականության հետ, տեսնելու երկրում ստեղծված այս խնդրի երկու տարբեր բևեռները:

Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը

Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը սկսվել է դեռ 2009թ։ Սակայն 2014թ  պարզվել է, որ Ամուլսարի շահագործման գոտում առկա է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը։
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածը կարգավորում է բուսական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը: Օրենքի «գ» կետը հստակ սահմանում  է. «Արգելվում է ցանկացած գործունեությունորը հանգեցնում    է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների    թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»:
Կառավարությունը այդ նույն թվականի հուլիսի 31-ին ընդունում է հակաօրենսդրական որոշում՝ 781-Ն, որի 2-րդ բաժնի 4-րդ կետով թույլատրվում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել իրենց բնակավայրերից և վերատնկել այլ վայրերում։

Комментариев нет:

Отправить комментарий