Հասարակագիտության 10-դասարան

Մարդ հասկացություն

Մարդը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է: Մարդու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ: Մարդը հասարակական էակ է՝ ընդունակ արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի բարդ կազմավորված ուղեղ, գիտակցություն և հոդաբաշխ խոսք:
Մարդ-անհատների միջև հարաբերություններով առաջացել է մարդկային հասարակությունը, որն էական ազդեցություն է թողել կենսոլորտի վրա, ստեղծել Երկրի  սեփական թաղանթը՝ մարդոլորտը:
Մարդկային հասարակության գործունեության արդյունքում են ստեղծվում պատմահասարակական հարաբերությունները, զարգանում քաղաքակրթությունն ու ստեղծվում մշակույթ:
Ենթադրում են, որ 8-5 մլն տարի առաջ կապիկներից առաջացել է մարդանման կապիկը, որից էլ 2 մլն տարի առաջ ծագել է մարդկային սեռը (Homo): Նրա առաջին ներկայացուցիչը համարվում է «հմուտ մարդը» (Homo habilis), որից էլ մոտ 1,6-1,5 մլն տարի առաջ առաջացել է «ուղիղ քայլող մարդը» (Homo erectus): Իսկ մարդու անմիջական նախորդի՝ «բանական մարդու» (Homo sapiens) առաջացման մասին վերջնական տեսակետ դեռևս գոյություն չունի:
Տեսակների ժամանակակից դասակարգմամբ՝ մարդը պատկանում է քորդավորների տիպի կաթնասունների դասի պրիմատների կարգին:
Մարդու մարմնի կառուցվածքի բնորոշ առանձնահատկություններն են ուղղաձիգ կեցվածքը, քայլվածքը և ներքին օրգանների համապատասխան դիրքը, ազատ և լավ զարգացած վերին վերջույթները, գլխուղեղի կեղևի և հաղորդակցության միջոցների բարձր զարգացածությունը, ինչպես նաև ատամների, ծնոտների և մարսողության օրգանների կառուցվածքի որոշակի յուրահատկությունները: Իսկ ամենակարևորը՝ նյարդային համակարգի բացառիկ բարձր կազմակերպվածության շնորհիվ մարդն օժտված է մտավոր և հուզական զարգացման մեծ հնարավորություններով: Ժամանակակից մարդ տեսակի սահմաններում առանձնացվում են մի քանի ռասաներ՝ եվրոպեոիդ (այս ռասայում է արմենոիդ կոչվող ճյուղը), մոնղոլոիդ, նեգրոիդ, ավստրալոիդ. առանձին-առանձին յուրաքանչյուր ռասայի միասնությունը պայմանավորված է ծագման ընդհանրությամբ, ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման միատեսակ աստիճանով:
Մարդու բոլոր հյուսվածքները պայմանականորեն բաժանվում են էպիթելային (ծածկութային), շարակցական (ոսկրային, աճառային և բուն շարակցական), մկանային, նյարդային, ինչպես նաև հեղուկ (արյուն և ավիշ) հյուսվածքների: Մի քանի հյուսվածքներից, որոնցից մեկն ունենում է առաջատար գործառույթ, կազմվում են օրգանները: Միասնական գործառույթ կատարող և կառուցվածքի ու զարգացման ընդհանրություն ունեցող օրգանները միավորվում են օրգան-համակարգերում և կազմում են մարդու միասնական օրգանիզմը:
 
Մարդու մարմնի կառուցվածքը
Մարդու, ինչպես նաև բոլոր ողնաշարավոր կենդանիների մարմինը կառուցված է երկկողմանիորեն համաչափ (զուգաչափ), այսինքն՝ երկայնակի միջին հարթությամբ այն կարելի է բաժանել իրար նման 2 կեսի: Բայց կան նաև անհամաչափորեն տեղադրված ներքին օրգաններ (հատկապես՝ կենտ): Օրինակ՝ սրտի մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ կեսում, լյարդն զբաղեցնում է որովայնի խոռոչի վերին աջ մասը, և այլն: Մարդու մարմինը կազմում են գլուխը, պարանոցը, իրանը և վերին ու ստորին վերջույթները: Մարմնի յուրաքանչյուր մասը բաժանվում է բաժինների. գլուխը՝ ուղեղային գանգի և դեմքի, պարանոցը՝ հետին ու առաջային պարանոցի, իրանը՝ մեջքի, կրծքի և որովայնի, վերին վերջույթը (ձեռքը)՝ բազկի, արմունկի, նախաբազկի և ձեռնաթաթի, ստորին վերջույթը (ոտքը)՝ ազդրի, ծնկի, սրունքի և ոտնաթաթի:
Մարմնի ձևը՝ մարմնակազմվածքը, որոշվում է այն կազմող մասերի երկարության ու լայնության հարաբերակցությամբ: Մարմնակազմվածքին հատուկ են արտահայտված սեռային և տարիքային անհատական առանձնահատկությունները: Աճման ընթացքում մարմինը (հատկապես՝ գլուխը) համեմատաբար փոքր է մնում, իսկ պարանոցն ու վերջույթները երկարում են: Տղամարդու մարմինը տարբերվում է մեծ չափերով, նեղ կոնքով և լայն ուսերով: Կնոջ մարմինն ավելի կարճ է, ուսերը նեղ են, կոնքը՝ լայն:
Մարդու մարմինը ծածկված է մաշկով, որը կատարում է պաշտպանական և արտազատական գործառույթներ:
Ոսկրային կմախքը մեխանիկական հենարան է մարդու մարմնի համար: Ոսկրերը, նրանց միացումները (հոդեր, ջլեր), մկանները կազմում են հենաշարժական ապարատը:


Ենթամշակույթ

Հասկացության սահմանումը և նկարագիր
  • Ենթամշակույթ, որն իրենից ներկայացնում է համոզմունքների, արժեքների, վարքի նորմերի ամբողջություն, բնորոշ առանձին սոցիալական խմբերին և միավորումներին, օրինակ՝ ազգություններին, աշխատանքային և մասնագիտական խմբերին:
Ենթամշակույթի օրինակներ՝ Էմո, Արջեր

Էմո

default
Զգացմունքների արտահայտումը էմո ենթամշակույթին դասող անձանց գլխավոր կանոնն է, նրանց առանձնացնում է ինքնա արտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը։ Էմոյի գաղափարախոսությունն այն է, որ միայն թախծի կամ լքվածության զգացումի դեպքում մարդ կարող է ճանաչել կյանքի իրական իմաստը։ 

Կրոն

Բուդդիզմ
Բուդդիզմի՝ բուդդայականության, հիմնադիրը Սիդհարթա Գաուտաման է՝ Բուդդան: Բուդդայականության թվագրումը սկսվում է մ. թ. ա. V-րդ դարից: Բուդդա բառը սանակրիտական ծագում ունի և նշանակում է պայծառացած:
Բուդդայականությունը ի տարբերություն մյուս կրոնների մերժում է Աստծո նախաստեղծությունը, հոգու անմահությունը, ինչպես նաև դժոխքն ու դրախտը:
Բուդդիզմը հիմնված է չորս պնդումների վրա՝
  1. Կյանքը տառապանք է.
  2. Տառապանքների պատճառը ցանկություններն են և կրքերը.
  3. Հարկավոր է պայքարել այդ ցանկությունների դեմ և ոչնչացնել դրանք.
  4. Գոյություն ունի ութմասնյա ուղի, որին հետևելով կարելի է հասնել տառապանքների վերացման՝ նիրվանայի:
Ութմասնյա ուղին. ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ և այլն:Այդ ամենն անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է, որը մարդուն կտրում է արտաքին աշխարհից և նրա օբյեկտների հետ կապվածությունից։ Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդը անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կառմաի գաղափարը։ Կառմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կառման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերծնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլիտալիզմի(կամքի ուժ) սկզբունքը։ Մ.թ.ա. I դարում բուդդիզմը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (նշանակում է փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) և մանայանա(նշանակում է փրկության մեծ մարդակարգ)։ Վերջինիս միջոցով էլ բուդդիզմը տարածում գտավ աշխարհում և դարձավ համաշխարհային կրոն՝ տարածվելով և հարմարվելով այլ երկրների տեղական հավատալիքների պայմանների հետ։ Մանայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց լամայականություն։Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում: Բուդդիզմը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղափառ բրահմայությանը և արտաքին ծիսակարգերին Բուդդիզմը չընդունեց ինչպես բրահմայական ուսմունքները, այնպես էլ Վեդի սրբերի հեղինակությունը`   հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ`   արխատ կամ բուդդա: Այսպիսով`   բուդդիզմը հայտնվեց, որպեսզի մաքրի կրոնի ակունքները, սակայն Բուդդան ոչ միայն ակունքների մաքրագործող էր, այլ ստեղծեց կատարյալ, կենդանի մի ուսմունք, որն ընդունակ է ինքնամաքրման և ինքնաբացահայտման:Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք: Ծնունդը տառապանք է, հիվանդությունը տառապանք է, երությունը տառապանք է, մահը տառապանք է: Կարճ ասած մարդկային կյանքի բաղկացուցիչ մասն է տառապանքը, ավելին`   դա անձի գոյության ձևն է: Չնայած այդպիսի գոյությունը չի համարվում ճշմարիտ, քանի որ տառապանքը անբնական է, դրա համար էլ պետք է այդ գոյության ձևից ազատվել: Տառապանքից ազատվելու համար պետք է հասկանալ նրա պատճառները: Տառապանքի գլխավոր պատճառը բուդդիզմում «անհայտությունն» է, որը հանդիսանում է տառապանքին տանող պատճառահետևանքային շղթայի առաջին օղակը:Բուդդիզմում առաջնահերթ գնահատվում է անհատական փորձը և այստեղ ասվում է, որ ուսմունքին պետք չէ վերաբերվել որպես դոգմայի: Բուդդան հորդորում է իր ուսմունքը փորձի մեջ օգտագործել և եթե իրեն չարդարացնի պետք է դեն նետել այն: Դրանից բացի Բուդդան ինել օր ուսմունքը դիտում էր որպես նավակ, որի շնորհիվ պետք է անցնել օվկիանոսը և հասնել մյուս ափ`   նիրվանա: Ափ հասնելուն պես նավակը արդեն պետք չի: Նրա հետագա ճանապարհը ընկած է բառերից և մտքերից այն կողմ: Նրա մահից հետո իր ուսմունքը փոխանցվում էր բանավոր կերպով մինչև մ.թ 1-ին դարը, երբ կազմվեց գրավոր բուդդիստական կանոնը`   Տրիպիտական (Երեք զամբյուղ), այն բաղկացած է երեք մասերից`   սուտրաներ, վինայա, արխիտխարմա: Բուդդայական սուտրաներում հաճախ է հանդիպում անհամապատասխանություններ և դա բացատրվում է նրանով, որ Բուդդան իր քարոզներով դիմում էր համապատասխան մարդուն և իր խորհուրդները անհատական բնույթի էին և ոչ թե`   համամարդկային: Դրա հետևանքով էլ Բուդդայի ուսմունքի հիման վրա ձևավորվեցին մի շարք բուդդայական դպրոցներ, որոնք զարգանում էին վաղ բուդդիզմի այս կամ այն հիմնավորման ուղիով: Բուդդիզմում ձևավորվել է երկու ուղղություն. խինայանան, որի ինքնանվանումն է տխերավադա (ծերերի ուսմունք) և մախայանան: Այս ուղղություններից առաջինն անվանում են նաև հարավային բուդդիզմ, քանի որ այն առավելապես տարածում է գտել հարավարևելյան Ասիայում, իսկ երկրորդ ուղղությունը`   հյուսիսային բուդդիզմ, քանի որ այն լայն տարածում ունի Հնդկաստանից հյուսիս ընկած երկրներում: Խինայանայի կրոնական գաղափարախոսություննէ հանդիսանում արխատը (արժանի), այսինքը սուրբ: Նիրվանայի հասնում են անհատապես և միայն անձնական ջանքերի շնորհիվ: Դրան հասնել կարող են միայն վանականները: Բուդդան աստվածություն չէ և ոչ էլ գերագույն էակ: Նա միայն մարդ է, ով իր աշխատանքների շնորհիվ գտել է ազատության ճանապարհը և ցույց է տալիս այն ուրիշ մարդկանց: Մախայանի գաղափարախոսությունը հանդիսանում է բոդխիսատվան, այսինքն կան սրբեր, որոնք հասել են ճանաչողության բարձրակետին, ընդունել են բուդդայի վիճակ, սակայն հրաժարվել են վերջնական նիրվանա մտնել`   հանուն բոլոր կենդանի արարածների փրկության: Բոդխիսատվաները երդում են տալիս չմտնել նիրվանա մինչ ողջ կենդանի էակները չհասնեն դրան: Ի տարբերություն խինայանի`   մախայանը ուշադրություն է դարձնում ոչ միայն վանականների, այլև շարքային հավատացյալներին: Մախայանում կա համոզմունք, որ բուդդայի վիճակի կարող են հասնել ոչ միայն վանականները այլ նաև որոշ բարեպաշտ և իմաստուն աշխարհիկներ: Տարածվելով Հնդկաստանից դուրս`   մախայանը հարմարվեց տարբեր երկրների ավանդույթներին`   ավելի մեծ տարածում ձեռք բերելով այլ երկրներում: Բուդդիզմի ազդեցությունը Հնդկաստանի և այլ երկրների մշակույթի վրա ընդարձակ է: Առաջին հերթին բուդդիզմը մեծ ազդեցություն թողեց արևելյան ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության, թատրոնի, պարերի վրա: Բուդդիզմի տարածմանը համընթաց կառուցվում էին բազմաթիվ բուդդայական վանքեր, եկեղեցիներ, քարանձավային և լեռնային համալիրներ: Բուդդիզմը Հեռավոր Արևելքի երկրների ճարտարապետությանը նոր գծեր հաղորդեց, որն այժմ համարվում է ավանդական: Բուդդիզմի գաղափարախոսությունների ազդեցությամբ ծաղկում ապրեց այգեգործությունը: Ոչ մի կրոն այնպես ամուր կապված չէ բուսականության, բնության գեղեցկության հետ, ինչպես բուդդիզմը: Վանականները Բուդդայական վանքերի շրջապատը բույսերով էին շրջապատում և նրանք երկար ժամանակ ունեին սրանք մշակելու համար, որը հոգևոր հանգստության հետ համահունչ էր: Դրա համար էլ այն ժամանակներում այգեգործության արվեստը այդպիսի խոր կապեր ուներ վանքերի ու եկեղեցիների հետ: Բուդդայական վանքերը դարեր շարունակ հանդիսացել են արևելքի երկրների մշակութային գլխավոր կենտրոնները: Այստեղ իրենց ժամանակն են անցկացրել մի ամբողջ սերունդ բանաստեղծներ, նկարիչներ, գիտնականներ և փիլիսոփաներ: Վանքերի արխիվներում և գրադարաններում պահպանվել են գրավոր մշակույթի անգին գանձեր, որոնք դարեր շարունակ բազմացվել են աշխատասեր վանականների կողմից: Բուդդիզմի հետ Ճապոնիա մտավ նաև չինական «այբուբենը»: Չինական բուդդայական վանականները հայտնագործեցին գրատպության արվեստը: Թեյախմության արվեստը առաջին անգամ ի հայտ է եկել բուդդայական վանքերում. երկարաժամյա մեդիտացիաներից թարմանալու միջոց էր հանդիսանում թեյախմությունը:Բուդդայականության մեջ չկա Արարչի՝ Աստծու և Փրկչի գաղափարը: Նիրվանային հասած մարդիկ՝ բուդդաները, հավասար են Բուդդային:Բուդդայականությունն ընդունում է նաև վերածնության գործընթացը հաղթահարած, սակայն դեռևս նիրվանային չհասած էակների՝ բոդիսատների գոյությունը: Բուդդայականության հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար առաջացել է բուդդաների և բոդիսատների պաշտամունքը:

Գեղեցիկի մասին

  1. Այլ հասարակություններում գեղեցիկի սահմանումը։
Կանացի գեղեցկություն
արաբ կանայք
Արաբական երկրներում տղամարդիկ նախնտրում են կլոր դեմքով, փարթամ կիսալուսնաձև ունքերով, մեծ սև աչքերով, ալ կարմի շուրթերով, սպիտակ ատամնաշարով, երկար և փարթամ մազերով, կոնքերը լայն, իսկ որովայնը կլորավուն աղջիկների։



Նորվեգացի տղամարդիկ նախնտրում են երկար, շեկ մազերով, փոքր քիթով, լայն կոնքերով և արտահայտիչ այտոսկրերով աղջիկների։


2. Քո սահմանումը գեղեցիկի վերաբերյալ
գեղեցիկ
Գեղեցկությունը դա միայն արտաքինը չէ, որը հաճախ լինում է խափուսիկ։ Գոյություն ունի նաև ներքին գեղեցկություն, որը դարձնում է մեզ յուրովի հետաքրքիր և գրավիչ։

Комментариев нет:

Отправить комментарий