Ուսումնական փետրվար

Առաջադրանքներ

1.Թումանյանի հոդվածները

  • Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
  • Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետոԻ՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:
Բառարանընթերցման  ֆլեշմոբ

Կարմիր-կարմրագույն,ալ,բոսոր,բոսորագույն,հրագույն ,արնագույն,շառագույն,վարդագույն,ծիրանագույն , կաս-կարմիր:
Կապույտ-երկնագույն,կապտագույն,լուրթ,ծավի,մավի,ծովագույն,կապուտակ,կապտորակ,,կապտավուն,բիլ,խաժ:
Դեղին -դեղնագույն,խարտյաշագույն,շիկագույն,
Դեղձան-դեղին,խարտյաշ, դեղնաթույր, դեղնավուն:
Դև-չարք ,սատանա ,չար  ոգի,վիշապ հրեշ
Սև-սևագույն, սևաթույր, սևորակ,սևավուն, սևաթուխ, թուխ,թխրագույն,արջն:
Սպիտակ-ճերմակ,սպիտակգույն,ճերմակագույն,ճերմակաթույր,կաթնաթույր,ձյունաթույր

 Բառարանային հետազոտական աշխատանք
Բացատրական և  հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառորոնք երբևէ չէիք լսել:

  • Անձնանունների բառարանից գտեք ձերձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):

Կետադրական աշխատանք

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:
Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը հարմարվել. ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ, եկող գարնանն էլ ծառը կծաղկի, ու հետո կծածկվի պտուղներով և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով` կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները, շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում կիսավեր գմբեթի վրա կսեղմվեն իրար ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

 Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից` արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացումպարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար. իրենց ամենօրյա տեղերում էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե աճպարարը: Եվ աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Մայրենի լեզվի օրեր, լեզվական սխալներ, խախտումներ

Թեպետ-ը կամ թեեւ-ը. այն նայել բայի հարակատար դերբայի ժխտական ձեւն է։ Իսկ սա հուշում է, որ այս երկու բառերը չեն կարող գործածվել միեւնույն կերպ։

Այս երկու բառերի հուշումների շնորհիվ, մենք կկարողանանք կազմել ճիշտ նախադասություն առանց լեզվական սխալների:

Երբեմն որպեսզի-ն կարելի է փոխարինել որ շաղկապով, ինչպես մեր այս օրինակում, բայց նպատակ չարտահայտող նախադասության մեջ որ-ը որպեսզի-ով փոխարինելն անթույլատրելի է։ Ուստի ճիշտ է՝ «Ուզում ենք, որ (եւ ո՛չ թե որպեսզի) աշխատանքն արդյունավետ լինի» (ինչ ենք ուզում եւ ո՛չ թե ինչի համար, ինչ նպատակով ենք ուզում)։

Ես իմ նախադասությունների մեջ որպեսզին չեմ փոխարինում որի հետ, քանի որ դա անթույատրելի է: Ես կուզեի, որ իմ ընկերները նույնպես սա կարդանա ու չանեն նման լեզվական սխալներ:

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ եւ Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ Երբեմն կարելի է ցտեսություն բառի փոխարեն լսել ի տեսություն ձեւը։ Պետք է ասել, որ սրանք չունեն միեւնույն իմաստը։

Ց-ն դա մինչևն է: Իսկ ի տեսություն նշանակում է «տեսության համար» կամ «որպես տեսություն», գրաբար որեւէ նախադասության մեջ գործածվելիս կարող էր նաեւ ուրիշ իմաստներ ունենալ, բայց ո՛չ մի դեպքում չի կարող ունենալ ցտեսություն բառի իմաստը։ Ճիշտ է ի տեսությունը դա դա նույն ցտեսությունն է, բայց չի կարելի դրանք փոխարինել:

չե չէ «չէ»-ն բարդ բառ է՝ կազմված «չ» նախածանցից և «է» բայից, որի պատճառով էլ պահպանվում է երկրորդ արմատի սկզբնատառը
որևե որևէ «որևէ»-ն ևս բարդ բառ է՝ կազմված «որ», «և» և «է» բառերից, որի պատճառով էլ պահպանվում է երրորդ արմատի սկզբնատառը
սխմել սեղմել
դեղերը ետ չեն ընդունվում դեղերը հետ չեն ընդունվում հին ուղղագրությունից նոր ուղղագրության անցնելիս՝ «յետ»->«հետ» տառադարձության
փոխարեն «յետ»->«ետ» սխալ տառադարձման հետևանքն է
լռիվ լրիվ
ՈՒկրաինա Ուկրաինա ճիշտ ձեւը՝ «Ու»
ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ բոլոր տառերը մեծատառ գրելիս նաև Ւ (վյուն) տառն է մեծատառ գրվում
Հայկական Սովետական Հանրագիտարան «Հայկական սովետական հանրագիտարան» հայերենում քանի բառից բաղկացած հատուկ անվան միայն առաջին տառն է մեծատառ գրվում․ հատուկ անվան ամբողջությունը ցույց տալու համար այն ներառվում է չակերտների (« ») մեջ
Շահ Աբաս Շահ–Աբաս
Սայաթ Նովա Սայաթ–Նովա
ինչ որ ինչ–որ Գծիկով է գրվում անորոշ դերանունը, իսկ հարաբերական դերանունը՝ ոչ: Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, կհանդիպենք մենք իրար որպես անծանոթներ… և Ինչ որ կա իմ սրտում, բոլորը ձեզ, բոլորը ձեզ…
շուտ շուտ շուտ–շուտ
փոքր ինչ փոքր–ինչ
Խնկո Ապեր Խնկո–Ապեր
Պրագա Պրահա
հիփոթեքային հիպոտեկային
Հաիթի Հայիթի
Կոստանդնապոլիս Կոստանդնուպոլիս
Պաստերնակ Պաստեռնակ
Սմիրնով Սմիռնով
Եվրոմիություն Եվրամիություն
Եվրոտեսիլ Եվրատեսիլ Եվր փոխառյալ արմատը ահոդակապով միանում է հաջորդ արմատին, ինչպես էլեկտր փոխառյալլ արմատ: Էլեկտրասյուն, էլեկտրաէներգիա և այլն:
Մանրե Մանրէ բարդ բառ կազմված «մանր» և «է» (լինել, էակ, էություն) արմատներից:
Օրինակ “Է” օժանդակ բայի փոխարեն օգտագործում են խոսակցական ՙա՚–ն և չեն մտածում, որ եթե այս միտումն օրինականացվի, ապա խոյեցիներն էլ կպահանջեն խոսել ՙի՚ օժանդակ բայով (իկյալ ի, եռալ ի), որոշ բայազետցիներ` կրկնակի օժանդակ բայի պահանջ կդնեն (գյա, մկա, հի՞նչ ես ասում ես):

ՙԱ՚–յախոսությունը ժամանակին Գ. Մահարին լավ է ծաղրել. հապա մի ժխտական ձևով օգտագործեք այդ ՙա՚–ն. ի՞նչ կստացվի` ՙգրում ա՚—ՙգրում չա՚: Տեսնո՞ւմ եք, որ չի ստացվում: Ուրեմն` ՙա՚–յախոսությունը պետք է թողնել ժողովրդախոսակցական լեզվի որոշ մի շերտի (որովհետև Շիրակի, Ջավախքի ժողովրդախոսակցականը ՙէ՚–ով է), իսկ գրական հայերենի համար պահպանել ՙէ՚–ն:

ՙԱ՚–յախոսները փոխում են նաև հայերենի արտաμերական հնչերանգը, դարձվածքների կառուցվածքը, բառապաշարը:

ՙԳալիս է, չէ՞՚ ասելու փոխարեն ասում են` ՙգալիս ա, հա՞՚: Այս ՙհա՚–ն ամենևին կապ չունի հայերենի արտասանական ճիշտ հնչերանգի հետ:

Պետք է գրագետ խոսել, քանի որ սա մեր հայերեն լեզուն չէր, ինչը առաջ եղել էր: Հիմնականում ասում են ՛՛գալիս է՛՛-ի փոխարեն ՛՛գալիս ա՛՛: Դա ոչ կորեկտ է ու շատ վատ է նայվում:
Հայերենի բառարաններ
Բացատրական, հոմանիշների, արևմտահայերենի, նորաբանությունների, ստուգաբանական, դարծվածաբանական և բարբառային, ուղղագրական, գրաբարի, միջին հայերենի, վաղաշխարհաբարիյան, աշխարհաբարէ գրաբար, օտար լեզվի, անունների, տեղանունների, բուսանունների, մասնագիտական, հապավումնների։
Բառարանաստեղծում՝ տերյանական։
Մանված- մանվածք, խրթնաբանություն,
Խոկում — մտածում են, մտածածը, միտք
Համրաքայլ- ծանրաքայլ, դանդաղաքայլ, համրագնած, ծանրագնաց, դանդաղագնաց
Հավք — թռչյուն
Խորունկ — խոր
Անամոք — Ոչ ամոքելի, անսփոփ, փոխաբերական, բանաստեղծական, վշտալից, դառն, անուրախ, Անսփոփ:
Սրտամաշուկ-Սիրտ մաշող, տառապանք՝ վիշտ պատճառող
Վիհ — շատ խոր փոս՝ հոր
Թովիչ — զրավիչ, հափշտակող
Գգվել -սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել, փայփայել, փաղաքշել
Կանթեղ — լուսավորության սարք կամ հարմարանք յուղի ճրագի, վառած մոմի կամ էլ ջահի ձևով
Հուսաբեկ — հուսահատ
Շվաք — ստվեր, շուք
Քամահրանք — արհամարհանք, բանի տեղ չդնելը

Բառարանային հետազոտական աշխատանք

Բացատրական և հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառորոնք երբևէ չէիք լսել:
ոճրագործ— բացատրություն- Ոճիր կատարած՝ կատարող մարդ
հոմանիշներ- Հանցագործ, հանցապարտ, հանցավոր, եղեռնագործ, մարդասպան
ժանտաբեր— բացատրություն- Ժանտություն բերող, որից ժանտություն՝ չարիք Է բխում:
կապարե- 1. Կապարից պատրաստված: 2. (փոխաբերական) Ծանր, ճնշող, տանջալի:
քրքիջ-  բացատրություն- բարձրաձայն ծիծաղ:հոմանիշներ- Քրքջոց, ծիծաղ, քռքռոց
գութ- բացատրություն-Կարեկցության զգացմունք, խիղճ: հոմանիշներ- Գորով, սեր, գուրգուրանք
դասալիք — բացատրություն-1. Զինվորական, որ ինքնակամ լքում է զորամասը` զինվորական ծառայությունից խուսափելու համար: հոմանիշներ-  փախստյա, ասպարընկեց, նիզակընկեց
կաղ- բացատրություն-Ոտքից հաշմանդամ, կարճ կամ հիվանդ ոտք ունեցող, կաղացող, կաղոտն: հոմանիշներ-
անձնատուր — բացատրություն-Ինքն իրեն հանձնած՝ հանձնող: հոմանիշներ- Ձեռնատուր
խտրություն — բացատրություն- 1. Տարբերություն, զանազանություն- հոմանիշներ
պատմուճան — բացատրություն- Երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ (տղամարդու) հոմանիշներ- Զգեստ, վերարկու, խիլա6
  • Անձնանունների բառարանից գտեք ձերձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):
Արաքսի -Հայաստանի մայր գետի անվան (Երասխ) եվրոպական Arax ձևից, որ ԺԹ դարում գործածվել սկսեց իբր իգական անձնանուն։
Վարդան-իշխանավոր (հայկական)
Ատոմ-անբաժանելի (հունական)
Կարինե-Եկատերինա անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ (հայկական)
Երանուհի- թույլ քամի (հայկական)
Մհոր-հայերի մեջ մեծ մասամբ տարածվել է “Սասունցի Դավիթ” էպոսի միջոցով:
Պետրոս-հունարեն նշանակում է “վեմ”, “քար”

Комментариев нет:

Отправить комментарий