Պատմություն

Բաթումի դիլեման
1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։
Մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։
Բաթումում 1918թ. հունիսի 4-ին թուրքերի հետ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեցին ՀՅԴ-ականն ներկայացուցիչներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը և ժողովրդական Միքայել Պապաջանյանը, իսկ թուրքերից` Խալիլ բեյն ու Վեհիբ փաշան: Պայմանագրի վերնագիրն էր՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև», այսօր կարող է որպես ծաղրանք ու հեգնանք հնչել այս «ուռա-պատրիոտիզմի» անպատասխանատու ժամանակներում, սակայն այն դժնդակ օրերին չկար այլընտրանք: Այլընտրանքը կնշանակեր հրաժարում պետականությունից: Պայմանագրով Թուրքիային էր անցնում Արևմտեան Հայաստանը ամբողջապես և Արևելեան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և 5 գավառ։ Արդյունքում՝ Հայկական Հանրապետությունը հաստատվեց 12 հազ. քառ. կմ տարածքի վրա: Ընդհանուր հաշվով հայ ժողովուրդը կորցրեց ողջ Արևմտյան Հայաստանն ու Արլ. աստանից 28 հազ. քառ. կմ տարածք:
Այն ժամանակ հայ ժողովրդին առաջնորդում էին Քաջազնունու նման խոհեմ ու պատմական պատասխանատվություն կրող գործիչներ: Շատերը, այդ թվում ՀՅԴ շրջանակներից, հրապարակավ կամ իրենց մտքում, նրան համարում էին դավաճան, այդ թվում նաև Անդրանիկը, ով Հանրապետության ծնունդը համարեց ապօրինի՝ թուրքերի ստեղծածը: Մինչդեռ Քաջազնունին ոչ միայն պետական մտածելակերպով գործիչ էր, այլև իսկական հայր, ով իր որդիներին չէր թաքցնում հեռուներում. նրա որդիներից մեկը զոհվեց 1918թ. հայ-թուրքական պատերազմում, մյուսը՝ 1920թ. հայ-թաթարական բախումների ժամանակ:

Երկրորդ համաշխարհային պատերազմ


Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին և ավարտվել 1945 թվականի սեպտեմբերի 2-ին: Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները: Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում Հոլոքոստը որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց և բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը, որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ ներառյալ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները, ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին 50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը։

Առաջին համաշխարհային պատմություն

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և ավարտվել  1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: 9 միլիոն զինվոր և ավելի քան 7 միլիոն բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմիսկսվելուն։

Комментариев нет:

Отправить комментарий