Պատմություն 10-րդ դասարան



Հայ-արաբական պայմանագիր

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքիկառավարիչ Մուավիայի միջև։
Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Պայմանագրի կետեր

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝
  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ
Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։
Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։
Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Հայոց դիցարան

Արամազդ, Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Հայկական դիցաբանություն

Առաջին դիցարան

Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը։ Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի» բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Վանի թագավորության մշակույթը

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև։
Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։

Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք

Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:

Հինդու քաղաքակրթություն

Հինդուիզմն աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչև վեդիական, հարապպական և դրավիդյան քաղաքակրթություններ, ինչի համար նրան համարում են կրոններից հնագույնը: Ի տարբերություն Աբրահամյան կրոնների, հինդուիզմը չի ունեցել հիմնադիր, հինդուիզմում բացակայում է ընդհանուր դոկտրինը և հավատամքի ընդհանուր կարգը։ Իրենից ներկայացնում է տարբեր կրոնական ավանդույթների, փիլիսոփայական կարգերի և հավատամքների ընտանիք, որոնք հիմնված են միաստվածության, բազմաստվածության, պանթեիզմի, մոնիզմի և նույնիսկ աթեիզմի վրա: Հինդուիզմում գոյություն ունի սրբազան գրությունների մեծ քանակություն, որը բաժանվում է երկու հիմնական կատեգորիաների Շրուտի և Սմրիտի։ Հինդուիստական կարևոր աշխատություններ են համարվում Վեդաների, Ուպանիշադների, Պուրանների, «Ռամայանի» և «Մահաբհարաթայի» էպոսները և Ագամայի աշխատությունները։ Հինդուիզմը, հետևորդների թվով, երրորդ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում։ Կան երկրներ, որտեղ հինդուիզմի հետևորդները կազմում են բնակչության մեծամասնություն՝ Բանգլադեշ, Շրի-Լանկա, Պակիստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Մավրիկիոս, Ֆիջի, Սուրինամ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ։ 20-րդ դարի երկրորդ կեսին հինդուիզմը տարածվել է Հնդկաստանի տարածքներից դուրս, անցել է ազգային սահմանները և ձեռք բերել բազմաթիվ հետևորդներ ամբողջ աշխարհում։ Լայն տարածում են գտել և սովորական են դարձել այնպիսի մտքերը, ինչպիսիք են կարման, յոգան և բուսակերությունը։ Հինդուիզմի որոշ ասպեկտները և գործառույթներ քննադատության են ենթարկվել։ Ամենից շատ քննադատության են արժանացել այրիների ինքնահրկիզման ծեսը և խտրականությունը, որը հիմնված է կաստայական պատկանելության վրա

Հայաստանը 7-րդ դարում

Արաբական արշավանքները դեպի Հայաստան, տեղի է ունեցել 7-րդ դարի կեսերին։ Արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին արաբները արշավեցին Հայաստան։ Արշավանքները տեղի էին ունեցել Արաբական խալիֆայության ստեղծման դարաշրջանում։ Արաբական թերակղզում դարեր շարունակ օազիսից օազիս թափառող ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և ստեղծում ժամանակի ամենահզոր պետությունը։ Այն մեծ ազդեցություն է թողնում համաշխարհային պատմության ու մշակույթի վրա։ Արաբական արշավանքներից խուսափելու նպատակով ժամանակի հայկական վերնախավը պայմանագիր է կնքում խալիֆայության հետ, որով Հայաստանը ընդունում է նրա գերիշխանությունը, իսկ խալիֆայությունը պարտավորվում է հարգել նրա ինքնիշխանությունը։ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը միավորվեցին վարչատարածքային մեկ միավորի Արմինիա կուսակալության մեջ։

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին: Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում։

Արշակ Բ

Արշակ Բ ծննդյան թվականն անհայտ է 320 ական. թթ.. – մոտ 368 թվական, Հայոց Արշակունի թագավոր 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդողը։ 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին 309-379 թվականները և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։ Մեկ այլ վարկածի համաձայն երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Աբլաբիոսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։ Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից Արշակն ասպարեզից հեռացրել է թե հորը, թե եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ իշխանին։ Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։

Խոսրով Կոտակ

Խոսրով Գ Կոտակի ծննդյան թիվն անհայտ մոտ 280-285 – վ. 338, Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330 թվականից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին»։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին նրան կոչում է հայերեն բառով Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ:





Հայոց դիցարան
Արամազդ, Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։
Հայկական դիցաբանություն
Առաջին դիցարան
Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը։ Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի» բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։
Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք
Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:
Սանատրուկ
Սանատրուկը (ծն.թ.անհայտ մոտ 50 –մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։
Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։
Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։
Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։
Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։
Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։
Վաղարշ Բ
Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։
Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմիարևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Վաղարշ Ա
Վաղարշ Ա (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 117-140 թվականներին։ Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսըհարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
Տրդատ Ա
1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր:
Հռոմեական կայսրությունը պատերազմական սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոնզորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայիթագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։
Հին աշխարհի ճարտարապետության նշանավոր կոթողներ
Հեփեստոսի տաճարը կամ Հեփեստեոնը տաճար է հին Աթենքում՝ աթենական ագորայիարևմտյան մասում, Ագորայոս կոլոնոս բլրի գագաթին: Ագորայում լավագույնս պահպանված շինությունն է: Նախկինում անվանել են նաև Թեսեոն՝ սխալմամբ ենթադրելով, թե Կիմոնը հենց այս տաճարում է ամփոփել Թեսևսի՝ իր կողմից տեղափոխված աճյունը։ Տաճարը կառուցվել է դորիական ճարտարապետական օրդերի կանոններով, մեր թվականությունից առաջ 460-420 թվականներին: Հայտնի չէ, թե ով է եղել ճարտարապետը: Իր արտաքին տեսքով եղել է պերիպտերոս, այսինքն՝ սյունաշարերով շրջանակված կառույց: Տաճարն ինքը Պենդելիկոն սարի մարմարից է, քանդակները՝ պարոսյան մարմարից: Երկարությունը 31,77 մետր է, լայնությունը՝ 13,72 մետր: Դորիական սյուների երկու շարքերը՝ դասվորվելով П տառի տեսքով, տաճարի ներսում ստեղծել են երեք աղոթասրահ: Պեղումների արդյունքում բացահայտվել է նաև, որ հելլենիստական դարաշրջանում տաճարի մոտ ծաղկամաններով բույսեր են դրված եղել: Մեր թվականության 7-րդ դարում հեթանոսական այս տաճարը վերածվել է Սուրբ Գեորգի Ակամասի եկեղեցու: 18-րդ դարում դրան կից գերեզմանատանը թաղել են Աթենքում մահացած բողոքականներին: 1834 թվականին, երբ Հունաստանն անկախություն է նվաճել՝ ազատվելով թուրքական լծից, այս տաճարում են հանդիսավոր կերպով դիմավորել Օտտոն Առաջին թագավորին: Թանգարանն այստեղ գործել է մինչև 1930-ական թվականները:
Կոլիզեումը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։ Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։ Կոլիզեումը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։ Կոլիզեումը գտնվում է Հռոմում՝ Էսկվիլինյան խոռոչում՝ Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը։
Չինական մեծ պարիսպ, ճարտարապետական հուշարձան և լայնածավալ պատնեշ է՝ կառուցված հին Չինաստանում, որը հանդիսանում է խոշորագույն կառույցներից մեկն է: Մեծ պարիսպը, ըստ էության, բաղկացած է բազմաթիվ պատերից, որոնցից շատերը միմյանց զուգահեռներ են, որոնք կառուցվել են մոտ երկու հազարամյակում` Հյուսիսային Չինաստանից մինչև հարավային Մոնղոլիա: Պարիսպի ամենախոշոր և լավագույն պահպանված տարբերակը մեզ է հասել Մին դինաստիայից (1368-1644 թթ.), որը անցնում է արևելքից դեպի արևմուտք մոտավորապես 5,500 մղոն (8,850 կմ) , Դենդոնի մոտ գտնվող Հու լեռից, հարավարևելյան Լյաոնու նահանգից դեպի արևմուտք՝ Ջիու և հյուսիս-արևմտյան Գանսու նահանգ: Գրեթե ընդհանուր երկարության մոտ 70 տոկոսը իրականում, կառուցված պատ է, իսկ մնացած հատվածները, կազմում են հորերը կամ խարիսխները: Չնայած պատի երկար հատվածները այժմ ավերված են կամ ամբողջովին անհետացել են, այն դեռևս Երկրի ամենաուշագրավ կառույցներից մեկն է: Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Ռամզես 2-րդի բարեփոխումները
Ռամզես II-ի կառավարման առաջին ամիսներից պահպանվել են քանանացիների գերևարման պատկերները։ Փարավոնը անձամբ է մասնակցել Նուբիայի ապստամբությունը ճնշելու համար մղվող պայքարին։ Այս արշավանքի ընթացքում, ընդամենը մեկ, նոսր բնակեցված շրջանում 7000 մարդ է զոհվել։ Պահպանվել են նաև արևմտյան հարևանների՝ լիբիացիներիդեմ տարած հաղթանակի պատկերներ: Ավելի ուշ, կառավարման 2-րդ տարում, Ռամզես II-ը հաղթանակ է տանում Շերդանի ծովահենների նկատմամբ։Շերդանի գերիներով համալրում են եգիպտական զորքերի շարքերը, որոնք հետագայում փարավոնին ծառայելով, մարտնչում են Սիրիայի և Պաղեստինի դեմ մղվող մարտերի առաջին շարքերում։ Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ¬րութը:
Արտաշեսյան թագավորության անկումը
Արտաշատից ոչ հեռու բանակած հռոմեական ճամբարում Տիբերիոսը հայոց թագավորական իշխանության պատվանշանները դրեց Տիգրան III-ի (Ք.ա. 20-8 թթ.) գլխին: Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է իբրև Հայաստանում իրենց իշխանության հաստատում: Եվ պատահական չէ, որ հենց այդ շրջանում Հռոմում թողարկվել են դրամներ` <<Հայաստանը նվաճված>> մակագրությամբ:  Հայաստանը թուլացնելու նպատակով Օգոստոսի կարգադրությամբ նրանից անջատվեց Ատրպատական.ը և այստեղ թագավոր կարգվեց Հռոմի կամակատար Աիոբարզանեսը: Գահակալման վերջին շրջանում Տիգրան III-ը ձերբազատվեց Հռոմի միջամտություններից և մերձենալով Պարթևստանին` սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Նա թողարկել է պահլավերեն մակագրությամբ դրամներ: Տիգրան III-ը հանդես է եկել <<Հայրասեր>> և<<Հելլենասեր>>տիտղոսներով
Արտաշատի պայմանագիր
Արտաշատի պայմանագիրը կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։
Արտաշես 1-ին
Արտաշես 1-ը սելևկյան բանակում սկզբում եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակում Հայաստանը և հիմնում է նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան: Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը
Վանի թագավորության պետական կառուցվածքը և կառավարումը
Պետական կառուցվածք
Արարատյան տերության կառուցվածքը, հասարա-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ հասարակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։
Արտաշատի պայմանագիր
Արտաշատի պայմանագիրը կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել

Էրեբունի բերդաքաղաք

Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա-ի կողմից: Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է նաև այժմյա մայրաքազաք Երևանի հիմնադրման տարեթիվը։ Ամրոցը գտնվում է այսօրվա Երևանի հարավարևելյան մասի Նոր Արեշ ևՎարդաշեն թաղամասերի միջև: Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի: Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում:


Վանի թագավորության պետական կառուցվածքը և կառավարումը

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Արարատյան տերության կառուցվածքը, հասարա-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ հասարակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։
Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիրական հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։ Ինչպես Արարատյան արքան դիտվել է իր վեհապետության ներքո համախմբված ու ենթադասված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայր, այնպես էլ արքայատոհմի աստված Խալդին դիտվել է նրա գերագահությամբ ենթադասված ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան գահակալներն իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծու անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, իսկ նրանց արձանները զետեղվել են Արդինի-Մուսասիրի տաճարում՝ աստվածների արձանների շարքում։

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։


Արտաշես 1-ին

Արտաշես 1-ը սելևկյան բանակում սկզբում եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակում Հայաստանը և հիմնում է նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան: Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։


Արտաշատի պայմանագիր

Արտաշատի պայմանագիրը կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսնաշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։


Արտավազդ 2-րդ


Արտավազդ Բ ծնվել է մոտ մ.թ.ա. 96– մ.թ.ա.31, Հայոց թագավոր է դարձել մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասել մեզ։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայաստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկը, գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։ Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ.թ.ա. 53-ին, Խառանի ճակատամարտումհռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։ Մ.թ.ա. 37-ին Արտավազդի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV–ի հակահայկական դաշինքից հետո, հայ–պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Երբ մ.թ.ա. 36–ին հռոմեական նոր եռապետ և զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Արտավազդը խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավորության պատճառով Ատրպատականում հռոմեական բանակի պետությունից հետո Արտավազդը գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Արտավազդի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խարդախորեն ձերբակալել Արտավազդին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ.թ.ա. 34-ին, երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան և շարժվել Արտաշատի վրա, Արտավազդը հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Արտավազդին և տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։ Արտավազդի հանդեպ Անտոնիասի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Արտավազդի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդը գլխատվել է Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի հրամանով։


Արտաշեսյան թագավորության անկումը


Արտաշատից ոչ հեռու բանակած հռոմեական ճամբարում Տիբերիոսը հայոց թագավորական իշխանության պատվանշանները դրեց Տիգրան III-ի (Ք.ա. 20-8 թթ.) գլխին: Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է իբրև Հայաստանում իրենց իշխանության հաստատում: Եվ պատահական չէ, որ հենց այդ շրջանում Հռոմում թողարկվել են դրամներ` <<Հայաստանը նվաճված>> մակագրությամբ:  Հայաստանը թուլացնելու նպատակով Օգոստոսի կարգադրությամբ նրանից անջատվեց Ատրպատական.ը և այստեղ թագավոր կարգվեց Հռոմի կամակատար Աիոբարզանեսը: Գահակալման վերջին շրջանում Տիգրան III-ը ձերբազատվեց Հռոմի միջամտություններից և մերձենալով Պարթևստանին` սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Նա թողարկել է պահլավերեն մակագրությամբ դրամներ: Տիգրան III-ը հանդես է եկել <<Հայրասեր>> և<<Հելլենասեր>>տիտղոսներով: Տիգրան III-ի մահից հետո, առանց Հռոմի հետ համաձայնեցնելու, գահ բարձրացավ նրա որդին` Տիգրան IV-ը (Ք.ա. 8-5 թթ.), որը թագավորեց որպես անկախ ու ինքնիշխան թագավոր: Հռոմում սա ընկալվեց որպես իրենց դեմ ապստամբություն: Դեպքերին ժամանակակից հռոմեական պատմիչն այդ կապակցությամբ շեշտել է, թե <<Արևելքում իրենց ամենից շատ հոգսեր պատճառել են հայերը>>: Ք.ա. 5 թ. Օգոստոսը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին,որը, գահընկեց անելով Տիգրան IV-ին, թագավոր է հայտարարում նրա հորեղբորը` Արտավազդ III-ին (Ք.ա. 5-2 թթ.): 25 տարի Հռոմում ապրած,դաստիարակված և հայ իրականությունից խորթացած այս թագավորը երկիրը կառավարում էր հռոմեական օրենքներով և զբաղվում անզուսպ թալանով ու շահատակությամբ: Չհանդուրժելով այս վիճակը` հայերը Տիգրան IV-ի գլխավորությամբ Ք.ա. 2 թ. երկրից դուրս են վտարում նրան ու օժանդակող զորամասերը: Կրկին գահ է բարձրանում Տիգրան IV-ը այս անգամ քրոջ` Էրատոյի հետ միասին (Ք. ա. 2 – Ք. ա. 1):Տիգրան IV–ն իր դրամների վրա պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, իսկ դրամի հակառակ կողմում Էրատոն է`վարսերը գլխի շուրջը հավաքած` <<Էրատո` Տիգրան արքայի քույրը>>հունարեն մակագրությամբ: Տիգրան IV-ը հիանալի հասկանում էր, որ Օգոստոսը չի հանդուրժելու իր գահակալությունը, ուստի դիմում է զիջումների: Նա հարուստ ընծաներ է ուղարկում կայսրին և խնդրում իրեն ճանաչել հայոց թագավոր,այսինքն` Օգոստոսի կամքով է, որ ինքը թագավորելու է: Չցանկանալով վիճակը բարդացնել`Օգոստոսը համաձայնում է` պայմանով, որ Տիգրանն անձամբ ներկայանա Ասորիքում գտնվող Գայոս Կեսարին և թագադրվի նրա կողմից: Սակայն այդ այցելությունը տեղի չունեցավ: 1 թ.նախակովկասյան տափաստաններից Մեծ Հայքի տարածք ներխուժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ ճակատամարտում Տիգրան IV-ը զոհվեց: Ինչպես պատկերավոր արձանագրել է Տակիտոսը, <<հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ>> : Սա ճակատագրական եղավ Հայաստանի համար, քանզի Տիգրան IV-ը Արտաշեսյան արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: Հայաստանի առջև ծառացավ նոր արքայատոհմ հաստատելու խնդիրը, որը հրատապ լուծում էր պահանջում: Թեև այն առաջին հերթին ներքին խնդիր էր, սակայն անմիջապես ձեռք բերեց նաև միջազգային քաղաքական հնչեղություն:



Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 - 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը(Վարևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվծ լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագագծը(Հայաստանի Հանրապետություն 4 090 մ)։


Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախ հանրապետությունները, որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանի Հանրապետությունում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետությանկազմում։


Արաքսը Հին կտակումով  կոչվել է Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ։

9-րդ դարի արաբ պատմիչ  Յակուբին Արաքսն անվանում է Դըվնա գետ ( Դվին քաղաքի անունով)։
  Մովսես ԽորենացինԵրասխի անունը կապում է   Արամայիսի թոռան՝ Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է «Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»։
Բանասեր  Արամ Ղանալանյանը իր գրքում Արաքս անվան ժողովրդական ստուգաբանության երկու պատում է բերում։ «Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է իր հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միաժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին «լքելով իր հայրենիքը» գնում է օտարություն։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Ճալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս»:
Այս նույն ավանդությունը հիշատակում է նաև  Ղևոնդ Ալիշանը՝ նշելով, որ Արաքս թագավորից իր դստրերի վրեժը լուծելուց հետո Մնիսալկ անունով ազնվականը «փախչի ի Սկյութիա»։ Իսկ Արաքսը վշտից իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն, որ հետո կոչվեց Երասխ:
Երկարություն1072 կիլոմետր
Ավազանիմակերես102 000 կմ²
Ջրի ծախս285 մ³/վ

Комментариев нет:

Отправить комментарий